Գլխավոր տեղեկություն
Համար
N 1282-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.05.2009-22.04.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.28/58(582) Հոդ.1183
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.10.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2007 թվականի N 1282-Ն

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՅԵՐԵՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱԿՆՇՄԱՆ ՁԵՎԵՐԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել սննդամթերքի հետ շփվող նյութերին և դրանց հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման պահից 15 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 9-րդ կետի 1-ին աղյուսակով նախատեսված անվտանգության ցուցանիշների որոշման մեթոդները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 18 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. նոյեմբերի 16

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

հոկտեմբերի 25-ի N 1282-Ն որոշման

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՅԵՐԵՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱԿՆՇՄԱՆ ՁԵՎԵՐԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սննդամթերքի հետ շփվող նյութերին և դրանց հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) պահանջները տարածվում են սննդամթերքի հետ շփվող նյութերի, այդ թվում` սննդամթերքի հետ շփվող արտադրանքների և սննդամթերքի հետ ուղղակի կամ անուղղակի ձևով շփվող ակտիվ նյութերի և արտադրանքների վրա:

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետում նախատեսված սննդամթերքի հետ շփվող նյութերի անվտանգությունը բնութագրող ցուցանիշներին, մակնշմանը, փաթեթավորմանը և փոխադրմանը ներկայացվող պահանջները:

3. Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային նյութերը և արտադրանքները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի «Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 679-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

4. Սննդամթերքի հետ շփվող խեցեգործական արտադրանքները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Խեցեգործական ամանեղենի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1750-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

5. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում հետևյալ արտադրանքների վրա`

1) 100 տարվանից ավելի հնություն ունեցող հնարժեք (անտիկվարային) արտադրանքների.

2) թաղանթների կամ թաղանթանյութերի, օրինակ` պանրի թաղանթը, պատրաստի մսամթերքը կամ պտուղները ծածկող նյութերը, որոնք կազմում են սննդամթերքի մաս և կարող են օգտագործվել սննդամթերքի հետ միասին.

3) ջրամատակարարման սարքավորումների:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները՝

1) մթնոլորտային օդում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի քանակություն (ՍԹՔմ.օ. )` նյութերի այն առավելագույն թույլատրելի քանակությունները, որոնց դեպքում նյութերն ուղղակիորեն կամ միջնորդված ձևով ներգործելիս բացասական ազդեցություն չեն գործում մարդու առողջության (ամբողջ կյանքի ընթացքում ազդելու դեպքում) և շրջակա միջավայրի վրա.

2) ներգործության կողմնորոշիչ անվտանգ մակարդակ (ՆԿԱՄ)` բնակավայրերում վնասակար նյութերի այն թույլատրելի մոտավոր քանակությունները, որոնք ուղղակի կամ անուղղակի ներգործության դեպքում բացասաբար չեն ազդում մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա.

3) սահմանային թույլատրելի քանակություն խմելու ջրում (ՍԹՔջ)` նյութերի այն առավելագույն թույլատրելի քանակությունները, որոնց դեպքում նյութերը չունեն ուղղակի կամ անուղղակի ազդեցություն մարդու առողջության վրա և չեն վատթարացնում ջրօգտագործման հիգիենիկ պայմանները.

4) սննդամթերքի հետ շփվող ակտիվ նյութեր և արտադրանքներ` սննդամթերքի հետ շփվող նյութեր և արտադրանքներ, որոնք նախատեսված են փաթեթավորված սննդամթերքի պիտանիության ժամկետի երկարացման, վիճակի պահպանման կամ բարելավման համար և պարունակում են փաթեթավորված սննդամթերքի մեջ կամ այն շրջապատող միջավայր նյութեր արտազատող կամ փաթեթավորված սննդամթերքից կամ այն շրջապատող միջավայրից արտազատված նյութեր կլանող բաղադրիչներ.

5) վտանգավորության դաս` մարդու օրգանիզմի վրա վնասակար քիմիական նյութերի ազդեցության աստիճան: Կախված մարդու օրգանիզմի վրա ազդեցության աստիճանից, վնասակար քիմիական նյութերը բաժանվում են վտանգավորության չորս դասի`

ա. 1-ին դաս - խիստ վտանգավոր նյութեր,

բ. 2-րդ դաս - բարձր վտանգավորության նյութեր,

գ. 3-րդ դաս - չափավոր վտանգավորության նյութեր,

դ. 4-րդ դաս - քիչ վտանգավոր նյութեր.

6) քիմիական նյութերի միգրացիա` քիմիական նյութերի տեղաշարժ, որը հանգեցնում է դրանց քանակության բաշխմանը շրջապատող միջավայրում (լուծույթներում, գազերում, պինդ նյութերում).

7) քիմիական նյութերի միգրացիայի թույլատրելի քանակություն (ՄԹՔ)` 15%-ից բարձր խոնավությամբ սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից և արտադրանքներից արտազատվող վնասակար քիմիական նյութերի առավելագույն թույլատրելի քանակությունները, որոնք չեն ազդում մարդու առողջության վրա։

 

III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

7. Հայաստանի Հանրապետության տարածքում սննդամթերքի հետ շփվող նյութերի իրացման ժամանակ պետք է պահպանվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանները:

 

IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԱԿՆՇՈՒՄԸ, ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

1. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Սննդամթերքի հետ շփվող նյութերը պետք է արտադրվեն այնպես, որ օգտագործման նորմալ կամ կանխատեսելի պայմաններում սննդամթերք չարտազատեն այնպիսի քանակություններով տարրեր, որոնք կարող են ազդել մարդու առողջության վրա կամ սննդամթերքի բաղադրության մեջ առաջացնել անընդունելի փոփոխություններ կամ հանգեցնել սննդամթերքի զգայորոշման ցուցանիշների վատթարացման: Նման նյութերի մակնշումը և գովազդը պետք է իրականացվի այնպես, որ թյուրիմացության մեջ չգցի սպառողին:

9. Սննդամթերքի հետ շփվող նյութերից արտազատվող միացությունների անվտանգության ցուցանիշները նշված են N 1 աղյուսակում:

 

Աղյուսակ N 1

Նյութի անվանումը

Հսկվող ցուցանիշը

ՄԹՔ, մգ/դմ3(լ)

ՍԹՔջ, մգ/դմ3(լ)

Վտանգավորության դասը

ՍԹՔմ.օ.  մգ/մ3

ՆԿԱՄ, մգ/մ3

Վտանգավորության դասը

1

2

3

4

5

6

7

8

1. Պարաֆիններ և մոմեր

1.1. Պարաֆիններ և մոմեր հեքսան 0,100 - 4 - - -
հեպտան 0,100 - 4 - - -
բենզ(ա)պիրեն չի թույլատրվում 1 չի թույլատրվում  
ացետալդեհիդ - 0,200 4 0,010 - 3
ֆորմալդեհիդ 0,100 - 2 0,003 - 2
ացետոն 0,100 - 3 0,350 - 4
մեթիլ սպիրտ 0,200 - 2 0,500 - 3
բուտիլ սպիրտ 0,500 - 2 0,100 - 3
տոլուոլ - 0,500 4 0,600 - 3

2. Թուղթ, ստվարաթուղթ, մագաղաթ, մագաղաթաթուղթ

2.1. Թուղթ էթիլացետատ 0,100 - 2 0,100 - 4
ֆորմալդեհիդ 0,100 - 2 0,003 - 2
ացետալդեհիդ - 0,200 4 0,010 - 3
ացետոն 0,100 - 3 0,350 - 4
մեթիլ սպիրտ 0,200 - 2 0,500 - 3
բուտիլ սպիրտ 0,500 - 2 0,100 - 3
տոլուոլ - 0,500 4 0,600 - 3
բենզոլ - 0,010 2 0,100 - 2
  կապար (Pb) 0,030 - 2 - - -
ցինկ (Zn) 1,000 - 3 - - -
արսեն (As) 0,050 - 2 - - -

քրոմ (Cr3+ )

գումարային 0,10 - 3 - - -
քրոմ (Cr6+ ) - 3 - - -
2.2. Պարաֆինապատված թուղթ, ի լրումն թղթի համար թվարկված ցուցանիշների պետք է որոշել հեքսան 0,100 - 4 - - -
հեպտան 0,100 - 4 - - -
բենզ(ա)պիրեն չի թույլատրվում
2.3. Ստվարաթուղթ էթիլացետատ 0,100 - 2 0,100 - 4
բուտիլացետատ - 0,100 4 0,100 - 4
ացետալդեհիդ - 0,200 4 0,010 - 3
ֆորմալդեհիդ 0,100 - 2 0,003 - 2
ացետոն 0,100 - 3 0,350 - 4
մեթիլ սպիրտ 0,200 - 2 0,500 - 3
իզոպրոպիլ սպիրտ 0,100 - 4 0,600 - 3
բուտիլ սպիրտ 0,500 - 2 0,100 - 3
իզոբուտիլ սպիրտ 0,500 - 2 0,100 - 4
բենզոլ - 0,010 2 0,100 - 2
տոլուոլ - 0,500 4 0,600 - 3
քսիլոլներ (իզոմերի խառնուրդ) - 0,050 3 0,200 - 3
կապար (Pb) 0,030 - 2 - - -
ցինկ (Zn) 1,000 - 3 - - -
արսեն (As) 0,050 - 2 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
2.4. Կավճապատ ստվարաթուղթ (ստվարաթղթի ցուցա-նիշներից բացի լրացուցիչ պետք է որոշել) տիտան (Ti) 0,100 - 3 - - -
ալյումին (Al) 0,500 - 2 - - -
բարիում (Ba) 0,100 - 2 - - -
2.5. Ստվարաթուղթ թափոնային (թափոն պարունակող թուղթը և ստվարաթուղթը կարող են օգտագործվել միայն 15 %-ից ոչ ավելի խոնավություն ունեցող սննդամթերքի փաթեթավորման համար) բուտիլացետատ - 0,100 4 0,100 - 4
էթիլացետատ 0,100 - 2 0,100 - 4
ացետալդեհիդ - 0,200 4 0,010 - 3
մեթիլ սպիրտ 0,200 - 2 0,500 - 3
բուտիլ սպիրտ 0,500 - 2 0,100 - 3
ացետոն 0,100 - 3 0,350 - 4
ֆորմալդեհիդ 0,100 - 2 0,003 - 2
բենզոլ - 0,010 2 0,100 - 2
տոլուոլ - 0,500 4 0,600 - 3
քսիլոլներ (իզոմերի խառնուրդ) - 0,050 3 0,200 - 3
կապար (Pb) 0,030 - 2 - - -
ցինկ (Zn) 1,000 - 3 - - -
արսեն (As) 0,050 - 2 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+)   - 3 - - -
կադմիում (Cd) 0,001 - 2 - - -
բարիում (Ba) 0,100 - 2 - - -
2.6. Զտիչ ստվարաթուղթ էթիլացետատ 0,100 - 2 0,100 - 4
ացետալդեհիդ - 0,200 4 0,010 - 3
մեթիլ սպիրտ 0,200 - 2 0,500 - 3
ացետոն 0,100 - 3 0,350 - 4
ֆորմալդեհիդ 0,100 - 2 0,003 - 2
կապար (Pb) 0,030 0,030 2 - - -
ցինկ (Zn) 1,000 - 3 - - -
արսեն (As) 0,050 - 2 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
2.7. Մագաղաթ` բուսական էթիլացետատ 0,100 - 2 0,100 - 4
ֆորմալդեհիդ 0,100 - 2 0,033 - 2
մեթիլ սպիրտ 0,200 - 2 0,500 - 3
պրոպիլ սպիրտ 0,100 - 4 0,300 - 3
իզոպրոպիլ սպիրտ 0,100 - 4 0,600 - 3
բուտիլ սպիրտ 0,500 - 2 0,100 - 3
իզոբուտիլ սպիրտ 0,500 - 2 0,100 - 4
ացետոն 0,100 - 3 0,350 - 4
կապար (Pb) 0,030 - 2 - - -
ցինկ (Zn) 1,000 - 3 - - -
արսեն (As) 0,050 - 2 - - -
պղինձ (Cu) 1,000 - 3 - - -
երկաթ (Fe) 0,300 - - - - -
քրոմ (Cr3+) գումա-րային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
2.8. Մագաղաթաթուղթ (թուղթ` բուսական մագաղաթի հատկությունները նմանակող հավելանյութերի ավելացմամբ) էթիլացետատ 0,100 - 2 0,100 - 4
ֆորմալդեհիդ 0,100 - 2 0,003 - 2
ացետալդեհիդ - 0,200 4 0,010 - 3
ֆենոլ 0,050 - 4 0,003 - 2
էպիքլորհիդրին 0,100 - 2 0,200 - 2
Ե-կապրոլակտամ 0,500 - 4 0,060 - 3
մեթիլ սպիրտ 0,200 - 2 0,500 - 3
պրոպիլ սպիրտ 0,100 - 4 0,300 - 3
իզոպրոպիլ սպիրտ 0,100 - 4 0,600 - 3
բուտիլ սպիրտ 0,500 - 2 0,100 - 3
իզոբուտիլ սպիրտ 0,500 - 2 0,100 - 4
ացետոն 0,100 - 3 0,350 - 4
բենզոլ - 0,010 2 0,100 - 2
տոլուոլ - 0,500 4 0,600 - 3
քսիլոլներ (իզոմերի խառնուրդ) - 0,050 3 0,200 - 3
ցինկ (Zn) 1,000 - 3 - - -
կապար (Pb) 0,030 - 2 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
արսեն (As) 0,050 - 2 - - -
տիտան (Ti) 0,100 - 3 - - -
կադմիում (Cd) 0,001 - 2 - - -

3. Ապակի և արտադրանք ապակուց

3.1. Ապակե տարա` նախատեսված սննդամթերքների համար
1) ապակի` անգույն և կիսասպիտակ բոր (B) 0,500 - 2 - - -
ալյումին (Al) 0,500 - 2 - - -
արսեն (As) 0,050 - 2 - - -
2) ապակի` կանաչ ալյումին (Al) 0,500 - 2 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
պղինձ (Cu) 1,000 - 3 - - -
բոր (B) 0,500 - 2 - - -
3) ապակի` դարչնագույն ալյումին (Al) 0,500 - 2 - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
բոր (B) 0,500 - 2 - - -
4) բյուրեղապակի կապար (Pb) 0,030 - 2 - - -
ալյումին (Al) 0,500 - 2 - - -
բոր (B) 0,500 - 2 - - -
կադմիում (Cd) 0,001 - 2 - - -
5) բարիումային բյուրեղապակի (բյուրեղապակու ցուցանիշներից բացի լրացուցիչ պետք է որոշել նաև) բարիում (Ba) 0,100 - 2 - - -
3.2. Ներկած բյուրեղապակի (բյուրեղապակու ցուցանիշներից բացի լրացուցիչ պետք է որոշել)
1) երկնագույն քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
պղինձ (Cu) 1,000 - 3 - - -
2) կապույտ կոբալտ (Co) 0,100 - 2 - - -
3) կարմիր պղինձ (Cu) 1,000 - 3 - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
4) դեղին քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
կադմիում (Cd) 0,001 - 2 - - -
բարիում (Ba) 0,100 - 2 - - -
3.3. Արտադրանք ապակուց` դեկորատիվ ծածկույթով
1) տիտանով, տիտանի նիտրիդով, տիտանի դիօքսիդով տիտան (Ti) 0,100 - 3 - - -
ալյումին (Al) 0,500 - 2      
բոր (B) 0,500 - 2 - - -
2) ցիրկոնիումով, ցիրկոնիումի նիտրիդով, ցիրկոնիումի դիօքսիդով բոր (B) 0,500 - 2 - - -
ալյումին (Al) 0,500 - 2 - - -
3) քրոմով քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
  սիլիցիում (Si) - 10,000 2 - - -
ալյումին (Al) 0,500 - 2 - - -
բոր (B) 0,500 - 2 - - -

4. Պողպատե արծնապատ ամանեղեն

4.1. Պողպատե արծնապատ ամանեղեն` ստացված սիլիկատային արծնի (ֆրիտ) օգտագործմամբ ալյումին (Al) 0,500 - 2 - - -
բոր (B) 0,500 - 2 - - -
երկաթ (Fe) 0,300 -   - - -
կոբալտ (Co) 0,100 - 2 - - -
նիկել (Ni) 0,100 - 3 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
4.2. Պողպատե արծնապատ ամանեղեն` ստացված տիտանային արծնի օգտագործմամբ ալյումին (Al) 0,500 - 2 - - -
բոր (B) 0,500 - 2 - - -
երկաթ (Fe) 0,300 -   - - -
կոբալտ (Co) 0,100 - 2 - - -
նիկել (Ni) 0,100 - 3 - - -
կապար (Pb) 0,030 - 2 - - -
արսեն (As) 0,050 - 2 - - -
ցինկ (Zn) 1,000 - 3 - - -
տիտան (Ti) 0,100 - 3 - - -

5. Հակախանձուկային ծածկույթով ամանեղեն

5.1. Հակախանձուկային ծածկույթով ամանեղեն` ֆտորապլաստի հիմքով ֆտոր-իոն (գումարային) 0,500 - 2   -  
ացետալդեհիդ - 0,200 4 0,010 - 3
մեթիլ սպիրտ 0,200 - 2 0,500 - 3
պրոպիլ սպիրտ 0,100 - 4 0,300 - 3
իզոպրոպիլ սպիրտ 0,100 - 4 0,600 - 3
բուտիլ սպիրտ 0,500 - 2 0,100 - 3
իզոբուտիլ սպիրտ 0,500 - 2 0,100 - 4
քսիլոլներ (իզոմերի խառնուրդ) - 0,050 3 0,200 - 3
5.2. Հակախանձուկային ծածկույթ
1) մոխրագույն տիտան (Ti) 0,100 - 3 - - -
2) կապույտ գույն կոբալտ (Co) 0,100 - 2 - - -
3) դարչնագույն երկաթ (Fe) 0,300 - - - - -
4) կանաչ գույն քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
5) վարդագույն մանգան (Mn) 0,100 - 3 - - -
5.3. Ածխածնացված և ցածր լեգիրված պողպատների ծածկույթապատման դեպքում երկաթ (Fe) 0,300 - - - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
5.4. Ալյումին և ալյումինի համաձուլվածքների ծածկույթապատման դեպքում ալյումին (Al) 0,500 - 2 - - -
պղինձ (Cu) 1,000 - 3 - - -

6. Լաքապատ տարա` պահածոների համար

6.1. Լաքապատ տարա` էպօքսիֆենոլային լաքերով էպիքլորհիդրին 0,100    2 0,200 - 2
ֆորմալդեհիդ 0,100    2 0,003 - 2
ֆենոլ 0,050    4 0,003 - 2
դիֆենիլոլպրոպան 0,010    4 - 0,040 -
ցինկ (Zn) 1,000 - 3 - - -
կապար (Pb) 0,030 - 2 - - -
քսիլոլներ (իզոմերների խառնուրդ) - 0,050 3 0,200 - 3
մեթիլ սպիրտ 0,200 - 2 0,500 - 3
պրոպիլ սպիրտ 0,100 - 4 0,300 - 3
բուտիլ սպիրտ 0,500 - 2 0,100 - 3
իզոբուտիլ սպիրտ 0,500 - 2 0,100 - 4
ացետոն 0,100 - 3 0,350 - 4
էթիլբենզոլ - 0,010 4 0,020 - 3
6.2. Տարաներ` ֆենոլ-յուղային լաքապատմամբ ֆորմալդեհիդ 0,100 - 2 0,003 - 2
ֆենոլ 0,050 - 4 0,003 - 2
կապար (Pb) 0,030 - 2 - - -
 6.3. Սպիտակուցային ցինկի մածուկ պարունակող արծնապատ տարողություն էպիքլորհիդրին 0,100 - 2 0,200 - 2
ֆորմալդեհիդ 0,100 - 2 0,003   2
դիֆենիլոլպրոպան 0,010 - 4 - 0,040 -
ցինկ (Zn) 1,000 - 3 - - -
կապար (Pb) 0,030 - 2 - - -
6.4. Վինիլ-օրգանսոլային ծածկույթով տարա ֆորմալդեհիդ 0,100 - 2 0,003 - 2
ացետալդեհիդ - 0,200 4 0,010 - 3
ֆենոլ 0,050 - 4 0,003 - 2
ացետոն 0,100 - 3 0,350 - 4
վինիլացետատ - 0,200 2 0,150 - 3
վինիլ քլորային 0,010 - 2 0,010 - 1
մեթիլ սպիրտ 0,200 - 2 0,500 - 3
իզոպրոպիլ սպիրտ 0,100 - 4 0,600 - 3
բուտիլ սպիրտ 0,500 - 2 0,100 - 3
իզոբուտիլ սպիրտ 0,500 - 2 0,100 - 4
քսիլոլներ (իզոմերների խառնուրդ) - 0,050 3 0,200 - 3
կապար (Pb) 0,030 - 2 - - -
6.5. Լաքն ալյումինային փոշիով գունավորելու դեպքում լրացուցիչ պետք է որոշել ալյումին (Al) 0,500 - 2 - - -
6.6. Տարան ալյումինից, ալյումինային համաձուլվածքներից պատրաստելու դեպքում լրացուցիչ պետք է որոշել ալյումին (Al) 0,500 - 2 - - -

7. Ֆիլտրացնող անօրգանական նյութեր

7.1. Կիզելգուրներ սիլիցիում (Si) - 10,000 2 - - -
ալյումին (Al) 0,500 - 2 - - -
երկաթ (Fe) 0,300 -   - - -
տիտան (Ti) 0,100 - 3 - - -
7.2. Պեռլիտներ սիլիցիում (Si) - 10,000 2 - - -
ալյումին (Al) 0,500 - 2 - - -
երկաթ (Fe) 0,300 -   - - -
կապար (Pb) 0,030 - 2 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) -        
արսեն (As) 0,050 - 2 - - -
կադմիում (Cd) 0,001 - 2 - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
տիտան (Ti) 0,100 - 3 - - -

8. Մետաղներ, համաձուլվածքներ

8.1. Թուջ երկաթ (Fe) 0,300 - - - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
նիկել (Ni) 0,100 - 3 - - -
պղինձ (Cu) 1,000 - 3 - - -
8.2. Պողպատ`
ածխածնային
երկաթ (Fe) 0,300 -   - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
նիկել (Ni) 0,100 - 3 - - -
պղինձ (Cu) 1,000 - 3 - - -
8.3. Պողպատ` ցածր
 լեգիրված
երկաթ (Fe) 0,300 - - - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
նիկել (Ni) 0,100 - 3 - - -
պղինձ (Cu) 1,000 - 3 - - -
8.4. Պողպատ`
 ածխածնային որակավորված
երկաթ (Fe) 0,300 - - - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
8.5. Պողպատ`
քրոմային
երկաթ (Fe) 0,300 - - - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
8.6. Պողպատ` քրոմասիլիցիումային երկաթ (Fe) 0,300 - - - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
սիլիցիում (Si) - 10,000 2 - - -
8.7. Պողպատ` քրոմավանադիումային երկաթ (Fe) 0,300 - - - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
վանադիում (V) 0,100 - 3 - - -
8.8. Պողպատ`
քրոմանիկելային
երկաթ (Fe) 0,300 - - - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
նիկել (Ni) 0,100 - 3 - - -
8.9. Պողպատ` քրոմամանգանային երկաթ (Fe) 0,300 - - - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
8.10. Պողպատ` քրոմամանգանատիտանային երկաթ (Fe) 0,300 - - - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
տիտան (Ti) 0,100 - 3 - - -
8.11. Պողպատ` սիլիցիումամանգանային,
քրոմասիլիցիումամանգանային
երկաթ (Fe) 0,300 - - - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
սիլիցիում (Si) - 10,000 2 - - -
8.12. Պողպատ` քրոմամոլիբդենային երկաթ (Fe) 0,300 - - - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
մոլիբդեն (Mo) 0,250 - 2 - - -

8.13. Պողպատ` քրոմանիկելավոլֆրամային
քրոմանիկելամոլիբ-
դենային

երկաթ (Fe) 0,300 - - - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
նիկել (Ni) 0,100 - 3 - - -
վոլֆրամ (W) 0,050 - 2 - - -
մոլիբդեն (Mo) 0,250 - 2 - - -
8.14. Պողպատ` քրոմամոլիբդենաալյումինային
և քրոմաալյումինային
երկաթ (Fe) 0,300 - - - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
ալյումին (Al) 0,500 - 2 - - -
մոլիբդեն (Mo) 0,250 - 2 - - -
8.15. Պողպատ` քրոմանիկելավոլֆրամավանադիումային երկաթ (Fe) 0,300 - - - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
նիկել (Ni) 0,100 - 3 - - -
վանադիում (V) 0,100 - 3 - - -
վոլֆրամ (W) 0,050 - 2 - - -
8.16. Պողպատ` ածխածնային որակավոր զսպանակային շիկագլոցված երկաթ (Fe) 0,300 - - - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
նիկել (Ni) 0,100 - 3 - - -
8.17. Պողպատ` կոռոզիայի չենթարկվող և ջերմակայուն երկաթ (Fe) 0,300 - - - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
նիկել (Ni) 0,100 - 3 - - -
8.18. Պողպատ` թույլ լեգիրված
պեռլիտային դասի
երկաթ (Fe) 0,300 - -   - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
նիկել (Ni) 0,100 - 3 - - -
մոլիբդեն (Mo) 0,250 - 2 - - -
վանադիում (V) 0,100 - 3 - - -
պղինձ (Cu) 1,000 - 3 - - -
8.19. Պողպատ` ջերմակայուն մարտենսիտային և մարտենսիտաֆեռիտային դասի երկաթ (Fe) 0,300 - - - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
նիկել (Ni) 0,100 - 3 - - -
մոլիբդեն (Mo) 0,250 - 2 - - -
վանադիում (V) 0,100 - 3 - - -
վոլֆրամ (W) 0,050 - 2 - - -
8.20. Պողպատ` ջերմակայուն և աուստենիտային դասի երկաթ (Fe) 0,300 - - - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
նիկել (Ni) 0,100 - 3 - - -
մոլիբդեն (Mo) 0,250 - 2 - - -
վոլֆրամ (W) 0,050 - 2 - - -
նիոբիում (Nb) - 0,010 2 - - -
տիտան (TI) 0,100 - 3 - - -
8.21. Համաձուլվածք` երկաթ- նիկելային հիմքով երկաթ (Fe) 0,300 - - - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
նիկել (Ni) 0,100 - 3 - - -
վոլֆրամ (W) 0,050 - 2 - - -
ալյումին (Al) 0,500 - 2 - - -
տիտան (Ti) 0,100 - 3 - - -
8.22. Համաձուլվածք` նիկելային հիմքով նիկել (Ni) 0,100 - 3 - - -
քրոմ (Cr3+) գումա-րային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
վոլֆրամ (W) 0,050 - 2 - - -
մոլիբդեն (Mo) 0,250 - 2 - - -
նիոբիում (Nb) - 0,010 2 - - -
տիտան (Ti) 0,100 - 3 - - -
ալյումին (Al) 0,500 - 2 - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
8.23. Պղինձ պղինձ (Cu) 1,000 - 3 - - -
սիբիում (Sb) - 0,050 2 - - -
արսեն (As) 0,050 - 2 - - -
երկաթ (Fe) 0,300 - - - - -
նիկել (Ni) 0,100 - 3 - - -
կապար (Pb) 0,030 - 2 - - -
8.24. Արույր (պղնձե համաձուլվածք` ցինկով)              
1) հասարակ ձևափոխվող պղինձ (Cu) 1,000 - 3 - - -
ցինկ (Zn) 1,000 - 3 - - -
երկաթ (Fe) 0,300 - - - - -
կապար (Pb) 0,030 - 2 - - -
2) հատուկ պղինձ (Cu) 1,000 - 3 - - -
ցինկ (Zn) 1,000 - 3 - - -
ալյումին (Al) 0,500 - 2 - - -
անագ (Sn) - 2,000 3 - - -
կապար (Pb) 0,030 - 2 - - -
երկաթ (Fe) 0,300 - - - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
նիկել (Ni) 0,100 - 3 - - -
3) ձուլման պղինձ (Cu) 1,000 - 3 - - -
ցինկ (Zn) 1,000 - 3 - - -
ալյումին (Al) 0,500 - 2 - - -
երկաթ (Fe) 0,300 - - - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
սիլիցիում (Si) - 10,000 2 - - -
անագ (Sn) - 2,000 3 - - -
կապար (Pb) 0,030 - 2 - - -
4) երկրորդային պղինձ (Cu) 1,000 - 3 - - -
ցինկ (Zn) 1,000 - 3 - - -
ալյումին (Al) 0,500 - 2 - - -
երկաթ (Fe) 0,300 - - - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
սիլիցիում (Si) - 10,000 2 - - -
նիկել (Ni) 0,100 - 3 - - -
անագ (Sn) - 2,000 3 - - -
կապար (Pb) 0,030 - 2 - - -
8.25. Բրոնզներ              
1) անագային պղինձ (Cu) 1,000 - 3 - - -
ցինկ (Zn) 1,000 - 3 - - -
նիկել (Ni) 0,100 - 3 - - -
անագ (Sn) - 2,000 3 - - -
կապար (Pb) 0,030 - 2 - - -
2) առանց անագի պղինձ (Cu) 1,000 - 3 - - -
ալյումին (Al) 0,500 - 2 - - -
երկաթ (Fe) 0,300 - - - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
նիկել (Ni) 0,100 - 3 - - -
կապար (Pb) 0,030 - 2 - - -
բերիլիում (Be) 0,0002 - 1 - - -
8.26. Պղնձանիկելային համաձուլվածքներ              
1) մելքիոր պղինձ (Cu) 1,000 - 3 - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
նիկել (Ni) 0,100 - 3 - - -
երկաթ (Fe) 0,300 - - - - -
2) նորարծաթ պղինձ (Cu) 1,000 - 3 - - -
ցինկ (Zn) 1,000 - 3 - - -
նիկել (Ni) 0,100 - 3 - - -
3) նորարծաթ` կապարային պղինձ (Cu) 1,000 - 3 - - -
նիկել (Ni) 0,100 - 3 - - -
կապար (Pb) 0,030 - 2 - - -
8.27. Համաձուլվածքներ` նիկելային              
1) նիկել` սիլիցիումային նիկել (Ni) 0,100 - 3 - - -
սիլիցիում (Si) - 10,000 2 - - -
2) նիկել` մանգանային նիկել (Ni) 0,100 - 3 - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
3) ալյումել նիկել (Ni) 0,100 - 3 - - -
սիլիցիում (Si) - - 2 - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
ալյումին (Al) 0,500 - 2 - - -
4) քրոմել նիկել (Ni) 0,100 - 3 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
5) մոնել նիկել (Ni) 0,100 - 3 - - -
պղինձ (Cu) 1,000 - 3 - - -
երկաթ (Fe) 0,300 - - - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
6) նիքրոմ նիկել (Ni) 0,100 - 3 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
երկաթ (Fe) 0,300 - - - - -
տիտան (Ti) 0,100 - 3 - - -
7) ֆեռոնիքրոմ նիկել (Ni) 0,100 - 3 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
երկաթ (Fe) 0,300 - - - - -
8.28. Զոդանյութ              
1) անագակապարային անագ (Sn) - 2,000 3 - - -
կապար (Pb) 0,030 - 2 - - -
2) անագաարծաթային կապար (Pb) 0,030 - 2 - - -
կադմիում (Cd) 0,001 - 2 - - -
արծաթ (Ag) - 0,050 2 - - -
8.29. Ցինկ և դրա համաձուլվածքները ցինկ (Zn) 1,000 - 3 - - -
կապար (Pb) 0,030 - 2 - - -
երկաթ (Fe) 0,300 - - - - -
կադմիում (Cd) 0,001 - 2 - - -
պղինձ (Cu) 1,000 - 3 - - -
8.30. Ալյումին` առաջնային              
1) հատուկ մաքրության ալյումին (Al) 0,500 - 2 - - -
2) բարձր մաքրության ալյումին (Al) 0,500 - 2 - - -
երկաթ (Fe) 0,300 - - - - -
սիլիցիում (Si) - 10,000 2 - - -
պղինձ (Cu) 1,000 - 3 - - -
3) տեխնիկական մաքրության ալյումին (Al) 0,500 - 2 - - -
երկաթ (Fe) 0,300 - - - - -
սիլիցիում (Si) - 10,000 2 - - -
պղինձ (Cu) 1,000 - 3 - - -
ցինկ (Zn) 1,000 - 3 - - -
տիտան (Ti) 0,100 - 3 - - -
8.31. Համաձուլվածքներ` ալյումինի              
1) ձևափոխված ալյումին (Al) 0,500 - 2 - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
երկաթ (Fe) 0,300 - - - - -
պղինձ (Cu) 1,000 - 3 - - -
ցինկ (Zn) 1,000 - 3 - - -
տիտան (Ti) 0,100 - 3 - - -
վանադիում (V) 0,100 - 3 - - -
2) ձուլման ալյումին (Al) 0,500 - 2 - - -
պղինձ (Cu) 1,000 - 3 - - -
սիլիցիում (Si) - 10,000 2 - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
ցինկ (Zn) 1,000 - 3 - - -
տիտան (Ti) 0,100 - 3 - - -
8.32. Տիտան` տեխնիկական տիտան (Ti) 0,100 - 3 - - -
երկաթ (Fe) 0,300 - - - - -
սիլիցիում (Si) - 10,000 2 - - -
8.33. Համաձուլվածքներ` տիտանի տիտան (Ti) 0,100 - 3 - - -
ալյումին (Al) 0,500 - 2 - - -
քրոմ (Cr3+) գումարային 0,100 - 3 - - -
քրոմ (Cr6+) - 3 - - -
մոլիբդեն (Mo) 0,250 - 2 - - -
մանգան (Mn) 0,100 - 3 - - -
վանադիում (V) 0,100 - 3 - - -
երկաթ (Fe) 0,300 - - - - -

 

10. Սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակում նշված ցուցանիշների որոշման համար փորձարկման տեսակները (ընդունման-հանձնման, պարբերական) և փորձարկումների պարբերականությունը պետք է սահմանի արտադրողը տվյալ նյութի կամ արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթով` սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին համապատասխան:

11. Սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակում նշված ՄԹՔ-ի արժեքները պետք է որոշել այն մոդելային միջավայրերում (թորած ջուր, թույլ թթվային միջավայր և այլն), որոնք նմանակված են ենթադրվող սննդամթերքի տեսականու հատկություններին` այն ջերմաստիճանային-ժամանակային ռեժիմներում, որոնք վերարտադրում են տվյալ նյութի օգտագործման իրական պայմանները:

12. Սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակում նշված ՍԹՔջ-ի արժեքներով պետք է ղեկավարվել այն դեպքում, երբ նույնականացվող նյութերի ՄԹՔ-ի արժեքները սահմանված չեն (բացակայում են):

13. Չոր սննդամթերքի (15% խոնավությունը չգերազանցող) հետ շփման համար նախատեսված նյութի սանիտարաքիմիական հետազոտության ժամանակ արտազատվող քիմիական նյութերի որոշումը պետք է կատարվի օդային միջավայրում` այն ջերմաստիճանային-ժամանակային ռեժիմներում, որոնք վերարտադրում են տվյալ նյութի օգտագործման իրական պայմանները: Հայտնաբերված քանակությունները գնահատվում են` ելնելով բնակավայրերի մթնոլորտային օդում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի քանակությունից: ՍԹՔմ.օ.-ի արժեքների բացակայության դեպքում նույնականացվող նյութերի համար պետք է ղեկավարվել ՆԿԱՄ-ի արժեքներով:

14. Սննդամթերքի հետ շփվող պարկերը և պարկերի գործվածքները չպետք է ունենան կողմնակի հոտ: Դրանց խոնավությունը չպետք է գերազանցի 14 %-ը:

15. Սննդամթերքի հետ շփվող պարկերում մետաղական փոշու պարունակությունը չպետք է գերազանցի 3 մգ-ը` մեկ պարկի համար: Ասեղնաձև, թիթեղաձև և հատիկավոր մետաղախառնուկներ չեն թույլատրվում:

16. Մանկական սննդամթերքի փաթեթավորման և մանկական տեսականու ապրանքների պատրաստման համար նախատեսված նյութերի գնահատման ժամանակ վտանգավորության 1-ին և 2-րդ դասերին պատկանող քիմիական նյութերի միգրացիա չի թույլատրվում:

17. Սննդամթերքի փաթեթավորման համար նախատեսված թուղթը չպետք է ունենա հոտ, իսկ խոնավությունը պետք է կազմի 5-ից մինչև 10 %, բացառությամբ պարաֆինապատ թղթի, որի խոնավությունը չի նորմավորվում:

18. Սննդամթերքի փաթեթավորման համար նախատեսված ստվարաթղթի խոնավությունը պետք է կազմի 5-ից մինչև 14 %:

19. Ավտոմատ սարքերով սննդամթերքի փաթեթավորման համար նախատեսված թղթի խոնավությունը պետք է կազմի 5-ից մինչև 8 %, պաղպաղակի, ճարպ չպարունակող սննդամթերքի, ինչպես նաև սառը և տաք ըմպելիքների փաթեթավորման համար նախատեսված թղթի ջրակայունությունը պետք է կազմի 1800 վ-ից ոչ պակաս, իսկ սառը ըմպելիքների փաթեթավորման համար նախատեսված թղթի հարակցման աստիճանը չպետք է գերազանցի 2 բալլը:

20. Սննդամթերքի փաթեթավորման համար նախատեսված մագաղաթի անվտանգության ցուցանիշները նշված են N 2 աղյուսակում:

 

Աղյուսակ N 2

Ցուցանիշի անվանումը

Նորմը` խմբի և մակնիշի համար

А

Б

В

О

Д

К

1. 1 մ2  մակերեսով մագաղաթի զանգվածը, գ 64-68 53-59 47-52 35-75 38-46 50-55
2. Խզման երկարությունը, մ, ոչ պակաս`            
- երկարության ուղղությամբ 6000 7100 7700 3500 5700 6800
- լայնության ուղղությամբ 3000 4100 3800 - 3500 4200
3. Սեղմմանը հարաբերական դիմադրությունը` կախված մագաղաթի վիճակից, կՊա, ոչ պակաս`            
- չոր մագաղաթի համար 270 310 290 200 240 -
- խոնավ մագաղաթի համար 110 130 110 90 100 -
4. Յուղանցիկությունը.
միջանցիկ անցքերի քանակը 1 մ2 մակերեսի վրա, ոչ ավելի`
           
- 0,1 մմ-ից փոքր և հավասար չափի դեպքում 50 75 100 - 150 50
- 0,1 մմ-ից մեծ չափի դեպքում չի թույլատրվում - չի թույլատրվում
1 մմ-ից ավելի չափերով թափանցիկ կետերի քանակը չի թույլատրվում - չի թույլատրվում
5. Ջրային լուծամզուքի pH-ը 5,5-8,0 4,0-7,5

 

21. Սննդամթերքի փաթեթավորման համար նախատեսված մագաղաթաթուղթը չպետք է ունենա հոտ, խոնավությունը պետք է կազմի (8±1) %, իսկ խոնավակայունությունը` 23 %-ից ոչ պակաս:

22. Կախված խցանափակման միջոցների տեսակից (խցան, կրոնեն-խցան, կափարիչ, թասակ, մյուզլե, միջադիր, խցանիչ տարրեր)` տեխնիկական կանոնակարգերով պետք է սահմանվեն անվտանգության հետևյալ ցուցանիշները`

1) երկրաչափական չափերը` կեղևախցանային և համակցված խցանների, մամլվող և պտուտակավոր կրոնեն-խցանների, ապակյա բանկաների համար տոփանման, մամլվող և պտուտակավոր (թվիստ-օֆ տիպի) մետաղական կափարիչների, ալյումինե ծակատումով, պտուտակավոր և չափաբաժնային սարքով պտուտակավոր թասակների, համակցված ջերմակծկումային, պտուտակավոր, տոփանման թասակների, մետաղական մյուզլեների, պահանգների, համակցված ու կեղևախցանե միջադիրների և խցանիչ տարրերի (օղակներ) համար.

2) դիմադրությունը ճնշմանը` մամլվող և պտուտակավոր կրոնեն-խցանների համար.

3) արտաքին տեսքը` կեղևախցանային և համակցված խցանների, մամլվող և պտուտակավոր կրոնեն-խցանների, ապակյա բանկաների համար տոփանման, մամլվող և պտուտակավոր (թվիստ-օֆ տիպի) մետաղական կափարիչների, ծակատումով, պտուտակավոր և չափաբաժնային սարքով պտուտակավոր թասակների, համակցված ջերմակծկումային, պտուտակավոր և տոփանման ալյումինե թասակների, մետաղական մյուզլեների, պահանգների, համակցված ու կեղևախցանե միջադիրների և խցանիչ տարրերի (օղակներ) համար.

4) լաքաներկային պատվածքի քիմիական կայունությունը` ալյումինե ծակատումով, պտուտակավոր և չափաբաժնային սարքով պտուտակավոր թասակների համար.

5) հերմետիկությունը` կեղևախցանային և համակցված խցանների, մամլվող և պտուտակավոր կրոնեն-խցանների, ապակյա բանկաների համար տոփանման, մամլվող և պտուտակավոր (թվիստ-օֆ տիպի) մետաղական կափարիչների, ալյումինե ծակատումով, պտուտակավոր և չափաբաժնային սարքով պտուտակավոր թասակների, համակցված պտուտակավոր թասակների համար.

6) զգայորոշման ցուցանիշները` բոլոր տիպի խցանափակման միջոցների համար` բացառությամբ պահանգների.

7) ֆիզիկաքիմիական ցուցանիշները` բոլոր տիպի խցանափակման միջոցների համար` բացառությամբ համակցված խցանների.

8) պտտման մոմենտը` կեղևախցանային և համակցված խցանների, պտուտակավոր կրոնեն-խցանների, ալյումինե ծակատումով, պտուտակավոր և չափաբաժնային սարքով պտուտակավոր թասակների, պտուտակավոր և տոփանման թասակների համար.

9) խոնավությունը` կեղևախցանային խցանների և միջադիրների համար.

10) վարքը եռացող ջրում` կեղևախցանային և համակցված խցանների, ապակյա բանկաների համար տոփանման և պտուտակավոր (թվիստ-օֆ տիպի) մետաղական կափարիչների, կեղևախցանե միջադիրների համար.

11) քիմիական կայունությունը` ապակյա բանկաների համար տոփանման, մամլվող և պտուտակավոր (թվիստ-օֆ տիպի) մետաղական կափարիչների համար:

23. Խցանափակման կեղևախցանային միջոցների խոնավությունը պետք է կազմի 4-ից մինչև 8 %` բնական, եռակալված (ագլոմերացված) և հավաքական խցանների համար, 8 %` կրոնեն-խցանների միջադիրների համար, և 10 %` պտուտակային թասակների միջադիրների համար: Եռակալված և հավաքական կեղևախցանները 1 ժամվա ընթացքում ջրում եռացնելիս չպետք է քայքայվեն: Եռակալված կեղևախցանները չպետք է կիրառվեն փրփրուն գինիների խցանափակման համար:

24. Խցանափակման կեղևախցանային միջոցների խտությունը բնական խցանների համար պետք է կազմի 120-ից մինչև 240 կգ/մ3, եռակալված կեղևախցանների համար` 240-ից մինչև 340 կգ/մ3, հավաքական խցանների համար` 240-ից մինչև 320 կգ/մ3:

25. Կեղևախցաններում մնացորդային օքսիդիչի թույլատրելի քանակությունը չպետք է գերազանցի 0,2 մգ-ը` մեկ խցանի համար:

26. Գլանաձև կեղևախցանների վրա մնացած կեղևախցանային փոշու թույլատրելի քանակությունը մեկ խցանի համար պետք է կազմի 0,003 գ-ից ոչ ավելի` բնական, տղմանստեցված, եռակալված և հավաքական խցանների համար, 0,001 գ-ից ոչ ավելի` կաղապարման (ագլյուտինացման) եղանակով պատրաստված եռակալված խցանների համար:

27. Ալկոհոլային միջավայրում զարգացման հնարավորություն ունեցող մեզոֆիլ աերոբ միկրոօրգանիզմների, բորբոսասնկերի և խմորիչների ընդհանուր քանակությունը մեկ կեղևախցանի համար չպետք է գերազանցի 4 ԳԱՄ-ը: Մանրէաբանական վերահսկողության ենթարկվում են միայն այն կեղևախցանները, որոնք փաթեթավորված են հականեխիչ պարունակող պոլիմերային եռակցված պարկերում:

28. Խցանափակման կեղևախցանային միջոցների տղմանստեցման և մակերևույթների մշակման համար կիրառվող կապակցող պատվածքները, մակնշման ներկերը, բաղադրանյութերը պետք է լինեն համատեղելի սննդամթերքի հետ և չպետք է փոխեն դրա զգայորոշման և թունաբանական ու հիգիենիկ ցուցանիշները:

29. Մետաղական պտուտակավոր կափարիչները պետք է կայուն լինեն տաք մշակման նկատմամբ, պետք է առաձգական լինեն սեղմման նկատմամբ, իսկ բեռնվածքը հանելուց հետո սեղմման կետը պետք է վերադառնա ելման դիրքին:

30. Մետաղական պտուտակավոր կափարիչի`

1) ներքին մակերևույթի լաքապատվածքը և ամրացնող միջադիրը պաստերացման և մանրէազերծման ժամանակ պետք է կայուն լինեն մոդելային լուծույթների ազդեցության նկատմամբ.

2) երկու կողմի լաքաներկային պատվածքը պետք է ունենա հարակցման ամրություն, իսկ ամրացնող միջադիրը կափարիչի հետ պետք է ունենա բավարար հարակցում և հավասարաչափ լայնություն.

3) լուծամզուքի հոտի ուժգնությունը պետք է կազմի 1 բալլից ոչ ավելի, չեն թույլատրվում նստվածք, պղտորում, կողմնակի համեր:

31. Պողպատյա արծնապատ ամանեղենի արծնային պատվածքը պետք է լինի ջերմակայուն, իսկ 4,0 % զանգվածային մասով քացախաթթվի լուծույթում 1 ժամ տևողությամբ եռացնելուց հետո փորձարկվող մակերևույթի պատվածքի զանգվածի կորուստը չպետք է գերազանցի 0,25 մգ/սմ2 -ը:

32. Պողպատյա արծնապատ ամանեղենի արծնային պատվածքը պետք է լինի հարվածակայուն: Հարվածի աշխատանքը, կախված ելանյութի հաստությունից, պետք է համապատասխանի N 3 աղյուսակի պահանջներին:

 

Աղյուսակ N 3

Ելանյութի հաստությունը, մմ

Հարվածի աշխատանքը, Ջ (կգուժ.մ), ոչ պակաս

Մինչև 0,4-ը ներառյալ

0,29 (0,03)

0,4-ից բարձր մինչև 0,5-ը ներառյալ

0,39 (0,04)

0,5-ից բարձր մինչև 0,6-ը ներառյալ

0,49 (0,05)

0,6-ից բարձր մինչև 0,8-ը ներառյալ

0,59 (0,06)

0,8-ից բարձր մինչև 1,0-ը ներառյալ

0,67 (0,07)

1,0-ից բարձր մինչև 1,5-ը ներառյալ

0,78 (0,08)

1,5-ից բարձր մինչև 2,0-ը ներառյալ

0,98 (0,10)

2,0-ից բարձր մինչև 2,5-ը ներառյալ

1,18 (0,12)

 

33. Հարվածակայունության փորձարկումից հետո պողպատյա արծնապատ ամանեղենի մակերևույթի վրա չպետք է լինեն պոկված արծններ: Թույլատրվում է արտադրանքի հակառակ կողմի արծնային պատվածքի փորձարկվող մակերևույթի վրա զարկանի ներճմլվածքի առաջացում և ճաքեր:

34. Պողպատյա արծնապատ ամանեղենի բռնակների ամրանները պետք է դիմանան տարողությունը 2 անգամ գերազանցող ջրի զանգվածին համապատասխանող ստատիկ բեռնվածքին, իսկ բաքերինը` տարողությունը 1,5 անգամ գերազանցող ջրի զանգվածին համապատասխանող ստատիկ բեռնվածքին` առանց մնացորդային ձևախախտման, բռնակների ամրության թուլացման, ամրանների և իրանի միացման տեղում արծնային պատվածքի վնասման:

35. Պողպատյա ցինկապատ ամանեղենը պետք է լինի քայքայումակայուն: Պողպատյա ցինկապատ ամանեղենի ամրանների ամրացման համար պետք է կիրառվեն պողպատյա ցինկապատ գամեր: Թույլատրվում է պողպատյա ցինկապատ բաքերի և դույլերի բռնակները պատրաստել պլաստմասսայից: Բաքերի կափարիչների պլաստմասսայե բռնակները պետք է լինեն ջերմակայուն:

36. 4,5 լ-ից ավելի տարողությամբ թերթալյումինե երկբռնականի կաթսաների իրանի բռնակներից յուրաքանչյուրը պետք է ամրացված լինեն չորսից ոչ պակաս գամերով, իսկ մեկ երկար բռնակով 1,0 լ-ից ավելի տարողությամբ թերթալյումինե կաթսաների բռնակը` երեքից ոչ պակաս շախմատաձև դասավորությամբ գամերով:

37. Թերթալյումինե արագաեփ կաթսաներն անվտանգության ապահովման և իրանի ու կափարիչի

ամրության պահպանման համար պետք է արտադրվեն

 9,8x104  +0,98x104 Պա (1 +0,1 կգուժ/սմ2)

-1,96x104

-0,2

 

ավելցուկային ճնշման համար հաշվարկած ոչ կարգավորելի աշխատանքային փականով և 13,72 x 104 -ից (1,3 կգուժ/սմ2) մինչև 15,68x104  Պա (1,6 կգուժ/սմ2) ավելցուկային աշխատանքային ճնշման համար հաշվարկված ապահովիչ սարքվածքով: Թույլատրվում է արագաեփ կաթսաներն արտադրել 1,96 x 104 -ից (0,2 կգուժ/սմ2) մինչև 10,78 x 104 Պա (1,1 կգուժ/սմ2) ավելցուկային աշխատանքային ճնշման կարգավորմամբ աշխատանքային փականով: Թույլատրվում է թերթալյումինե ամանեղենի կափարիչների ներսի կողմն արծնապատել սիլիկատային արծններով:

38. Համակցված նյութերից (մակաշերտային նյութեր), կազմված մի քանի բաղադրիչներից` թուղթ, ստվարաթուղթ, ալյումինե նրբաթիթեղ, պոլիմեր, պատրաստված սպառողական տարայի ջրային լուծամզուքի հոտի ուժգնությունը պետք է կազմի 1 բալլից ոչ ավելի: Չեն թույլատրվում ջրային լուծամզուքի կողմնակի համ, ինչպես նաև գույնի և թափանցիկության փոփոխություն:

39. Քրոմային կամ նիկելային պատվածքով մելքիորե, նորարծաթե (նոյզիլբեր) և արույրե ամանեղենի ներքին մակերևույթը պետք է պատված լինի անագով կամ նիկելով կամ պետք է ունենա նիկելանագային երկշերտ պատվածք: Անագի միաշերտ պատվածքի հաստությունը պետք է լինի 9 մկմ-ից ոչ պակաս, իսկ նիկելինը` 6 մկմ-ից ոչ պակաս: Երկշերտ պատվածքի դեպքում նիկելի շերտի հաստությունը պետք է լինի ոչ պակաս 3 մկմ-ից, անագինը` 6 մկմ-ից ոչ պակաս:

40. Քրոմային կամ նիկելային պատվածքով մելքիորե, նորարծաթե և արույրե ամանեղենն օգտագործման ընթացքում համապատասխան սննդամթերքի ազդեցությամբ չպետք է փոխի իր արտաքին տեսքը, ինչպես նաև սննդամթերքի զգայորոշման ցուցանիշները:

41. Մելքիորից և նորարծաթից արծաթապատ կամ ոսկեպատ ամանեղենի և սեղանի սպասքի արծաթե պատվածքի և արծաթի համաձուլվածքներից պատվածքի հաստությունը պետք է լինի`

1) (24,00±3,60) մկմ` գդալների, պատառաքաղների, թիակների, աքցանների, սոուսամանների, սկուտեղների, թավաների, կարագամանների, կաթնամանների, սրճեփների, թեյնիկների, շաքարամանների համար.

2) (18,00±2,70) մկմ` դանակների, փռնչորի ամանների, բոլոր տեսակի ամանների կափարիչների համար:

42. Ոսկու պատվածքի հաստությունը պետք է լինի`

1) (1,00±0,15) մկմ արծաթի կամ նիկելի ենթաշերտի վրա.

2) (0,500±0,075) մկմ արծաթի ենթաշերտի վրա ոսկու համաձուլվածքներով պատվածքի դեպքում.

3) (1,00±0,15) մկմ նիկելի ենթաշերտի վրա ոսկու համաձուլվածքներից պատվածքի դեպքում:

43. Մելքիորից և նորարծաթից արծաթապատ կամ ոսկեպատ ամանեղենի և սեղանի սպասքի արտաքին տեսքը չպետք է փոխվի սննդամթերքը նմանակող համապատասխան մոդելային լուծույթների ազդեցությամբ: Մելքիորից և նորարծաթից արծաթապատ կամ ոսկեպատ ամանեղենը և սեղանի սպասքն օգտագործման ընթացքում սննդամթերքի հետ շփվելուց հետո չպետք է փոխեն սննդամթերքի զգայորոշման ցուցանիշները:

44. Քայքայումակայուն պողպատից ամանեղենի բռնակները պետք է դիմանան տարողությունը 3 անգամ գերազանցող ջրի զանգվածին համապատասխանող ստատիկ բեռնվածքին` առանց մնացորդային ձևախախտման կամ իրանին ամրացված բռնակների ամրացման թուլացման: Քայքայումակայուն պողպատից ամանեղենը պետք է կայուն լինի քայքայման նկատմամբ:

45. Սննդամթերքի հետ շփվող ապակե ամանեղենի մակերևույթի, ինչպես նաև արտադրանքի` մարդու շրթունքներին հպվող մակերևույթի վերին եզրից 10 մմ-ից պակաս հեռավորության վրա չի թույլատրվում զարդանախշի (դեկորի) առկայություն (բացի ոսկով կատարվածից): Ապակյա արտադրանքների բռնակների և գեղազարդային ձևավորման տարրերի ամրացումը պետք է լինի ամուր:

 

2. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

46. Սննդամթերքի հետ շփվող ակտիվ նյութերը և արտադրանքները չպետք է փոխեն սննդամթերքի բաղադրությունը կամ զգայորոշման ցուցանիշները, օրինակ` չպետք է քողարկեն սննդամթերքի փչացումը, որը կարող է շփոթության մեջ գցել սպառողին: Ակտիվ նյութերը և արտադրանքները կարող են փոխել սննդամթերքի բաղադրությունը կամ զգայորոշման ցուցանիշները, եթե այդ փոփոխությունները համապատասխանում են սննդամթերքում օգտագործվող սննդային հավելումների վերաբերյալ նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարական կանոններին և նորմերին:

 

3. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

47. Սննդամթերքի հետ շփվող նյութերի հետագծելիություն պետք է ապահովվի «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` արտադրության և շրջանառության փուլերում:

48. Սույն տեխնիկական կանոնակարգի 47-րդ կետում նշված հետագծելիության իրագործման համար սննդամթերքի հետ շփվող նյութերի արտադրման և առաքման փուլերում պատասխանատու անձինք պետք է ունենան ներդրված սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգ, որը կապահովի սույն տեխնիկական կանոնակարգում ընդգրկված սննդամթերքի հետ շփվող նյութերի շրջանառության հետագծելիությունը:

 

4. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ, ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

49. Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքի հետ շփվող նյութերի մակնշումը պետք է ներառի`

1) սննդամթերքի հետ շփվող նյութի կամ արտադրանքի անվանումը,

ա. անվանման մեջ նշվում է հիմնական նյութի անվանումը, որից պատրաստված է արտադրանքը.

2) օգտագործման վերաբերյալ ցուցումներ, առանձնակի հանձնարարականներ դրանց օգտագործման մասին (եթե այդպիսիք կան).

3) տվյալներ արտադրողի մասին (գտնվելու վայրը և ֆիրմային անվանումը).

4) ծագման երկիրը.

5) «Սննդամթերքի համար» բառերը կամ 1-ին նկարում նշված նշանը.

 

Ներմուծեք նկարագրությունը_19333

Նկար 1

 

6) «Ոչ սննդամթերքի համար» բառերը կամ 2-րդ նկարում նշված նշանը, կամ արտադրանքների կոնկրետ կանխանշանակումը այնպիսի արտադրանքների համար, որոնք նախատեսված չեն սննդամթերքի հետ շփման համար, բայց դրանց ձևը և չափերը հնարավորություն են տալիս օգտագործել սննդամթերքի համար (օրինակ դույլեր, թասեր, բաժակներ և այլն).

 

Ներմուծեք նկարագրությունը_19334

Նկար 2

 

7) խմբաքանակի համարը.

8) սննդամթերքի հետ շփվող ակտիվ նյութերի և արտադրանքների դեպքում` տեղեկատվություն դրանց ակտիվ բաղադրիչներից արտազատվող նյութերի անվանման և քանակության վերաբերյալ, որոնք պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակի պահանջներին.

9) անհրաժեշտության դեպքում նշվում են հետևյալ տվյալները` արտադրման օրը, ամիսը, տարեթիվը, պահման պայմանները, պիտանիության ժամկետը:

50. Սննդամթերքի հետ շփվող ակտիվ նյութերը և արտադրանքները պետք է ունենան համապատասխան մականշվածք, որը սպառողին թույլ կտա որոշել սննդամթերքի ոչ ուտելի մասերը և լրացուցիչ պարունակեն տեղեկատվություն այն մասին, որ այդ նյութերը կամ արտադրանքներն ակտիվ են:

51. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետությունում իրացվող` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներմուծվող արտադրանքների վերաբերյալ սույն տեխնիկական կանոնակարգի 49-րդ կետով նախատեսված տեղեկատվության տրամադրումն սպառողին` հայերենով:

52. Սույն տեխնիկական կանոնակարգի 49-րդ կետի 5-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը պարտադիր չէ այն արտադրանքների համար, որոնց նշանակմամբ ակնհայտ է, որ դրանք նախատեսված են սննդամթերքի հետ շփման համար:

53. Սննդամթերքի հետ շփվող նյութերի վերաբերյալ սույն տեխնիկական կանոնակարգի 49-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը պետք է տրվի սննդամթերքի հետ շփվող նյութերի կամ դրանց սպառողական տարայի (փաթեթվածքի) վրա կամ սննդամթերքի հետ շփվող նյութերի կամ դրանց փաթեթվածքի վրա ամրացված պիտակների կամ թերթ-ներդրակների վրա: Այն դեպքերում, երբ արտադրման և իրացման ընթացքում տեխնոլոգիապես անհնար է մակնշումն իրականացնել դրանց վրա, թույլատրվում է չնշել սույն տեխնիկական կանոնակարգի 49-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված տեղեկատվությունը` այն զետեղելով պիտակների, թերթ-ներդրակների կամ սպառողական տարաների (փաթեթվածքի) վրա:

54. Սույն տեխնիկական կանոնակարգի 51-րդ կետը չի խոչընդոտում մի քանի լեզուներով սննդամթերքի հետ շփվող նյութերի մակնշմանը:

55. Սննդամթերքի հետ շփվող նյութերի պիտակի, լրացուցիչ պիտակի, փաթեթվածքի կամ թերթ-ներդրակի վրա զետեղված տեղեկությունները պետք է լինեն ընթեռնելի, ամբողջական և հավաստի:

56. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի հետ շփվող նյութերի վերաբերյալ հայերեն տեղեկատվության համապատասխանությունը սննդամթերքի հետ շփվող նյութերի մականշվածքի բնագրին պետք է ապահովեն դրանք արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը:

57. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սննդամթերքի հետ շփվող նյութերը պետք է լինեն փաթեթավորված այնպիսի սպառողական և տրանսպորտային տարաներում, որոնք կապահովեն դրանց անվտանգությունը փոխադրման, պահման և իրացման փուլերում:

58. Սննդամթերքի հետ շփվող նյութերը փոխադրում են տրանսպորտի բոլոր փակ տեսակներով՝ համաձայն տվյալ տեսակի տրանսպորտով բեռների փոխադրման կանոնների։

 

V. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

59. Սննդամթերքի հետ շփվող նյութերի չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

 

VI. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

60. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին սննդամթերքի հետ շփվող նյութերի համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

 

VII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

Ստանդարտի նշագիրը (բաժինը, կետը) Ստանդարտի անվանումը
1 2
ԳՕՍՏ 9.303 Քայքայումից և հնացումից պաշտպանության միասնական համակարգ. Մետաղական և ոչ մետաղական անօրգանական պատվածքներ. Ընտրանքին ներկայացվող ընդհանուր պահանջներ
ԳՕՍՏ 9.302
(ԻՍՕ 1463-82, ԻՍՕ 2064-80, ԻՍՕ 2106-82, ԻՍՕ 2128-76, ԻՍՕ 2177-85, ԻՍՕ 2178-82, ԻՍՕ 2360-82, ԻՍՕ 2361-82,  ԻՍՕ 2819-80, ԻՍՕ 3497-76, ԻՍՕ 3543-81, ԻՍՕ 3613-80, ԻՍՕ 3882-86, ԻՍՕ 3892-80,  ԻՍՕ 4516-80, ԻՍՕ 4518-80, ԻՍՕ 4522-1-85, ԻՍՕ 4522-2-85, ԻՍՕ 4524-1-85, ԻՍՕ 4524-3-85, ԻՍՕ 4524-5-85, ԻՍՕ 8401-86)
Քայքայումից և հնացումից պաշտպանության միասնական համակարգ. Մետաղական և ոչ մետաղական անօրգանական պատվածքներ. Հսկողության մեթոդներ
ԳՕՍՏ 745
(հավելված Գ)
Ալյումինե նրբաթիթեղ փաթեթավորման համար. Տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 1760
(կետ 4.7)
Մագաղաթաթուղթ. Տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 5541
(կետեր 7.5, 7.6, 7.9, 7.13, հավելված Ա)
Խցանափակման կեղևախցանային միջոցներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 7247
(կետեր 3.6, 3.7)
Ավտոմատ սարքերով սննդամթերքի փաթեթավորման թուղթ. Տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 7687 Թուղթ և ստվարաթուղթ. Երկաթի և պղնձի բծերի թվի որոշման մեթոդ
ԳՕՍՏ 8434 Թուղթ. Արսենի զանգվածային մասի որոշման մեթոդ
ԳՕՍՏ 12523 Թաղանթանյութ, թուղթ, ստվարաթուղթ. Ջրային լուծամզուքի pH-ի որոշման մեթոդ
ԳՕՍՏ 13199
(ԻՍՕ 536-76)
Թելքային կիսապատրաստվածքներ, թուղթ և ստվարաթուղթ. 1մ2 մակերեսով արտադրանքի զանգվածի որոշման մեթոդ
ԳՕՍՏ 13346 Թուղթ և ստվարաթուղթ. Կապարի զանգվածային մասի որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 13525.1 Թելքային կիսապատրաստվածքներ, թուղթ և ստվարաթուղթ. Խզման ամրության և ձգելիս երկարացման որոշման մեթոդներ
ԳՕՍՏ 13525.7
(բաժին 3)
Թուղթ. Խոնավակայունության որոշման մեթոդ
ԳՕՍՏ 13525.8 Թելքային կիսապատրաստվածքներ, թուղթ և ստվարաթուղթ. Սեղմման նկատմամբ դիմադրության որոշման մեթոդ
ԳՕՍՏ 13525.13 Թուղթ. Յուղանցիկության որոշման մեթոդ
ԳՕՍՏ 13525.19
(ԻՍՕ 287-85)
(բաժին 3)
Թուղթ և ստվարաթուղթ. Խոնավության որոշում. Չորացման պահարանում չորացնելու մեթոդ

ԳՕՍՏ 17151
(կետեր 4.5, 4.7, 4.13.5)

Թերթալյումինե տնտեսական ամանեղեն. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 20558
(կետեր 6.7, 6.10, 6.11)
Պողպատյա ցինկապատ տնտեսական արտադրատեսակներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 24295 Պողպատյա արծնապատ տնտեսական ամանեղեն. Լուծամզուքների վերլուծության մեթոդներ
ԳՕՍՏ 24303
(կետ 5.7)
Թուջե արծնապատ տնտեսական ամանեղեն. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 24788
(կետեր 7.7, 7.8, 7.13, 7.14, 7.15, 7.18)
Պողպատյա արծնապատ տնտեսական ամանեղեն. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 25749
(կետեր 9.6, 9.7, 9.8, 9.9)
Մետաղական պտուտակավոր կափարիչներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 27002
(կետեր 5.6, 5.17, 5.18)
Քայքայումակայուն պողպատից ամանեղեն. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
ԳՕՍՏ 30090
(կետեր 6.11, 6.13)
Պարկեր և պարկերի գործվածքներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 30407
(ԻՍՕ 7086-1-82, ԻՍՕ 7086-2-82)
(կետ 8.9, հավելված Ա, հավելված Բ)

Ապակյա ամանեղեն և գեղազարդային արտադրատեսակներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.04.2023, N 556-Ն 22.04.2023, N 1282-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան