Գլխավոր տեղեկություն
Համար
N 1858-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (24.11.2007-12.06.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.17/4(528) Հոդ.63
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 29 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 դեկտեմբերի 2006 թվականի N 1858-Ն

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 14-րդ ու 17-րդ հոդվածների 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի 15-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

գ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

դ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց որակավորման ստուգման կարգը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի դեկտեմբերի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 27
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
դեկտեմբերի 14-ի N 1858-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և  պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց (այսուհետ` լիցենզավորվող անձինք)  գործունեության լիցենզավորման հետ կապված հարաբերությունները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:

2. Լիցենզավորվող անձանց գործունեության լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:

3. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքների և պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 768 որոշմամբ հաստատված` ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց վրա:

4. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ կարող են զբաղեցնել միայն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր չունեն «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով սահմանված ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում աշխատելու իրավունքի սահմանափակումներ:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի N 1858-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված ձևի, որում նշվում են լիցենզավորվող անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, գործունեության իրականացման վայրը, թե անվտանգության ապահովման տեսակետից ինչ աշխատանք է կատարելու, պաշտոն է զբաղեցնելու:

6. Հայտին կից պետք է ներկայացվեն՝

ա) բարձրագույն կրթության  վկայականի (դիպլոմի) պատճենը (պատճենները),

բ) բժշկական հակացուցումների բացակայության մասին տեղեկանք` տրված առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից,

գ) աշխատանքային գրքույկից քաղվածք,

դ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,

ե) սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն,

զ) ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում  աշխատանքներ իրականացնող անձանց համար` հուսալիության ստուգման  դրական եզրակացության պատճենը` տրված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից,

է) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 768 որոշման N 2 հավելվածի ցանկի (այսուհետ՝ ցանկ) 1-ին կետի «է», «ը», «թ», «ժ», «ժա» ենթակետերում նշված պաշտոններին (այսուհետ` օպերատիվ անձնակազմ) հավակնող անձանց համար՝ տեղեկատվություն ատոմային էլեկտրակայանի ուսումնավարժական կենտրոնում մասնագիտական հատուկ  դասընթացներ և ատոմային էլեկտրակայանի կենտրոնական քննական հանձնաժողովում գիտելիքների ստուգում անցնելու մասին:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

7. Լիցենզավորվող անձի լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից  փաստաթղթերը քննարկվում են կարգավորող մարմնում բոլոր փաստաթղթերը մուտքագրվելուց հետո  30-օրյա ժամկետում:

8. Կարգավորող մարմինը լիցենզիա ստանալու մասին հայտի և դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ ներկայացված տեղեկությունների ստուգման կամ լրացուցիչ տեղեկությունների ստացման նպատակով կարող է անցկացնել ուսումնասիրություններ:

9. Կարգավորող մարմինը հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման հիման վրա ընդունում է որոշում լիցենզավորվող անձի՝ որակավորման ստուգում անցնելու կամ լիցենզիա ստանալու մասին  հայտը մերժելու վերաբերյալ:

10. Լիցենզավորված անձանց որակավորումն ստուգվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ օրենսդրական ակտերի պահանջների համաձայն:

11. Որակավորման ստուգումն անցած լիցենզավորվող անձին «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրվում է համապատասխան լիցենզիա:

12. Լիցենզիան օպերատիվ անձնակազմին տրվում է երկու տարի ժամկետով, ցանկի 1-ին կետի «ա», «բ», «գ», «դ» ենթակետերում և 2-րդ կետում նշված պաշտոններ զբաղեցնող անձանց՝ երեք տարի ժամկետով, իսկ ցանկի 4-րդ և 5-րդ կետերում նշված  պաշտոններ զբաղեցնող անձանց՝ 10 տարի ժամկետով:

13. Լիցենզավորվող անձանց գործունեության լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է՝

ա) լիցենզավորվող անձի գիտելիքների մասին կարգավորող մարմնի որակավորման հանձնաժողովի բացասական եզրակացության առկայության դեպքում.

բ) եթե առկա են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը:

Լիցենզիա  ստանալու մասին հայտի մերժումը կարող է բողոքարկվել «Լիցենզավորման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

14. Լիցենզավորված անձի լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգումը կամ վերաձևակերպումը կամ գործողության կասեցումը կամ  դադարեցումը կատարվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

15. Լիցենզավորվող անձանց գործունեության լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումն օրենքով սահմանված կարգով վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից:

Լիցենզավորված անձինք կարգավորող մարմին հաշվետվություն են ներկայացնում օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
դեկտեմբերի 14-ի N 1858-Ն որոշման

Ձև

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

Հ Հ  Պ Ե Տ Ա Տ Ո Մ Հ Ս Կ Ո Ղ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հ Ա Յ Տ  _ _ _ _

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայտատու ______________________________________________

(ֆիզիկական անձի  անունը, ազգանունը)


2. Հայտատուի բնակության և գործունեության իրականացման վայրերը __________

______________________________________________________

3. Անվտանգության ապահովման տեսակետից  ինչ աշխատանք է կատարելու, պաշտոն  է զբաղեցնելու______________________________________________

______________________________________________________

4. Հայտին կից ներկայացվում են`

ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,

բ)

գ)

դ)

ե)

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ` ______________

______________________________________________________

(ֆիզիկական անձի  անունը, ազգանունը)


_____ _________________ 200  թ.

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
դեկտեմբերի 14-ի N 1858-Ն որոշման

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_18671

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի միջուկային ԵՎ ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչություն (ՀՀ պետատոմհսկողություն)

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N  ____

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

Տրված` _____ __________________ 200  թ.

Ֆիզիկական անձի անունը, ազգանունը և բնակության վայրը__________________

________________________________________________________

________________________________________________________

Գործունեության  իրականացման  վայրը _______________________________

________________________________________________________


Լիցենզիան տրվում է մինչև   _____   __________________    200   թ.:


ՀՀ պետատոմհսկողությԱն պետ   _________________________________

         (ստորագրությունը, անունը, ազգանունը)


Կ. Տ.

(Հավելված N3 -ը փոփ. 25.10.07 N 1267-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2006 թվականի
դեկտեմբերի 14-ի N 1858-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության լիցենզիա ստանալու մասին հայտ ներկայացրած ֆիզիկական անձանց (այսուհետ` լիցենզավորվող անձ) որակավորման ստուգման հետ կապված հարաբերությունները` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության լիցենզավորման կարգի պահանջներին համապատասխան:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է այն լիցենզավորվող անձանց վրա, որոնց նկատմամբ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմնի (այսուհետ` կարգավորող մարմին) կողմից որակավորման ստուգում անցնելու  վերաբերյալ որոշում է ընդունվել:

 

II. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

3. Որակավորման ստուգումն իրականացնում է կարգավորող մարմնի կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով), որը գործում է սույն կարգին և իր կանոնադրությանը համապատասխան:

4. Հանձնաժողովի կազմավորման  կարգն ու կանոնադրությունը հաստատում է կարգավորող մարմինը:

5. Որակավորման ստուգման նպատակը լիցենզավորվող անձի՝ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրության (կոնվենցիաներ, օրենքներ, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտներ, հրահանգներ) իմացության և գործնականում դրանց կիրառման ունակության ստուգումն է։

6. Լիցենզավորվող անձը հանձնաժողովի կողմից պատշաճ ձևով տեղեկացվում է որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի մասին ստուգումից 20 օր առաջ։

7. Որակավորման ստուգումն անցկացվում է լիցենզավորվող անձի անմիջական մասնակցությամբ` թեստավորման և հարցազրույցի միջոցով:

8. Որակավորման ստուգման առաջին փուլը` թեստավորումը, անցկացվում է գրավոր և դռնբաց։ Դռնփակ են անցկացվում այն ստուգումները, որոնք վերաբերում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին:

9. Թեստավորումն սկսելուց առաջ պարզվում է լիցենզավորվող անձանց ինքնությունը, որից հետո կատարվում է թեստերի (առաջադրանքների) ընտրությունը: Թեստավորվող անձին տրվում  է  20 թեստ (առաջադրանք), որոնք կազմվում են համակարգչային ծրագրի միջոցով` պատահական ընտրության սկզբունքով, տվյալ պաշտոնի համար մշակված, մասնագիտական որակավորման պահանջներին համապատասխանող առաջադրանքներից:

Առաջադրանքների ցանկը նախապատրաստվում և  հաստատվում է կարգավորող մարմնի կողմից և ենթակա է հրապարակման՝ ստուգման օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ, և պարունակում է տվյալ պաշտոնին վերաբերող առնվազն 80 առաջադրանք: Առաջադրանքները կազմված են հարցերից (խնդիրներից) և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

10. Լիցենզավորվող անձին արգելվում է իր հետ թեստավորման անցկացման սենյակ բերել կապի միջոցներ, տպագիր և ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր:

11. Թեստերին (առաջադրանքներին) պատասխանելու համար լիցենզավորվող անձին տրվում է 60 րոպե ժամանակ:

12. Թեստավորման արդյունքները գնահատում է հանձնաժողովը` 20 միավորային համակարգով: Լիցենզավորվող անձի՝ յուրաքանչյուր առաջադրանքին տված ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալը` զրո միավոր:

13. Որակավորման ստուգման երկրորդ փուլը` հարցազրույցը, անցնում է այն լիցենզավորվող անձը, որը թեստավորման արդյունքում ստացել է գումարային 16 և ավելի միավոր:

14. Հարցազրույցն անցկացվում է կարգավորող մարմնի կողմից հաստատված հարցատոմսերով` պատահական ընտրության սկզբունքով, տվյալ պաշտոնի համար պահանջվող գործնական կարողություններն ստուգելու նպատակով: Հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն պարզաբանելու հարցատոմսի հարցերում շոշափվող թեմաների լիցենզավորվող անձի իմացությունը` նրան լրացուցիչ հարցեր տալով:

15. Հարցատոմսը կազմված է 4 հարցից: Հարցերին պատրաստվելու համար լիցենզավորվող անձին տրվում է 90 րոպե ժամանակ:

16. Լիցենզավորվող անձի՝ հարցատոմսի յուրաքանչյուր հարցին տված պատասխանը գնահատվում է մեկ միավոր՝ ճիշտ պատասխանի դեպքում, և զրո միավոր` սխալ պատասխանի դեպքում: 

17. Հարցազրույցն անցած է համարվում այն լիցենզավորվող անձը, ով հարցատոմսերի պատասխանների արդյունքում հավաքել է  3 և  ավելի միավոր:

18. Որակավորման ստուգումն անցած է համարվում այն լիցենզավորվող անձը, ում նկատմամբ հանձնաժողովը թեստավորման և  հարցազրույցի արդյունքների հիման վրա կայացնում է դրական եզրակացություն:

19. Որակավորման քննություն անցած անձին որակավորման քննության վկայականի հետ միաժամանակ տրվում է լիցենզիան:

20. Որակավորման ստուգումների արդյունքների մասին որակավորվող անձին հայտնվում է անմիջապես, կամ դրանք նրան են ուղարկվում ոչ ուշ, քան ստուգումների ավարտի օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:

21. Որակավորման ստուգման արդյունքներով չորակավորված կամ ստուգմանը չներկայացած լիցենզավորվող անձը որակավորման ստուգմանը կարող է նորից մասնակցել ընդհանուր կարգով:

22. Լիցենզավորվող անձի կողմից որակավորման ստուգման արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել հանձնաժողովին` արդյունքները հայտնելու օրվանից 7 օրվա ընթացքում, ինչպես նաև կարգավորող մարմնին` 15 օրվա ընթացքում, կամ դատական կարգով:

 23. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքների և պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 768 որոշմամբ հաստատված պաշտոնների ցանկի 1-ին կետի «է», «ը», «թ», «ժ», «ժա» ենթակետերում նշված պաշտոններ զբաղեցնող անձանց համար որակավորման ստուգման դրական արդյունքներն իրենց ուժը պահպանում են երկու տարի, ցանկի 1-ին կետի «ա», «բ», «գ», «դ» ենթակետերում և 2-րդ կետում նշված պաշտոններ զբաղեցնող անձանց համար՝ երեք տարի, իսկ ցանկի  4-րդ և 5-րդ կետերում նշված  պաշտոններ զբաղեցնող անձանց համար` 10 տարի ժամկետով:

24. Որակավորման արտահերթ ստուգումներ անցկացվում են`

ա) լիցենզավորված անձի կողմից անվտանգության նորմերի և կանոնների խախտման դեպքում.

բ) լիցենզավորված անձի կողմից ժամանակավոր անաշխատունակության դեպքում (եթե լիցենզավորված անձը ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան 6 ամիս անընդմեջ աշխատանքի չի ներկայացել):

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան