Գլխավոր տեղեկություն
Համար
N 174-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.11.2007-25.04.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.11.01/29(269) Հոդ.355
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.06.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.04.2008

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հոկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 05007357

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

12 հունիսի 2007 թ.

N 174-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԳՈՐԾՈՂ ԲՈՐՍԱՆԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «ժ» ենթակետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող բորսաների ցանկը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է), որոնցում առևտրին թույլատրված արժեթղթերը «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «ժ» ենթակետի համաձայն՝ բացառություն են կազմում «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջից:

2. Հաստատել օտարերկրյա պետությունների արժեթղթերի շուկան վերահսկող պետական մարմինների ցանկը՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է), որոնցում արժեթղթերը կամ դրանց ազդագիրը գրանցված լինելու դեպքում այդ արժեթղթերը «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «ժ» ենթակետի համաձայն՝ բացառություն են կազմում «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2007 թ. հունիսի 19
 Երևան

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2007 թվականի հունիսի 12-ի

թիվ 174-Ն որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԳՈՐԾՈՂ ԲՈՐՍԱՆԵՐԻ ՑԱՆԿ

 

1. Աթենքի ֆոնդային բորսա (ASE)

2. Ամերիկյան ֆոնդային բորսա (AMEX)

3. Ավստրալիայի ֆոնդային բորսա (ASX)

4. Ամստերդամի ֆոնդային բորսա (Euronext-NYSE)

5. Բեռլինի ֆոնդային բորսա (AG)

6. Բեռնի բորսա (BX)

7. Բրատիսլավայի ֆոնդային բորսա

8. Բրյուսելի ֆոնդային բորսա (Euronext-NYSE)

9. Բուլղարիայի ֆոնդային բորսա (BSE)

10. Բուխարեստի ֆոնդային բորսա

11. Իսլանդական ֆոնդային բորսա (ICEX, OMX)

12. Իռլանդական ֆոնդային բորսա (ISE)

13. Լիսաբոնի ֆոնդային բորսա (Euronext-NYSE)

14. Լյուբլյանայի ֆոնդային բորսա (LJSE)

15. Լյուքսեմբուրգի ֆոնդային բորսա

16. Լոնդոնի ֆոնդային բորսա (LSE)

17. Կիպրոսի ֆոնդային բորսա (CSE)

18. Կոպենհագենի ֆոնդային բորսա (CSE, OMX)

19. Կորեայի ֆոնդային բորսա

20. Հելսինկիի ֆոնդային բորսա (OMX Helsinki)

21. Մադրիդի ֆոնդային բորսա

22. Մալթայի ֆոնդային բորսա

23. Մեքսիկայի արժեթղթերի բորսա (BMV)

24. Միլանի ֆոնդային բորսա (Euronext-NYSE)

25. Մոնրեալի ֆոնդային բորսա

26. Մոսկվայի միջբանկային արժութային բորսա (MICEX, A գնանշման ցուցակի 1-ին մակարդակ` A1)

27. Նագոյայի ֆոնդային բորսա (NSE)

28. Նազդաք (NASDAQ)

29. Նյու Յորքի ֆոնդային բորսա (Euronext-NYSE)

30. Նոր Զելանդիայի ֆոնդային բորսա

31. Պրահայի ֆոնդային բորսա (PSE)

32. «Ջազդակ» ֆոնդային բորսա (JASDAQ, Tokyo)

33. Ռիգայի ֆոնդային բորսա (OMX)

34. Ռուսական առևտրային համակարգ (RTS, A գնանշման ցուցակի 1-ին մակարդակ` A1)

35. Սանկտ Պետերբուրգի ֆոնդային բորսա

36. Ստամբուլի ֆոնդային բորսա (IMKB)

37. Ստոկհոլմի ֆոնդային բորսա (OMX)

38. Վարշավայի ֆոնդային բորսա (WSE)

39. Վիեննայի ֆոնդային բորսա

40. Վիլնյուսի ֆոնդային բորսա (VSE, OMX)

41. Տալլինի ֆոնդային բորսա (OMX)

42. Տոկիոյի ֆոնդային բորսա (TSE)

43. Տորոնտոյի ֆոնդային բորսա (TSX)

44. Ցյուրիխի ֆոնդային բորսա (SWX)

45. Փարիզի ֆոնդային բորսա (Euronext-NYSE)

46. Օսակայի ֆոնդային բորսա (OSE)

47. Օսլոյի ֆոնդային բորսա (OMX)

48. Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսա (FWB)

 

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2007 թվականի հունիսի 12-ի

թիվ 174-Ն որոշմամբ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿ

 

1. Ամերիկայի Միացյալ Նահանգների արժեթղթերի և բորսաների հանձնաժողով

2. Ավստրալիայի արժեթղթերի և ներդրումների հանձնաժողով

3. Ավստրիայի ֆինանսական շուկաների գերատեսչություն

4. Բելգիայի բանկային, ֆինանսական և ապահովագրության հանձնաժողով

5. Բուլղարիայի ֆինանսական վերահսկողության հանձնաժողով

6. Գերմանիայի ֆինանսական վերահսկողության դաշնային գերատեսչություն

7. Դանիայի ֆինանսական շուկան վերահսկող գերատեսչություն

8. Էստոնիայի ֆինանսական վերահսկողական գերատեսչություն

9. Թուրքիայի կապիտալի շուկայի խորհուրդ

10. Իսլանդիայի ֆինանսական վերահսկողության հանձնաժողով

11. Իսպանիայի արժեթղթերի պետական հանձնաժողով

12. Իտալիայի բորսաների և ընկերությունների ազգային հանձնաժողով

13. Իռլանդիայի կենտրոնական բանկ և ֆինանսական վերահսկողության գերատեսչություն

14. Լատվիայի ֆինանսների և կապիտալի շուկայի հանձնաժողով

15. Լեհաստանի ֆինանսական վերահսկողության գերատեսչություն

16. Լիտվայի արժեթղթերի հանձնաժողով

17. Լյուքսեմբուրգի ֆինանսական հատվածի վերահսկողության հանձնաժողով

18. Կիպրոսի արժեթղթերի շուկայի հանձնաժողով

19. Կորեայի ֆինանսական վերահսկողության հանձնաժողով

20. Հունաստանի կապիտալի շուկայի հանձնաժողով

21. Հունգարիայի ֆինանսական վերահսկողության գերատեսչություն

22. Ճապոնիայի ֆինանսական ծառայությունների գործակալություն

23. Մալթայի ֆինանսական վերահսկողության գերատեսչություն

24. Միացյալ թագավորության ֆինանսական վերահսկողության գերատեսչություն

25. Մեքսիկայի բանկային և արժեթղթերի պետական հանձնաժողով

26. Նիդերլանդների ֆինանսական շուկայի վերահսկողության գերատեսչություն

27. Նոր Զելանդիայի արժեթղթերի հանձնաժողով

28. Նորվեգիայի ֆինանսական վերահսկողության գերատեսչություն

29. Շվեդիայի ֆինանսական գերատեսչություն

30. Շվեյցարիայի բանկային հանձնաժողով

31. Չեխիայի ազգային բանկ

32. Պորտուգալիայի արժեթղթերի շուկայի վերահսկողության գերատեսչություն

33. Ռուսաստանի ֆինանսական շուկաների դաշնային ծառայություն

34. Ռումինիայի արժեթղթերի պետական հանձնաժողով

35. Սլովակիայի ազգային բանկ

36. Սլովենիայի արժեթղթերի շուկայի գործակալություն

37. Քվեբեքի ֆինանսական շուկաների իրավասու վերահսկող գերատեսչություն

38. Օնտարիոյի արժեթղթերի հանձնաժողով

39. Ֆինլանդիայի ֆինանսական վերահսկողության գերատեսչություն

40. Ֆրանսիայի ֆինանսական շուկաների գերատեսչություն