Գլխավոր տեղեկություն
Համար
N 235
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.09.2003-01.01.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.04.30/10(76)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.04.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.04.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.04.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.1999

040.0235.19.04.99

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 ապրիլի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 1999 թվականի N 235
քաղ. Երևան

ՄԻՆՉԵՎ 2 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ԽՆԱՄՈՂ` ՄԱՍՆԱԿԻ ՎՃԱՐՈՎԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ, ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏՐՎՈՂ ՄԻԱՆՎԱԳ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) մինչև 2 տարեկան երեխա խնամող` մասնակի վճարովի արձակուրդում գտնվող անձանց տրվող ամենամսյա նպաստի չափը` 2300 դրամ.

բ) երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը` 35000 դրամ.

գ) գործազրկության բազային նպաստի չափը` 3900 դրամ:

(1-ին կետը փոփ. 04.09.03 N 1107-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի «Առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետական նպաստների նշանակման և վճարման կարգի մասին» N 172 որոշման 3-րդ կետի «ե» ենթակետը, 1997 թվականի մարտի 10-ի «Գործազրկության բազային նպաստի չափը սահմանելու մասին» N 30 որոշումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության երեխաների համար տրվող ամենամսյա նպաստների չափերի մասին» N 602 որոշման 6-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.12.2005, N 2315-Ն 09.02.2006, N 235
02.12.2004, N 1665-Ն 01.01.2005, N 235
04.09.2003, N 1107-Ն 25.09.2003, N 235
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան