Գլխավոր տեղեկություն
Համար
N 1381-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.12.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.12/62(586) Հոդ.1286
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.11.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 նոյեմբերի 2007 թվականի N 1381-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 958-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի «Եթեր ստեղծագործական տուն» փակ բաժնետիրական ընկերությանը բաժնետոմսերի տնօրինման լիազորություններ վերապահելու, «Եթեր ստեղծագործական տուն» փակ բաժնետիրական ընկերության կազմից գույք առանձնացնելու, «Եթեր ստեղծագործական տուն» փակ բաժնետիրական ընկերությունը և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին» N 958-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) որոշման 2-րդ կետը «4560.7 քառ. մետր մակերեսով» բառերից հետո լրացնել «ու 2042.0 հազ. դրամ սկզբնական արժեքով» բառերով, իսկ «հանգստյան տան շենքով,» բառերից հետո` «42.0 քառ. մետր մակերեսով ու 18.8 հազ. դրամ սկզբնական արժեքով պահակատունը, 51.04 քառ. մետր մակերեսով ու 22.8 հազ. դրամ սկզբնական արժեքով պոմպակայանը, 124.60 քառ. մետր մակերեսով ու 54.8 հազ. դրամ սկզբնական արժեքով էլեկտրական ենթակայանը, 182.24 քառ. մետր մակերեսով ու 80.6 հազ. դրամ սկզբնական արժեքով ավտոտնակները, 836.5 քառ. մետր մակերեսով ու 770.0 հազ. դրամ սկզբնական արժեքով հարթակը» բառերով.

2) որոշման 3-րդ կետում «համապատասխան չափով» բառերը փոխարինել «2989.0 հազ. դրամի չափով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. դեկտեմբերի 3

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան