Գլխավոր տեղեկություն
Համար
N 1362-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.12.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.05/60(584) Հոդ.1242
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.11.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 2007 թվականի N 1362-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին հատկացնել 133,938.5 հազ. դրամ, որից՝

1) 77,500.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղի սողանքային գոտում գտնվող բնակելի տների տեխնիկական վիճակի վերաբերյալ «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերության կողմից 2007 թվականին կատարված հետազննության աշխատանքների արդյունքների հիման վրա 4-րդ աստիճանի վնասվածության (քանդման ենթակա)` գնահատված բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման համար, համաձայն N 4 հավելվածի.

2) 56,438.5 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատին գյուղի քարաթափումների ազդեցության գոտուց առաջնահերթ տարահանման ենթակա բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման համար, համաձայն N 5 հավելվածի:

3. Սահմանել, որ`

1) սույն որոշման 2-րդ կետում նշված անձանց բնակարանային խնդիրները լուծվում են անհատույց պետական ֆինանսական աջակցության (այսուհետ` աջակցություն) տրամադրման միջոցով` սողանքային և քարաթափումների ազդեցության գոտիներում գտնվող բնակելի տները քանդելու պարտադիր պայմանով.

2) աջակցությունը տրամադրվում է`

ա. սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց` շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար,

բ. սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված անձանց` շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու կամ, Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Թովուզ և Վայոց ձորի մարզի Շատին գյուղերի բնակչությանը քարաթափվածքների ակտիվ գոտուց տարահանման միջոցառումների մասին» N 444 որոշման համաձայն, Շատին գյուղի տարածքում իրենց հատկացված հողամասերում անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու համար.

3) աջակցության տրամադրման միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման ժամկետը սահմանվում է աջակցություն ստացող քաղաքացու և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի միջև աջակցության տրամադրման մասին պայմանագրի կնքման օրվանից 6 ամիս, իսկ անհատական բնակելի տան շինարարական աշխատանքների ավարտման ժամկետը` մեկ տարի.

4) աջակցության տրամադրման պայմանների կատարման և տրամադրվող գումարի նպատակային օգտագործման նկատմամբ կողմերի պարտավորություններն ու իրավունքները կարգավորվում են մարզպետի և քաղաքացու միջև` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված` աջակցություն ստանալու մասին պայմանագրով.

5) սողանքային և քարաթափումների ազդեցության գոտիներում բնակեցումից ազատված բնակելի տները ենթակա են քանդման` սեփականատերերի միջոցներով և ուժերով` աջակցության տրամադրման միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերումից կամ անհատական բնակելի տան շինարարական աշխատանքների ավարտման փաստագրումից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում.

6) բնակելի տների քանդումից և սահմանված կարգով գույքային իրավունքների պետական գրանցումից հետո դրանց զբաղեցրած հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված` գյուղատնտեսականի, և քաղաքացիներն այդ հողամասի նկատմամբ պահպանում են բոլոր գույքային իրավունքները:

4. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` համաձայն սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի` աջակցությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 8-ի N 845-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգին համապատասխան:

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում բացել արտաբյուջետային հաշիվ, որտեղ կփոխանցվեն սույն որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցները:

6. Սահմանել, որ սույն որոշման 5-րդ կետում նշված արտաբյուջետային հաշվից ծախսերն իրականացվելու են սույն որոշման NN 4 և 5 հավելվածներում նշված անձանց սույն որոշման համաձայն աջակցություն տրամադրելու նպատակով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. նոյեմբերի 26
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 23-ի N 1362-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Խումբը Ենթա-
խումբը
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
տարի
    ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ -
    այդ թվում`  
08   ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ (133,938.5)
   

այդ թվում`

 
  02 Բնակարանային տնտեսություն և բնակարանային շինարարություն (133,938.5)
   

այդ թվում`

 
    05. Սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծրագիր (133,938.5)
    ՀՀ քաղաքաշինության նախարարություն (133,938.5)
   

այդ թվում`

 
    Կապիտալ ներքին տրանսֆերտներ (133,938.5)
14   ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ 133,938.5
   

այդ թվում`

 
  06 Այլ ծրագրեր 133,938.5
   

այդ թվում`

 
    01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 133,938.5
    ՀՀ կառավարություն 133,938.5

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 23-ի N 1362-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծրագրերի և կատարողների անվանումները Կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
այդ թվում` ըստ ծախսատեսակների
խումբը ենթա-
խումբը
կապիտալ շինարա-
րություն
կապիտալ նորոգում նախագծա-
հետազոտական, երկրաբանահե-
տախուզական և գեոդեզիաքար-
տեզագրական աշխատանքներ
այլ կապիտալ ծախսեր
    ԸՆԴԱՄԵՆԸ (133,938.5)       (133,938.5)
    ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (133,938.5)       (133,938.5)
   

այդ թվում`

         
08 02 05. Սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծրագիր (133,938.5)       (133,938.5)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 23-ի N 1362-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Խումբը Ենթա-
խումբը
Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները` նշված են փակագծերում)
տարի
    ԸՆԴԱՄԵՆԸ (133,938.5)
    ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (133,938.5)
    այդ թվում`  
08 02 05. Սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծրագիր (133,938.5)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 23-ի N 1362-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏԻՐՈՍ ԳՅՈՒՂԻ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ

 

NN
ը/կ
 Ազգանունը, անունը, հայրանունը Անձնագրային
տվյալները
Սողանքային
գոտում գտնվող
բնակելի տան
վնասվածության
աստիճանը
Ընտանիքի
անդամների
թիվը
Տրամադրվող
աջակցության
չափը
(հազ. դրամ)
  Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը       77500.0
  այդ թվում`        
1. Սահակյան Գագիկ Գուրգենի AA 0440881 4-րդ 4 7750.0
2. Գրիգորյան Լիաննա Լենդրուշի AF 0490026 4-րդ 4 7750.0
3. Մանուկյան Արարատ Մակաբեկի AA 0550225 4-րդ 6 7750.0
4. Գասպարյան Նուշիկ Վանեի AG 0369667 4-րդ 6 7750.0
5. Խաչատրյան Մարտիրոս Ալբերտի AC 0550281 4-րդ 5 7750.0
6. Գրիգորյան Քնարիկ Ալբերտի AC 0550391 4-րդ 7 7750.0
7. Դավթյան Վարազդատ Նիկոլայի AA 0440868 4-րդ 6 7750.0
8. Հակոբյան Հասմիկ Սահակի AC 0303082 4-րդ 6 7750.0
9. Առաքելյան Սեդա Աղասու AA 0460841 4-րդ 6 7750.0
10. Մկրտչյան Ծառնիկ Գևորգի AC 0365691 4-րդ 2 7750.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 23-ի N 1362-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՇԱՏԻՆ ԳՅՈՒՂԻ ՔԱՐԱԹԱՓՈՒՄՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՑ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ

 

NN
ը/կ
 Ազգանունը, անունը, հայրանունը Անձնագրային
տվյալները
Ընտանիքի
անդամների
թիվը
Տրամադրվող
աջակցության
չափը
(հազ. դրամ)
  Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը     56438.5
  այդ թվում`      
1. Մանուկյան Ռուբիկ Միսակի AA 0633298 8 7400.0
2. Եղոյան Վաչիկ Գեղամի AC 0534157 7 6139.9
3. Եղոյան Սմբատ Գվիդոնի AC 0261892 7 6139.9
4. Զոհրաբյան Ժորժիկ Բենիամինի AE 0256694 7 6139.9
5. Ղարիբյան Կինար Սիսակի AE 0257341 5 5469.5
6. Ղահրամանյան Արմենուհի Պետրոսի AG 0228768 7 6139.9
7. Ստեփանյան Վանիկ Սեդրակի AE 0257236 7 6139.9
8. Ենոքյան Հենրիկ Արսենի AF 0405928 8 7400.0
9. Սմբատյան Ստեփան Բարիսի AG 0274123 5 5469.5

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան