ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2007 թվականի N 1485-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու մասին» N 224-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը «որակավորման բարձրացումը» բառերից հետո լրացնել «հատուկ ուսուցումը» բառերով.
2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Թույլատրել ինստիտուտին, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, իրականացնել`
1) միջին մասնագիտական, հետբուհական, լրացուցիչ կրթության կազմակերպում.
2) վերապատրաստում, վերաորակավորում, մասնագիտական որակավորման բարձրացում, հատուկ ուսուցում.
3) ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների կազմակերպում.
4) հրատարակչական գործ և արտադրանքի իրացում.
5) հետազոտություններ ու մշակումներ` հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում:».
3) որոշման հավելվածի 10-րդ կետի «ժ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժ) իր գործունեության նպատակներին համապատասխան կարող է զբաղվել հիմնադրի կողմից թույլատրված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով:
Ինստիտուտը, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, իրականացնում է`
1) միջին մասնագիտական, հետբուհական, լրացուցիչ կրթության կազմակերպում.
2) վերապատրաստում, վերաորակավորում մասնագիտական որակավորման բարձրացում, հատուկ ուսուցում.
3) ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների կազմակերպում.
4) հրատարակչական գործ և արտադրանքի իրացում.
5) հետազոտություններ ու մշակումներ` հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ս. Սարգսյան |
2007 թ. դեկտեմբերի 24 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|