ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ Տ1-43/2007թ. |
Քաղաքացիական գործ թիվ 3-1461 (ՏԴ) |
Նախագահող դատավոր՝ | Էդ. Նահապետյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Գյուրջյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի հոկտեմբերի 10-ին
դռնբաց դատական նիստում քննելով Մարալիկի քաղաքապետի և «Շիրակ-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Տնտեսական դատարան) թիվ Տ1-43/2007թ. քաղաքացիական գործով 06.03.2007 թվականին կայացված վճռի դեմ ըստ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) դիմումի ընդդեմ Մարալիկի քաղաքապետարանի՝ պաշտոնատար անձի գործողությունը վիճարկելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է պարտադրել Մարալիկի քաղաքապետարանին տրամադրել Ընկերությանը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում համապատասխան փոփոխություն կատարելու նպատակով:
Տնտեսական դատարանի 06.03.2007 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Մարալիկի քաղաքապետը և «Շիրակ-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն:
Ընկերությունը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան:
Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 2007 թվականի հոկտեմբերի 8-ին գրավոր ձևակերպված հաշտության համաձայնությունը և պահանջել են այն հաստատել:
Վճռաբեկ դատարանի կողմից կողմերին պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու դատավարական հետևանքները:
2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Ուսումնասիրելով 2007 թվականի հոկտեմբերի 8-ին կազմված և գործին մասնակցող անձանց կողմից հաշտության համաձայնությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:
Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությունը պետք է հաստատել, քանի որ այն չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 133-րդ, 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Հաստատել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի, Մարալիկի քաղաքապետարանի և «Շիրակ-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջև 2007 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.
«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ»
ք. Երևան |
8 հոկտեմբերի 2007թ. |
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի վարույթում գտնվող քաղաքացիական գործով ըստ հայցի «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի ընդդեմ Մարալիկի քաղաքապետարանի և «Շիրակ-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի` պաշտոնատար անձի գործողությունները վիճարկելու պահանջի մասին, կողմերով` «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն, որի անունից հանդես է գալիս տնօրեն Ազիզ Նիկողոսյանը մի կողմից, Մարալիկի քաղաքապետարանը, որի անունից հանդես է գալիս քաղաքապետ Արտակ Գևորգյանը մյուս կողմից և «Շիրակ-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, որի անունից հանդես է գալիս տնօրեն Վարդան Հովսեփյանը, կնքեցին սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին.
1. Մարալիկի քաղաքապետարանը «Հայավտոկայարան» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով թողնում է 591 քմ մակերեսով հողամասը պայմանով, որ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն կատարի իր տարածքով անցնող ջրատար խողովակների տեղափոխում և տարածքի բարեկարգում:
2. «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն պարտավորվում է 10-ամսյա ժամկետում իր միջոցներով կատարել խողովակների տեղափոխման և տարածքի բարեկարգման աշխատանքները:
3. «Շիրակ-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն համաձայն է, որ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն 10-ամսյա ժամկետում իրականացնի խողովակների տեղափոխման և տարածքի բարեկարգման աշխատանքները:
4. Սույն հաշտության համաձայնությունը կողմերիս կողմից չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում համաձայն ենք, որ այն կատարվի ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով:
5. Կողմերիս հայտնի է հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու հետևանքները:
6. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատին խնդրում ենք բեկանել ՀՀ տնտեսական դատարանի քաղաքացիական գործ Տ1-43, 06.03.2007 թվականի վճիռը, հաստատել սույն հաշտության համաձայնությունը և կարճել գործի վարույթը:
«Հայավտոկայարան» ՓԲԸ
տնօրեն Ա.Նիկողոսյան
հասցեն` ք.Երևան, Ծովակալ Իսակովի 6
Հ/Հ 282471 |
ստորագրություն |
Մարալիկի քաղաքապետարան
քաղաքապետ Ա.Գևորգյան
հասցեն` Շիրակի մարզ, ք. Մարալիկ,
Մադաթյան 1ա |
ստորագրություն |
«Շիրակ-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ
տնօրեն Վ.Հովսեփյան
հասցեն` Շիրակի մարզ,
ք. Գյումրի, Դուդկոյի 1 |
ստորագրություն |
2. ՀՀ տնտեսական դատարանի 06.03.2007 թվականի վճիռը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Հ. Մանուկյան |
Դատավորներ՝ |
Ս. Գյուրջյան |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | |
Ս. Սարգսյան |