ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
2 օգոստոսի 2007 թվականի N 1030-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ և 594-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հետ վերցնել Երևանի Աջափնյակ թաղային համանքի Լուկաշինի փողոցի N 5/5 հասցեում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող և «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 2987920 դրամ հաշվեկշռային արժեքով ու 396,5 քառ. մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն` 356.2 քառ մետր, լողավազան` 21.7 քառ. մետր, պարիսպ` 18.6 քառ. մետր) և կառույցի համար առանձնացված 839,5 քառ. մետր ընդհանուր մակերեսով հողամասը (այսուհետ` գույք) և հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սահմանված կարգով իրավունքի պետական գրանցումից հետո գույքը նվիրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայող Աղասի Բագրատունյանին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|