Գլխավոր տեղեկություն
Համար
N 1314-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.11.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.11.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2007

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

8 նոյեմբերի 2007 թվականի N 1314-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Աշոտ Տեր-Վարդանյանին` 30.0 հազ. դրամ, Արսեն Չիտչյանին` 120.0 հազ. դրամ, Լևոն Ամիրխանյանին` 30.0 հազ. դրամ, Աշոտ Ափինյանին` 30.0 հազ. դրամ, Սեդրակ Մելքոնյանին` 30.0 հազ. դրամ, Համլետ Նաջարյանին` 60.0 հազ. դրամ, Սամվել Անտոնյանին` 60.0 հազ. դրամ, Կամո Հարոյանին` 90.0 հազ. դրամ, Հարութ Ղարիբյանին` 270.0 հազ. դրամ, Աշոտ Խաչատրյանին` 60.0 հազ. դրամ, Ռուբեն Մովսիսյանին` 30.0 հազ. դրամ, Բելլա Հակոբյանին` 60.0 հազ. դրամ, Արամայիս Իսպիրյանին` 30.0 հազ. դրամ, Հրանտ Խալաթյանին` 90.0 հազ. դրամ, Հենրիկ Մարտիկյանին` 30.0 հազ. դրամ, Խաչիկ Նազարյանին` 30.0 հազ. դրամ և Սաղաթել Ալեքսանյանին` 60.0 հազ. դրամ վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին հատկացնել 1110.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2007 թ. նոյեմբերի 16
Երևան