Գլխավոր տեղեկություն
Համար
N 422-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.12.2007-26.05.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.12.03/32(272) Հոդ.411
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
16.10.2007
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 նոյեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 60007389

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

16 հոկտեմբերի 2007 թ.
ք. Երևան

N 422-Ն 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 րդ հոդվածի 1-ին մասի ը) կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել.

1) էլեկտրական էներգիայի մատակարարման (Մատակարար-մինչև 6 (10) կՎ լարման ցանցերից սնվող Սպառող (բացառությամբ՝ բնակչության) պայմանագրի օրինակելի ձևը (հավելված N 1).

2) էլեկտրական էներգիայի մատակարարման (Մատակարար-6(10) կՎ և բարձր լարման ցանցերից սնվող Սպառող (բացառությամբ՝ բնակչության) պայմանագրի օրինակելի ձևը (հավելված N 2):

2. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2008 թվականի հուլիսի 1-ը մինչև 6(10) կՎ, 6(10) կՎ և բարձր լարման ցանցերից սնվող սպառողների (բացառությամբ՝ բնակչության) հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերը համապատասխանեցնել սույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերին:

3. 2008 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի ապրիլի 22-ի «Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 25 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված N 1

 

Հաստատված է՝

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2007 թվականի հոկտեմբերի 16-ի

N 422-Ն որոշմամբ

 

Էլեկտրական էներգիայի մատակարարման (Մատակարար-մինչեվ 6(10) կՎ լարման ցանցերից սնվող Սպառող (բացառությամբ բնակչության))

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N _________

 

_____________________

(կնքման վայրը)

____ __________200 թվական

 

Մատակարարը՝__________________________________________________________

(ընկերության անվանումը)

___________________________________________________________________,

(մասնաճյուղի անվանումը)

ի դեմս__________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը)

որը գործում է __________________________________________________հիման վրա,

(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

մի կողմից, և Սպառողը ____________________________________________________,

(անունը, հայրանունը, ազգանունը կամ անվանումը)

ի դեմս__________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը)

որը գործում է ______________________________________________հիման վրա,

(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Սույն պայմանագրի համաձայն Մատակարարը պարտավորվում է Սպառողին մատակարարել էլեկտրական էներգիա, իսկ Սպառողը պարտավորվում է վճարել մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց:

 

2. Կողմերի պարտականությունները

 

2.1. Կողմերը պարտավոր են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններով» (այսուհետ` ԷՄՕԿ) և սույն պայմանագրով:

2.2. Մատակարարը պարտավոր է.

1) մատակարարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1925-Ն որոշմամբ հաստատված էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով սահմանված որակի էլեկտրական էներգիա.

2) ապահովել էլեկտրաէներգիայի մատակարարումը Սպառողին՝ սույն պայմանագրին կցված էլեկտրամատակարարման սխեմայով նախատեսված հուսալիությամբ.

3) մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, փոստային բաժանմունքների համապատասխան սպասարկման կետերում տեղադրել տեղեկատվություն` նախորդ ամսվա ընթացքում Սպառողի կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին, եթե տեղեկացման այլ կարգ նախատեսված չէ սույն պայմանագրի 8-րդ գլխով.

4) Սպառողի դիմելու դեպքում ______________ հեռախոսահամարով տրամադրել շուրջօրյա տեղեկատվություն կամ պարզաբանում վերջինիս դիմում-բողոքների և հարցադրումների` ներառյալ էլեկտրամատակարարման ընդհատումների, դադարեցումների պատճառների և վերականգնման ժամկետների, սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի, վճարման ժամկետների, Մատակարարի և Սպառողի իրավունքների ու պարտականությունների և այլնի վերաբերյալ.

5) ԷՄՕԿ-ի 75-րդ կետով սահմանված ժամկետում պատասխանել Սպառողի բանավոր դիմումին բանավոր, գրավոր դիմումին` գրավոր, իսկ էլեկտրոնային փոստով ստացված դիմումին` էլեկտրոնային փոստի միջոցով, եթե առանձին դեպքերի համար ԷՄՕԿ-ով այլ ժամկետ սահմանված չէ.

6) վճարման փաստաթղթում կամ հաշվում գրառումների սխալ հայտնաբերելու կամ Սպառողից այդ մասին դիմում ստանալու դեպքում ԷՄՕԿ-ի 53-րդ կետով սահմանված ժամկետում ստուգել իր գրառումները և արդյունքների մասին գրավոր տեղեկացնել Սպառողին, սխալի առկայության(հաստատման) դեպքում ուղղումը հաշվի առնել ընթացիկ ամսվա համար ներկայացվելիք վճարման փաստաթղթում.

7) Սպառողի պահանջով ԷՄՕԿ-ի 62-րդ կետով սահմանված ժամկետում ստուգել Սպառողի առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտությունը և նրան ներկայացնել դրա աշխատանքի ճշտության մասին գրավոր եզրակացություն.

8) իր միջոցների հաշվին կատարել առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգման հետ կապված բոլոր ծախսերը, բացառությամբ ԷՄՕԿ-ի 64-րդ կետով նախատեսված դեպքի.

9) ԷՄՕԿ-ով սահմանված դեպքերում և կարգով փոխարինել Սպառողի առևտրային հաշվառքի սարքերը և փոխարինումից հետո համապատասխան փոփոխություն կատարել սույն պայմանագրում (հավելված N 1):

2.3. Սպառողը պարտավոր է վճարել յուրաքանչյուր ամսվա ընթացքում իր սպառած էլեկտրական էներգիայի դիմաց՝ սույն պայմանագրով սահմանված կարգով:

 

3. Սպառված էլեկտրաէներգիայի քանակության ԵՎ արժեքի հաշվարկը, դրա վճարման կարգը

 

3.1. Մատակարարվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանում է Հանձնաժողովը:

3.2. Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխման դեպքում սահմանված նոր սակագինը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից:

3.3. Սպառված էլեկտրաէներգիայի քանակությունը, բացառությամբ սույն պայմանագրի 3.4 և 3.5 կետերով նախատեսված դեպքերի, որոշվում է Սպառողի առևտրային հաշվիչի` տվյալ հաշվարկային ամսվա և տվյալ հաշվարկային ամսվան նախորդող ամսվա գրանցած ցուցմունքների տարբերությամբ, իսկ չափիչ տրանսֆորմատորների առկայության դեպքում` այդ տարբերությունը բազմապատկելով նաև դրանց տրանսֆորմացիայի գործակցով:

3.4. Եթե առևտրային հաշվիչն անմիջապես գրանցում է հաշվարկային ժամանակահատվածում ծախսված էլեկտրաէներգիայի քանակը, ապա որպես հաշվարկային ամսվա ընթացքում սպառված` ընդունվում է էլեկտրաէներգիայի այդ քանակը:

3.5. Եթե առևտրային հաշվառքի սարքը տեղադրված է սահմանազատման կետից (հավելված N 2) դուրս, ապա առևտրային հաշվառքի սարքով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակին գումարվում կամ այդ քանակից հանվում է առևտրային հաշվառքի սարքի տեղադրման և սահմանազատման կետերի միջև էլեկտրատեղակայանքներում առաջացած էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստների մեծությունը:

3.6. Առևտրային հաշվառքի սարքի խախտման (էլեկտրաէներգիայի քանակության սխալ գրանցում) դեպքում սպառված էլեկտրաէներգիայի քանակությունը որոշվում է հաշվարկային եղանակով` համաձայն ԷՄՕԿ-ի 12-րդ գլխի պահանջների:

3.7. Առևտրային հաշվիչի ցուցմունքը գրանցում է Մատակարարը` տվյալ հաշվարկային ամսվա վերջին և հաջորդ ամսվա առաջին երկու աշխատանքային օրվա ընթացքում: Եթե սույն պայմանագրի 8-րդ գլխով նախատեսված է Սպառողի ներկայությամբ առևտրային հաշվիչի ցուցմունքը գրանցելու Մատակարարի պարտավորություն, ապա վերջինս պարտավոր է Սպառողի առևտրային հաշվիչի ցուցմունքը գրանցել նրա ներկայությամբ նախապես` առնվազն 3 օր առաջ գրավոր տեղեկացնելով առևտրային հաշվիչի ցուցմունքի գրանցման օրվա և ժամի մասին: Սպառողի չներկայանալու դեպքում Մատակարարն իրավունք ունի առևտրային հաշվիչի ցուցմունքը գրանցել առանց Սպառողի:

3.8. Հաշվարկային ամսվա ընթացքում Սպառողի կողմից սպառված էլեկտրաէներգիայի արժեքը որոշվում է Հանձնաժողովի կողմից սահմանված սակագների (հավելված N 3) և սպառված էլեկտրաէներգիայի քանակության արտադրյալով:

3.9. Սպառողը նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրական էներգիայի արժեքը պարտավոր է վճարել իր կողմից սպառված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի մասին համապատասխան տեղեկատվությունը սույն պայմանագրի 2.2 կետի 3-րդ ենթակետով նախատեսված սպասարկման կետերում տեղադրվելուց, իսկ սույն պայմանագրի 8-րդ գլխով տեղեկացման այլ կարգ նախատեսված լինելու դեպքում, այդ կարգով տեղեկացվելուց հետո 7 օրվա ընթացքում:

 

4. Սպառողի էլեկտրամատակարարման ընդհատման, սահմանափակման, դադարեցման ԵՎ վերականգնման պայմանները

 

4.1. Մատակարարի կողմից պլանային-նախազգուշական աշխատանքներ կատարելու նպատակով Սպառողի հոսանքազրկումը (պլանային ընդհատում) թույլատրվում է ԷՄՕԿ-ի 27-րդ կետով սահմանված դեպքում և կարգով:

4.2. Մատակարարը Սպառողի էլեկտրամատակարարման պլանային ընդհատումը պետք է իրականացնի աշխատանքային օրերին` ԷՄՕԿ-ի 27-րդ կետով սահմանված ժամերին:

4.3. Սպառողի էլեկտրամատակարարման սահմանափակումները և վերականգնումն իրականացվում են սույն պայմանագրի 7.4 կետով նշված կարգի պահանջների համաձայն կազմված ծրագրերով:

4.4. Մատակարարը պարտավոր է դադարեցնել Սպառողի էլեկտրամատակարարումը`

1) Սպառողի գրավոր պահանջով և առաջարկած ժամկետում.

2) մարդկանց կյանքի և առողջության անվտանգությունն ապահովելու համար` Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով սահմանված դեպքերում.

3) Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում:

4.5. Մատակարարն իրավունք ունի դադարեցնել Սպառողի (բացառությամբ վթարային կամ տեխնոլոգիական հզորություն ունեցող Սպառողի) էլեկտրամատակարարումը`

1) սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սույն պայմանագրի 3.9 կետով սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում՝ առնվազն 3 օր առաջ գրավոր կամ Սպառողին հասու այլ ձևերով զգուշացնելուց հետո.

2) պարտքի մարման ժամանակացույցի խախտման դեպքում` ապահովելով սույն կետի 1 ին ենթակետով սահմանված ընթացակարգը.

3) եթե Սպառողը էլեկտրաէներգիան սպառել է առևտրային հաշվառքի սարքի միտումնավոր խախտումով կամ առանց առևտրային հաշվառքի սարքի, կամ առևտրային հաշվառքի սարքի շրջանցումով.

4) առևտրային հաշվառքի վերականգնման կամ առևտրային հաշվառքի սարքի փոխարինման նպատակով` մինչև 3 ժամ:

4.6. Վթարային կամ տեխնոլոգիական հզորություն ունեցող Սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցվում է ԷՄՕԿ-ով սահմանված դեպքերում և կարգով:

4.7. Պարտքի առկայության դեպքում Մատակարարը կարող է չդադարեցնել Սպառողի էլեկտրամատակարարումը, եթե Սպառողը ներկայացրել է Մատակարարի համար ընդունելի վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմվել է պարտքի մարման ժամանակացույց:

4.8. Մատակարարը Սպառողի էլեկտրամատակարարման չպլանավորված (արտապլանային) ընդհատումը պարտավոր է վերականգնել ԷՄՕԿ-ի 28-րդ կետով սահմանված ժամկետներում, իսկ եթե Սպառողի էլեկտրամատակարարման սխեման ապահովում է էլեկտրամատակարարման վերականգնման ավելի կարճ ժամանակահատված, ապա` այդ ժամանակահատվածում, որը Կողմերը պարտավոր են սահմանել սույն պայմանագրի 8-րդ գլխով:

4.9. Եթե էլեկտրամատակարարման ընդհատումը տեղի է ունեցել առևտրային հաշվիչից անմիջապես հետո տեղադրված ավտոմատի անջատման արդյունքում, ապա Մատակարարը Սպառողի էլեկտրամատակարարումը պարտավոր է վերականգնել ԷՄՕԿ-ի 29-րդ կետով սահմանված ժամկետներում:

4.10. Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում Սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելուց հետո Մատակարարը սպասարկման օրերին (տարվա բոլոր օրերը, բացառությամբ կիրակի օրերի, ժամը 09:00-ից մինչև 17:00-ը) պարտավոր է այն վերականգնել ԷՄՕԿ-ի 52-րդ կետով սահմանված կարգով:

 

5. Կողմերի պատասխանատվությունը

 

5.1. Սույն պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով և ԷՄՕԿ-ով սահմանված կարգով:

 

6. Ֆորս մաժորային իրավիճակներ

 

6.1. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն չեն կրում, եթե դա հետևանք է արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների, որոնք ստեղծվել են Կողմերի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (ինչպես օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը), որոնք խոչընդոտում են Կողմերի գործունեությունը կամ հանգեցնում են նրանց ստանձնած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` անկախ նրանց կողմից գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

 

7. Լրացուցիչ պայմաններ

 

7.1. Մատակարարն իրավունք ունի Սպառողի կողմից վճարման համար սույն պայմանագրով սահմանված ժամկետի խախտման դեպքում խախտմանը հաջորդող օրացուցային տարում 3 անգամ այն կրկնելու դեպքում ԷՄՕԿ-ի 50-րդ կետով սահմանված կարգով Սպառողից պահանջել կանխավճար կամ իր համար ընդունելի վճարման այլ երաշխիքներ, որը ներկայացնելուց Սպառողի հրաժարվելու դեպքում Մատակարարն իրավունք ունի նաև Սպառողին (բացառությամբ վթարային կամ տեխնոլոգիական հզորություն ունեցող Սպառողի) առնվազն 3 սպասարկման օր առաջ գրավոր կամ հեռախոսագրով զգուշացնելուց հետո դադարեցնել նրա էլեկտրամատակարարումը:

7.2. Սպառողն իրավունք ունի կնքել իր առևտրային հաշվառքի սարքը, մասնակցել դրա աշխատանքի ճշտության ստուգման հետ կապված բոլոր աշխատանքներին, այդ թվում նաև` ստուգաչափմանը, ԷՄՕԿ-ի 65-րդ կետով սահմանված կարգով առևտրային հաշվառքի սարքի ճշտության ստուգումը պատվիրել նման իրավասություն ունեցող այլ կազմակերպությունների:

7.3. Սպառողի կողմից առևտրային հաշվառքի սարքը կնքելու դեպքում, այդ մասին սույն պայմանագրի N 1 հավելվածում կատարվում է համապատասխան գրառում:

7.4. Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում Կողմերը պարտավոր են սույն պայմանագրին կցել անբաժանելի մաս հանդիսացող տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների ամրագրման վերաբերյալ ակտ, որը կազմվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի փետրվարի 21-ի N 9-Ն որոշմամբ հաստատված էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց կողմից իրականացվելիք գործողությունների ծրագրերի մշակման կարգի համաձայն:

7.5. Մատակարարը կամ Սպառողը կարող են սահմանազատման կետերում տեղադրել էլեկտրական էներգիայի որակի ցուցանիշները գրանցող և հիշող սարքեր:

7.6. Սույն պայմանագրի 7.5 կետով նախատեսված էլեկտրական էներգիայի որակի ցուցանիշները գրանցող և հիշող սարքեր տեղադրելու դեպքում, Կողմերը այդ մասին կազմում են երկկողմանի ակտ, որը կցվում է սույն պայմանագրին:

 

8. Այլ պայմաններ (լրացնում են Կողմերը)

 

8.1. ________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________:

 

9. Վեճերի լուծումը

 

9.1. Սույն պայմանագրի առնչությամբ առաջացած վեճերը լուծվում են Կողմերի միջև բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի դիմելու դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ:

9.2. Սույն պայմանագրի 9.1. կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

10. Պայմանագրի գործողությունը եվ լուծումը

 

10.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է անորոշ ժամկետով:

10.2. Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, մեկական՝ յուրաքանչյուր կողմի համար:

10.3. Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի մատակարարման (Մատակարար մինչև 6 (10) կՎ լարման ցանցերից սնվող Սպառող (բացառությամբ բնակչության)) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:

10.4. Սույն պայմանագիրը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

11. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցանկը

 

11.1. Հավելված N 1 - Առևտրային հաշվառքի սարքի և առավելագույն թույլատրելի հզորության վերաբերյալ:

11.2. Հավելված N 2 - Մատակարարի էլեկտրական ցանցի և Սպառողի սպառման համակարգի սահմանազատման կետի և էլեկտրատեղակայանքների շահագործման պատասխանատվության սահմանազատման վերաբերյալ ակտ:

11.3. Հավելված N 3 - Մատակարարվող էլեկտրական էներգիայի սակագների վերաբերյալ:

 

Մատակարար`

 

գտնվելու վայրը _________________

Հ/հ _________________________

հեռախոս______________________

էլ. փոստի հասցեն_________________

ֆաքս ________________________

գործունեության լիցենզիա N

ղեկավար

Սպառող՝

 

գտնվելու վայրը______________________

Հ/հ _____________________________

հեռախոս__________________________

էլ. փոստի հասցեն_____________________

ֆաքս ____________________________

անձնագրի տվյալները

ղեկավար

_________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

_________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ.

Կ.Տ.     

 

 

Հավելված N 1

Էլեկտրական էներգիայի մատակարարման

(Մատակարար-մինչև 6 (10) կՎ լարման ցանցերից սնվող Սպառող (բացառությամբ բնակչության)) պայմանագրի

 

Առեվտրային հաշվառքի սարքի եվ առավելագույն թույլատրելի հզորության վերաբերյալ

 

Սպառողի հաշվառքի սարքի տե-ղադրման
վայրը
 

Առևտրային հաշվառքի սարք
 

Առավելա-
գույն
թույլատրելի էլեկտրական հզորություն
(կՎտ)

Հաշվիչի

Հոսանքի չափիչ տրանսֆորմատորի

Լարման չափիչ տրանսֆորմատորի

տեսակը,
գործա-
րանային համարը, տեղադրված կնիքների համարը

թույլատրելի հոսանքը (Ա)

անվա-նական լարումը (Վ)

հաջորդ պլանային ստուգա-չափման
ամիսը և տարեթիվը

տեսակը, գործարանային համարը,
տեղադրված կնիքների
համարը

ճշտու-թյան դասը

տրանսֆոր-
մացիայի գործակիցը

տեսակը, գործարանային համարը, տեղադրված կնիքների
համարը

ճշտու-թյան դասը

տրանսֆոր-
մացիայի գործակիցը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

                       
                       
                       
                       
                       

 

Մատակարար՝

Սպառող՝

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

_________________________________

(անուն, ազգանուն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

Կ.Տ.

Կ.Տ.

 

 

Հավելված N 2

Էլեկտրական էներգիայի մատակարարման

(Մատակարար-մինչև 6 (10) կՎ լարման ցանցերից սնվող Սպառող (բացառությամբ բնակչության)) պայմանագրի

 

Ա Կ Տ

 

ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԵՎ ՍՊԱՌՈՂԻ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԿԵՏԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Կողմերի սահմանազատման կետն է`

 

2. Կողմերի էլեկտրակայանքների շահագործման պատասխանատվության սահմանազատման կետն է` ____________:

 

 

 

Մատակարար՝

Սպառող՝

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

_________________________________

(անուն, ազգանուն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

Կ.Տ.

Կ.Տ.

 

 

Հավելված N 3

Էլեկտրական էներգիայի մատակարարման

(Մատակարար-մինչև 6 (10) կՎ լարման ցանցերից սնվող Սպառող (բացառությամբ բնակչության)) պայմանագրի

 

Մատակարարվող էլեկտրական էներգիայի սակագների վերաբերյալ

 

1. Մատակարարվող էլեկտրական էներգիայի սակագինն է` _____________ դրամ/կՎտժ:

 

 

 

Մատակարար՝

Սպառող՝

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

_________________________________

(անուն, ազգանուն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

Կ.Տ.

Կ.Տ.

 

 

Հավելված N 2

 

Հաստատված է՝

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2007 թվականի հոկտեմբերի 16-ի

N 422-Ն որոշմամբ

 

Էլեկտրական էներգիայի մատակարարման (Մատակարար-6 (10) կՎ եվ բարձր լարման ցանցերից սնվող Սպառող (բացառությամբ՝ բնակչության))

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N _________

 

_____________________

(կնքման վայրը)

____ __________200 թվական

 

Մատակարարը՝__________________________________________________________

(ընկերության անվանումը)

___________________________________________________________________,

(մասնաճյուղի անվանումը)

ի դեմս__________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը)

որը գործում է __________________________________________________հիման վրա,

(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

մի կողմից, և Սպառողը ____________________________________________________,

(ընկերության անվանումը)

ի դեմս__________________________________________________________,

(անունը, ազգանունը, պաշտոնը)

որը գործում է ______________________________________________հիման վրա,

(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Սույն պայմանագրի համաձայն Մատակարարը պարտավորվում է Սպառողին մատակարարել էլեկտրական էներգիա, իսկ Սպառողը պարտավորվում է վճարել մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց:

 

2. Կողմերի պարտականությունները

 

2.1. Կողմերը պարտավոր են ղեկավարվել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններով» (այսուհետ` ԷՄՕԿ) և սույն պայմանագրով:

2.2. Մատակարարը պարտավոր է.

1) մատակարարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1925-Ն որոշմամբ հաստատված էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով սահմանված որակի էլեկտրական էներգիա.

2) ապահովել էլեկտրական էներգիայի մատակարարումը Սպառողին՝ սույն պայմանագրին կցված էլեկտրամատակարարման սխեմայով նախատեսված հուսալիությամբ.

3) մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, փոստային բաժանմունքների համապատասխան սպասարկման կետերում տեղադրել տեղեկատվություն` նախորդ ամսվա ընթացքում Սպառողի կողմից սպառված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի մասին, եթե տեղեկացման այլ կարգ նախատեսված չէ սույն պայմանագրի 9-րդ գլխով.

4) Սպառողի դիմելու դեպքում ______________ հեռախոսահամարով տրամադրել շուրջօրյա տեղեկատվություն կամ պարզաբանում վերջինիս դիմում-բողոքների և հարցադրումների՝ ներառյալ էլեկտրամատակարարման ընդհատումների, դադարեցումների պատճառների և վերականգնման ժամկետների, սպառած էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի, վճարման ժամկետների, Մատակարարի և Սպառողի իրավունքների ու պարտականությունների և այլնի վերաբերյալ.

5) վճարման փաստաթղթում գրառումների սխալ հայտնաբերելու կամ Սպառողից այդ մասին դիմում ստանալու դեպքում ԷՄՕԿ-ով սահմանված կարգով ստուգել իր գրառումները և արդյունքների մասին գրավոր տեղեկացնել Սպառողին, սխալի առկայության (հաստատման) դեպքում ուղղումը հաշվի առնել ընթացիկ ամսվա համար ներկայացվող վճարման փաստաթղթում.

6) Սպառողի պահանջով ԷՄՕԿ-ով սահմանված ժամկետում ստուգել Սպառողի առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտությունը և ներկայացնել դրա աշխատանքի ճշտության մասին գրավոր եզրակացությունը.

7) առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգման հետ կապված ծախսերը կատարել իր միջոցներով, բացառությամբ ԷՄՕԿ-ով նախատեսված դեպքերի.

8) փոխարինել Սպառողի առևտրային հաշվառքի սարքերը ԷՄՕԿ-ով սահմանված դեպքերում և կարգով, և համապատասխան փոփոխություններ կատարել սույն պայմանագրում (N 1 հավելված).

2.3. Սպառողը պարտավոր է.

1) վճարել յուրաքանչյուր ամսվա ընթացքում իր սպառած էլեկտրական էներգիայի դիմաց՝ սույն պայմանագրով սահմանված կարգով.

2) շահագործել իր էլեկտրատեղակայանքները Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1925-Ն որոշմամբ հաստատված էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան:

 

3. Կողմերի օպերատիվ փոխհարաբերությունները

 

3.1. Կողմերը պարտավոր են ԷՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետում կնքել Սպառողի սարքավորումների և ռելեական պաշտպանության ու ավտոմատիկայի սարքվածքների Մատակարարի օպերատիվ կառավարմանը հանձնման համաձայնագիր, որը կցվում է սույն պայմանագրին:

3.2. Մատակարարը և Սպառողը պարտավոր են յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 20-ը միմյանց ներկայացնել Մատակարարի և Սպառողի իրավասու անձանց կողմից հաստատված`

1) օպերատիվ խոսակցություններ վարելու իրավունք ունեցող աշխատակիցների ցուցակը.

2) օպերատիվ խոսակցություններ վարելու և փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող օպերատիվ անձնակազմի ցուցակը:

3.3. Մատակարարը պարտավոր է.

1) իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող Սպառողի սարքավորումների և ռելեական պաշտպանության ու ավտոմատիկայի սարքվածքների օպերատիվ կարգավարումը իրականացնել հիմք ընդունելով այդ սարքավորումների և սարքվածքների տեխնիկական անձնագրով սահմանված հարաչափերը.

2) Սպառողի օպերատիվ անձնակազմի պահանջով տրամադրել տեղեկություններ Սպառողի էլեկտրամատակարարման արտաքին սխեմայի և սնող գծերի էլեկտրական հարաչափերի (բեռ, լարում և այլն) վերաբերյալ:

3.4. Սպառողը պարտավոր է.

1) ապահովել փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող Մատակարարի օպերատիվ անձնակազմի շուրջօրյա անարգել մուտքը իր տնօրինութան տակ գտնվող տարածքները՝ իրենց իրավասությունների սահմաններում պարտականությունների կատարման նպատակով.

2) անհապաղ հայտնել Մատակարարին նրա օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումներում և ռելեական պաշտպանության ու ավտոմատիկայի սարքվածքներում ի հայտ եկած բոլոր թերությունների և անսարքությունների մասին____________________հեռախոսահամարով:

3.5. Սույն գլխի դրույթները տարածվում են այն Սպառողների վրա, որոնց սարքավորումները և ռելեական պաշտպանության ու ավտոմատիկայի սարքվածքները գտնվում են Մատակարարի օպերատիվ կառավարման և (կամ) վարույթի ներքո:

 

4. Սպառված էլեկտրաէներգիայի քանակության եվ արժեքի հաշվարկը, դրա վճարման կարգը

 

4.1. Մատակարարվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանում է Հանձնաժողովը:

4.2. Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխման դեպքում սահմանված նոր սակագինը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից:

4.3. Սպառված էլեկտրական էներգիայի քանակությունը որոշվում է ԷՄՕԿ-ով սահմանված կարգով:

4.4. Առևտրային հաշվիչի ցուցմունքը գրանցում է Մատակարարը` տվյալ հաշվարկային ամսվա վերջին և հաջորդ ամսվա առաջին երկու աշխատանքային օրվա ընթացքում: Եթե սույն պայմանագրի 9-րդ գլխում նախատեսված է առևտրային հաշվիչի ցուցմունքը Սպառողի ներկայությամբ գրանցելու Մատակարարի պարտավորությունը, ապա վերջինս պարտավոր է ԷՄՕԿ-ով սահմանված ժամկետում և կարգով տեղեկացնել Սպառողին առևտրային հաշվիչի ցուցմունքի գրանցման օրվա և ժամի մասին: Սպառողի չներկայանալու դեպքում Մատակարարն իրավունք ունի առևտրային հաշվիչի ցուցմունքը գրանցել առանց Սպառողի:

4.5. Հաշվարկային ամսվա ընթացքում Սպառողի կողմից սպառված էլեկտրական էներգիայի արժեքը որոշվում է Հանձնաժողովի կողմից սահմանված սակագների (N 3 հավելված) և սպառված էլեկտրական էներգիայի քանակության արտադրյալով:

4.6. Սպառողը նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրական էներգիայի արժեքը պարտավոր է վճարել իր կողմից սպառված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի մասին համապատասխան տեղեկատվությունը սույն պայմանագրի 2.2 կետի 3-րդ ենթակետով նախատեսված սպասարկման կետերում տեղադրվելուց, իսկ սույն պայմանագրի 9-րդ գլխով տեղեկացման այլ կարգ նախատեսված լինելու դեպքում այդ կարգով տեղեկացվելուց հետո 7 օրվա ընթացքում:

 

5. Սպառողի էլեկտրամատակարարման ընդհատման, դադարեցման եվ վերականգնման պայմանները

 

5.1. Մատակարարը պլանային-նախազգուշական աշխատանքներ կատարելու նպատակով իրավունք չունի հոսանքազրկել (իրականացնել պլանային ընդհատում) այն Սպառողներին, որոնց էլեկտրամատակարարումը նախատեսված է իրականացնել 6 (10) կՎ և բարձր լարման 1-ից ավելի առանձին օդային կամ մալուխային գծերով կայանի կամ ենթակայանի երկու հոծանային համակարգերից կամ սեկցիաներից:

5.2. Մատակարարը Սպառողի էլեկտրամատակարարման պլանային ընդհատումը պետք է իրականացնի ԷՄՕԿ-ով սահմանված կարգով:

5.3. Մատակարարը պարտավոր է դադարեցնել Սպառողի էլեկտրամատակարարումը`

1) Սպառողի գրավոր պահանջով և առաջարկած ժամկետում.

2) մարդկանց կյանքի և առողջության անվտանգությունն ապահովելու համար` տեխնիկական կանոնակարգերով սահմանված դեպքերում.

3) Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում:

5.4. Մատակարարն իրավունք ունի դադարեցնել Սպառողի էլեկտրամատակարարումը ԷՄՕԿ-ով սահմանված դեպքերում և կարգով:

5.5. Մատակարարը Սպառողի էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատման դեպքում պարտավոր է վերականգնել էլեկտրամատակարարումը ԷՄՕԿ-ով սահմանված ժամկետներում, իսկ եթե Սպառողի էլեկտրամատակարարման սխեման ապահովում է էլեկտրամատակարարման վերականգնման ավելի կարճ ժամանակահատված, ապա՝ այդ ժամանակահատվածում, որը Կողմերը պարտավոր են սահմանել սույն պայմանագրի 9-րդ գլխում:

5.6. Մատակարարը վերականգնում է Սպառողի էլեկտրամատակարարումը առանց վերջինիս նախազգուշացնելու, բացառությամբ այն դեպքերի, երբ նախազգուշացնելու պահանջը սահմանված է սույն պայմանագրի 9-րդ գլխում:

 

6. Կողմերի պատասխանատվությունը

 

6.1. Սույն պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով, ԷՄՕԿ-ով և սույն պայմանագրով սահմանված կարգով:

6.2. Սույն պայմանագրի 2.2. կետի 1-ին և 2-րդ ենթակետերի խախտման դեպքում Մատակարարը Սպառողին վճարում է տույժ, որի չափը սահմանում են Կողմերը սույն պայմանագրի 9-րդ գլխում:

6.3. Սույն պայմանագրի 2.3. կետի 2-րդ ենթակետի խախտման դեպքում Սպառողը Մատակարարին վճարում է տույժ, որի չափը սահմանում են Կողմերը սույն պայմանագրի 9-րդ գլխում:

 

7. Ֆորս մաժորային իրավիճակներ

 

7.1. Կողմերը սույն պայմանագրով սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն չեն կրում, եթե դա հետևանք է արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների, որոնք ստեղծվել են Կողմերի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (ինչպես օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը), որոնք խոչընդոտում են Կողմերի գործունեությունը կամ հանգեցնում են նրանց ստանձնած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` անկախ նրանց կողմից գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

7.2. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց՝ նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

8. Լրացուցիչ պայմաններ

 

8.1. Սպառողը պարտավոր է ենթասպառողի կամ Մատակարարի այլ ցանցերի էլեկտրամատակարարումն ապահովելու համար իր էլեկտրատեղակայանքներով հաղորդել Մատակարարի էլեկտրաէներգիան, իսկ Մատակարարը պարտավոր է փոխհատուցման պայմանագրով սահմանված կարգով վճարել Հանձնաժողովի սահմանած մեթոդիկայով հաշվարկված Սպառողի մատուցած ծառայության վճարը:

8.2. Սպառողի էլեկտրատեղակայանքներին միացված ենթասպառողի առկայության դեպքում սույն պայմանագրի N 1 հավելվածում նշվում են ենթասպառողի առևտրային հաշվառքի սարքի վերաբերյալ տվյալները, իսկ N 2 հավելվածում` ենթասպառողի և Սպառողի էլեկտրատեղակայանքների սահմանազատման կետը:

8.3. Սպառողի կողմից առևտրային հաշվառքի սարքը կնքելու դեպքում, այդ մասին սույն պայմանագրի N 1 հավելվածում կատարվում է համապատասխան գրառում:

8.4. Սպառողի կողմից վերստուգիչ հաշվառքի սարք (հաշվիչ) տեղադրելու դեպքում դրա վերաբերյալ տվյալները նշվում են սույն պայմանագրի N 1 հավելվածում:

8.5. Վերստուգիչ հաշվառքի սարքի (հաշվիչի) ցուցմունքի գրանցման և էլեկտրական էներգիայի հաշվարկներում կիրառման կարգը սահմանում են Կողմերը սույն պայմանագրի 9-րդ գլխում:

8.6. Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում Կողմերը պարտավոր են սույն պայմանագրին կցել անբաժանելի մաս հանդիսացող տեխնոլոգիական և(կամ) վթարային հզորությունների ամրագրման վերաբերյալ ակտ, որը կազմվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի փետրվարի 21-ի N 9-Ն որոշմամբ հաստատված էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց կողմից իրականացվելիք գործողությունների ծրագրերի մշակման կարգի համաձայն:

8.7. Երբ նվազագույն բեռնվածքի ռեժիմներում տեխնիկապես անհնար է առևտրային հաշվառքի սարքերի բնականոն աշխատանքը, սպառված էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվարկվում է նվազագույն բեռնվածքի ամբողջ ժամանակահատվածում փաստացի միացված էլեկտրական ընդունիչների հզորության հիման վրա և ավելացվում առևտրային հաշվիչի ցուցմունքով հաշվարկված էլեկտրաէներգիայի քանակությանը: Նվազագույն բեռնվածքի ժամանակահատվածի տևողությունը և այդ ժամանակահատվածում միացված գումարային բեռնվածքի մեծությունները, դրանց հաշվարկի կարգի հետ միասին, հավելվում են սույն պայմանագրին և վերանայվում յուրաքանչյուր տարի կամ Կողմերից մեկի գրավոր պահանջով տարվա ընթացքում` նվազագույն բեռնվածքի փոփոխման դեպքում:

8.8. Մատակարարը կամ Սպառողը կարող են սահմանազատման կետերում տեղադրել էլեկտրական էներգիայի որակի ցուցանիշները գրանցող և հիշող սարքեր:

8.9. Սույն պայմանագրի 8.8 կետում նախատեսված էլեկտրական էներգիայի որակի ցուցանիշները գրանցող և հիշող սարքեր տեղադրելու դեպքում, Կողմերը այդ մասին կազմում են երկկողմանի ակտ, որը կցվում է սույն պայմանագրին:

 

9. Այլ պայմաններ (լրացնում են Կողմերը)

 

9.1. ________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________:

 

10. Վեճերի լուծումը

 

10.1. Սույն պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ:

10.2. Սույն պայմանագրի 10.1. կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

11. Պայմանագրի գործողությունը ԵՎ լուծումը

 

11.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է անորոշ ժամկետով:

11.2. Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, մեկական՝ յուրաքանչյուր կողմի համար:

11.3. Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի մատակարարման (Մատակարար 6 (10) կՎ և բարձր լարման ցանցերից սնվող Սպառող (բացառությամբ՝ բնակչության)) պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:

11.4. Սույն պայմանագիրը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

12. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցանկը

 

12.1. Հավելված N 1 - Առևտրային հաշվառքի սարքի և առավելագույն թույլատրելի հզորության վերաբերյալ:

12.2. Հավելված N 2 - Ակտ Մատակարարի էլեկտրական ցանցի և Սպառողի սպառման համակարգի սահմանազատման կետի և էլեկտրատեղակայանքների շահագործման պատասխանատվության սահմանազատման վերաբերյալ:

12.3. Հավելված N 3 - Մատակարարվող էլեկտրական էներգիայի սակագների վերաբերյալ:

 

Մատակարար`

 

գտնվելու վայրը _________________

Հ/հ _________________________

հեռախոս______________________

էլ. փոստի հասցեն_________________

ֆաքս ________________________

գործունեության լիցենզիա N

ղեկավար

Սպառող՝

 

գտնվելու վայրը______________________

Հ/հ _____________________________

հեռախոս__________________________

էլ. փոստի հասցեն_____________________

ֆաքս ____________________________

ղեկավար

_________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

_________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

Կ.Տ.

Կ.Տ.     

 

 

Հավելված N 1

Էլեկտրական էներգիայի մատակարարման

(Մատակարար 6 (10) կՎ և բարձր լարման ցանցերից սնվող Սպառող (բացառությամբ` բնակչության)) պայմանագրի

 

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սպառողի (ենթասպա-
ռողի) հաշվառքի սարքի տեղադրման վայրը
 

Առևտրային հաշվառքի սարք
 

Առավելագույն թույլատրելի էլեկտրական հզորություն
(կՎտ)

Հաշվիչի Հոսանքի չափիչ տրանսֆորմատորի Լարման չափիչ տրանսֆորմատորի
տեսակը,
գործա-
րանային համարը, տեղադրված կնիքների համարները
թույլատրելի հոսանքը (Ա) անվա-նական լարումը (Վ) հաջորդ պլանային ստուգա-չափման ամիսը և տարեթիվը տեսակը, գործարանային համարը, տեղադրված կնիքների համարները ճշտու-թյան դասը տրանսֆոր-
մացիայի գործակիցը
տեսակը, գործարանային համարը, տեղադրված կնիքների համարները ճշտու-թյան դասը տրանսֆոր-
մացիայի գործակիցը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
                       
                       
                       
                       
                       

 

Մատակարար՝

Սպառող՝

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

_________________________________

(անուն, ազգանուն, պաշտոն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

Կ.Տ.

Կ.Տ.

 

 

Հավելված N 2

Էլեկտրական էներգիայի մատակարարման

(Մատակարար 6 (10) կՎ և բարձր լարման ցանցերից սնվող Սպառող (բացառությամբ բնակչության)) պայմանագրի

 

Ա կ տ

 

Մատակարարի էլեկտրական ցանցի ԵՎ Սպառողի սպառման համակարգի սահմանազատման կետի ԵՎ էլեկտրատեղակայանքների շահագործման պատասխանատվության սահմանազատման վերաբերյալ

 

1. Կողմերի սահմանազատման կետն է`

 

2. Կողմերի էլեկտրատեղակայանքների շահագործման պատասխանատվության սահմանազատման կետն է`___________:

 

3. Սպառողի և ենթասպառողի էլեկտրատեղակայանքների սահմանազատման կետն է` _____________:

 

 

Մատակարար՝

Սպառող՝

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

_________________________________

(անուն, ազգանուն, պաշտոն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

Կ.Տ.

Կ.Տ.

 

 

Հավելված N 3

Էլեկտրական էներգիայի մատակարարման

(Մատակարար 6 (10) կՎ և բարձր լարման ցանցերից սնվող Սպառող (բացառությամբ բնակչության)) պայմանագրի

 

Մատակարարվող էլեկտրական էներգիայի սակագների վերաբերյալ

 

1. Մատակարարվող էլեկտրական էներգիայի սակագինն է` _____________ դրամ/կՎտժ:

 

 

 

Մատակարար՝

Սպառող՝

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

_________________________________

(անուն, ազգանուն, պաշտոն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

Կ.Տ.

Կ.Տ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.05.2017, N 218-Ն 01.07.2017, N 422-Ն
30.04.2008, N 219-Ն 26.05.2008, N 422-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան