ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
9 նոյեմբերի 2007 թվականի N 21-Ա
ք. Երևան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37, 53 հոդվածների, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 31, 63 հոդվածների դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.
1. «ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ» ՍՊ ընկերությանը տալ Չարենցավան քաղաքի տարածքում հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման լիցենզիա։
2. Չարենցավան քաղաքի տարածքում հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման համար սահմանել լիցենզային վճար՝ երկու հարյուր հազար դրամ։
Նախագահ՝ |
Գ. Ամալյան |