Գլխավոր տեղեկություն
Համար
N 1406-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.11.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.11.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2007

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

29 նոյեմբերի 2007 թվականի N 1406-Ա

 

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2006 թվականի նոյեմբերի 30-ին կնքված բաժնետոմսերով հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի 3.6.2-րդ կետի «թ» և «ժ» ենթակետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևանի Գլինկայի 1 հասցեում գտնվող` 12509 քառ. մետր մակերեսով շենքերը, շինությունները և դրանց սպասարկման ու շահագործման համար անհրաժեշտ 0.8086 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք) վաճառել դասական աճուրդով:

2. Գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 2006 թվականի դեկտեմբերի 26-ին անկախ գնահատողի կողմից գնահատված գույքի` 1038897 հազ.դրամ շուկայական արժեքի (որից` շենքերը, շինությունները` 260450 հազ.դրամ, հողատարածքը` 778447 հազ.դրամ) և այդ գործարքի արդյունքում հարկման ենթակա ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով:

3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը (գնորդը) պարտավոր է անշարժ գույքի (շենքերի, շինությունների) հետ միաժամանակ իրեն օտարվող` անշարժ գույքի զբաղեցրած, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողատարածքի շուկայական արժեքի մեջ ներառված կադաստրային արժեքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2007 թ. դեկտեմբերի 4
Երևան