ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
4 հոկտեմբերի 2007 թվականի N 1146-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վեդի ու Ազատ գետերի հուների մաքրման, ափապաշտպան կառուցվածքների վերականգնման և Քուչակ գյուղի մայրուղուց դեպի դպրոց տանող ճանապարհի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով 2007 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 407200,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (358300,0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով, 38100,0 հազ. դրամը` «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով, և 10800,0 հազ. դրամը` «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը խմբ. 29.11.07 N 1401-Ա)
2. Սահմանել, որ սույն որոշմամբ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով նախատեսված հատկացումների հաշվին աշխատանքների ձեռքբերման գործընթացը կազմակերպվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` մրցակցային բանակցությունների ձևով, իսկ «Նախագծահետազոտական ծախսեր» և «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածներով նախատեսված հատկացումների հաշվին աշխատանքների ձեռքբերման գործընթացը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` մեկ անձից գնման ձևով:
(2-րդ կետը փոփ. 29.11.07 N 1401-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1146-Ա որոշման |
ՎԵԴԻ ՈՒ ԱԶԱՏ ԳԵՏԵՐԻ ՀՈՒՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ, ԱՓԱՊԱՇՏՊԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՔՈՒՉԱԿ ԳՅՈՒՂԻ ՄԱՅՐՈՒՂՈՒՑ ԴԵՊԻ ԴՊՐՈՑ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ
(Հավելվածը խմբ. 29.11.07 N 1401-Ա) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.11.2007, N 1401-Ա | 30.11.2007, N 1146-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|