Գլխավոր տեղեկություն
Համար
N 15-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.28/58(582)
Ընդունող մարմին
Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.11.2007
Ստորագրող մարմին
Վճռաբեկ դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2007 թվականի N 15-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի վեցերորդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 24-ի «Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների ցանկը հաստատելու մասին» թիվ 14-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների ցանկը» հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վճռաբեկ դատարանի նախագահ

Հ. Մանուկյան

 

 

Հավելված
ՀՀ դատարանների
նախագահների խորհրդի
2007 թ. նոյեմբերի 15-ի
թիվ 15-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմ.

2. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմ.

3. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմ.

4. Երևանի քաղաքացիական դատարանի աշխատակազմ.

5. Երևանի քրեական դատարանի աշխատակազմ.

6. Հյուսիսային քաղաքացիական դատարանի աշխատակազմ.

7. Հյուսիսային քրեական դատարանի աշխատակազմ.

8. Հարավային քաղաքացիական դատարանի աշխատակազմ.

9. Հարավային քրեական դատարանի աշխատակազմ.

10. Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի աշխատակազմ.

11. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի

աշխատակազմ.

12. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի

աշխատակազմ.

13. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի

աշխատակազմ.

14. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի

աշխատակազմ.

15. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության

դատարանի աշխատակազմ.

16. Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ.

17. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի

աշխատակազմ.

18. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ.

19. Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ.

20. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ.

21. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ.

22. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ.

23. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ.

24. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ.

25. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ.

26. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ.

27. Արդարադատության խորհրդի աշխատակազմ: