Գլխավոր տեղեկություն
Համար
N 315-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.12.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.03.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2007 թվականի N 315-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան և ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման աճուրդների անցկացման հետ կապված վճարումների և ծախսերի շրջանառության կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքում բացել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Աճուրդների կազմակերպման ֆոնդ» անվանմամբ արտաբյուջետային միջոցների դեպոզիտային հաշիվ` գործողության ժամկետը` մինչև 2009 թվականի դեկտեմբերի 30-ը:

(1-ին կետը փոփ. 27.12.07 N 1559-Ա)

2. Սահմանել, որ սույն որոշման համաձայն բացված հաշվի մուտքերը ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման աճուրդներին մասնակցության համար կատարվող վճարումներն են, իսկ ելքերը կատարվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված նախահաշվով` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամանով` աճուրդներում հաղթող չճանաչված մասնակիցների կողմից վճարված նախավճարների հետ վերադարձման, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա գումարների փոխանցման և աճուրդների կազմակերպման հետ կապված ծախսերի ֆինանսավորման նպատակներով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 22
Երևան