Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
15 նոյեմբերի 2007 թվականի N 1329-Ա
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքները երկարօրյա ռեժիմով կազմակերպելու համար Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով) հատկացնել 96,199,6 հազ. դրամ, որից`
1) Երևանի քաղաքապետարանին` 35,964,0 հազ. դրամ.
2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` 17,109,8 հազ. դրամ.
3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 15,748,9 հազ. դրամ.
4) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 27,376,9 հազ. դրամ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|