«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 2007 թվականի N 127-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՆԽԻԿ ՁԵՎՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշման 42-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի «Քրեակատարողական համակարգի պահպանում» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից կանխիկ ձևով կատարվող ծախսերի տարեկան չափաքանակները`
«Փափուկ գույք և հանդերձանք» հոդվածով` |
450.0 հազ. դրամ, |
«Սննդամթերք» հոդվածով` |
180670.0 հազ. դրամ, |
«Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով` |
62400.0 հազ. դրամ: |
(Որոշումը փոփ. 01.11.07 N 1260-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2007 թ. փետրվարի 13 |