Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 318-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.10.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.12.03/32(272) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.10.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 հոկտեմբերի 2007 թ.

թիվ 318-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ Ա ԵՎ Ս ՀԱՆՐԱԽԱՆՈՒԹ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, քննարկելով «Նորաձևության Ա և Ս հանրախանութ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2007 թվականի սեպտեմբերի 19-ի հայտը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2007 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 48 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Նորաձևության Ա և Ս հանրախանութ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ քաղաք Երևան, Րաֆֆու 99շ, 1Ա հասցեում գործունեություն իրականացնելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2007 թ. հոկտեմբերի 17
Երևան