Գլխավոր տեղեկություն
Համար
N 1335-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.11.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.11.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2007

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

15 նոյեմբերի 2007 թվականի N 1335-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև կնքված համաձայնագրերի համաձայն Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում` սահմանապահ զորքերի և նրանց հասցեով Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծախսերն այդ սպասարկումները կատարող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու կարգը հաստատելու մասին» N 1177-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև կնքված համաձայնագրերի համաձայն Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում` սահմանապահ զորքերի և նրանց հասցեով Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծախսերն այդ սպասարկումները կատարող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու կարգի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում` սահմանապահ զորքերի և նրանց հասցեով Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղով միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների դիմաց 2007 թվականի երրորդ եռամսյակում իրականացված ծախսերը «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցելու համար 2007 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացնել 9,523,719 դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2007 թ. նոյեմբերի 26
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան