ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2007 թվականի N 1546-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1935-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգը հաստատելու մասին» N 1935-Ն որոշմամբ հաստատված` հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգի`
1) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Տարբերանիշերի, անվանանիշերի և հարգադրոշմների գծային չափերի թույլատրելի շեղումն է ± 0.15 մմ:».
2) 7-րդ կետի առաջին պարբերությունում «Անվանանիշ պատրաստելու» բառերը փոխարինել «Անվանանիշ պատվիրելու» բառերով.
3) N 2 ձևում «1.4» թիվը փոխարինել «1.4 - 2.0» թվերով, իսկ «1.0» թիվը` «1.0 - 1.5» թվերով.
4) N 3 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
5) N 5 ձևի 2-րդ կետից հանել «(գործունեության իրականացման վայրը)» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
«Ձև N 3 |
ՏԱՐԲԵՐԱՆԻՇԻ ՁԵՎԻ, ՉԱՓԻ ԵՎ ՈՒՐՎԱԳԾԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ
Ա- տարբերանիշի հերթական համարը, որը թանկարժեք մետաղների և
դրանցից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման
լիցենզիայի համարն է»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|