Գլխավոր տեղեկություն
Համար
N 1348-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.12.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.05/61(585) Հոդ.1267
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.11.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2007 թվականի N 1348-Ն

 

ԴԱՏԱԽԱԶԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՏԱԽԱԶԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) դատախազի և Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի պետական ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) դատախազի և Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի պետական ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տրամադրվող տեղեկանքի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. նոյեմբերի 26
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 15-ի N 1348-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԴԱՏԱԽԱԶԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

I. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐ

 

1. Տեսողության սրության իջեցում` լավ տեսնող աչքում 0,03 և ցածր

2. Դժվարալսության երրորդ և բարձր աստիճան

3. Խոսքի արտահայտված խանգարում և համրություն

4. Ձևախախտումային խանգարումներ՝ դեմքի, գլխի, մարմնի, վերջույթների կառուցվածքային դեֆորմացիա, արտահայտված արտաքին այլանդակություն, մարսողական, միզարձակման, շնչառական ուղիների ոչ նորմալ բացվածքներ, մարմնի չափսերի խանգարումներ, գիգանտիզմ, գաճաճություն, կախեքսիա, գերգիրություն

 

II. ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Հոգեկան խանգարումներ, վարքի խանգարումներ

2. Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ

3. Հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ` կապված հոգեմետ նյութերի օգտագործման հետ

4. Շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ և զառանցանքային խանգարումներ

5. Տրամադրության խանգարումներ՝ գերագրգիռ (աֆեկտիվ) խանգարումներ՝ մանիակալ դեպրեսիվ փսիխոզ

6. Նևրոտիկ և մարմնաձևային (սոմատորֆոմ) խանգարումներ (նևրոզներ, այլ փսիխոգեն և սթրեսների (գերհույզերի) հետ կապված խանգարումներ)

7. Վարքային համախտանիշներ՝ կապված ֆիզիոլոգիական խանգարումների և ֆիզիկական գործոնների հետ

8. Անձի և վարքի խանգարումներ` հասուն տարիքում

9. Մտավոր հետամնացություն

10. Հոգեբանական զարգացման խանգարումներ

11. Հոգեկան չճշտված խանգարումներ

12. Թմրամոլություն

13. Ալկոհոլամոլություն

14. Կենտրոնական նյարդային համակարգի բնածին անոմալիաներ՝ պրոգրեսիվող օրգանական և դեգեներատիվ փոփոխություններով

15. Միոպաթիա ու միասթենիա

16. Դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիա

17. Գլխուղեղի անոթների հիվանդություններ (այդ թվում` ինսուլտ)` կայուն մնացորդային երևույթներով

18. Էպիլեպսիա

19. Վեստիբուլյար ապարատի հիվանդություններ՝ հավասարակշռության խանգարումով կամ Մինյերի հիվանդության հաճախակի նոպաներով

20. Պալարախտ՝ ակտիվ շրջանում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 15-ի N 1348-Ն որոշման

 

___________________________________________

(առողջության առաջնային պահպանման բուժհաստատության անվանումը)

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԴԱՏԱԽԱԶԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Տրվում է քաղաքացի ____________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)

2. Հաշվառման վայրը ______________________________________________

3. Բնակության վայրը ______________________________________________

4. Կատարված հետազոտությունները (թվարկել) և դրանց արդյունքները ______________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

5. Տվյալ պաշտոնում նշանակվելու պիտանիության վերաբերյալ բժշկական եզրակացությունը

___________________________________________________________

___________________________________________________________

 

Բուժող բժիշկ ________________

______________________________

(ստորագրությունը)

  (անունը, ազգանունը, հայրանունը)

 

Բուժհաստատության տնօրեն ___________

___________________________

(ստորագրությունը)

  (անունը, ազգանունը, հայրանունը)

 

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան