ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
25 հոկտեմբերի 2007 թվականի N 1234-Ա
«ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցի N 9 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 197.9 քառ. մետր մակերեսով և 3775.7 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով տարածքը (բռնցքամարտի մասնագիտացված մարզադահլիճը և դրան կից տարածքները) հետ վերցնել և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում «Բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի հետ համատեղ՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում «Բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի հետ համատեղ՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անժամկետ ու անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է «Բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|