Գլխավոր տեղեկություն
Համար
N 1033-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.11.2007-10.04.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.10/50(422) Հոդ.965
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2005 թվականի N 1033-Ն

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի  Հանրապետության կառավարության  2004  թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի 112-րդ կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար արտանետումների նվազեցման միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման հավելվածի 3.2-րդ կետով սահմանված ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն` մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը` սկսած 2007 թվականից:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` համապատասխանաբար հանրապետություն ներկրված և իրացված ավտոտրանսպորտային վառելանյութերի քանակությունների վերաբերյալ տեղեկատվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն` մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը` նախորդ տարվա համար` սկսած 2006 թվականից:

4. Երևանի քաղաքապետին` մշակել և մինչև 2005 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը  հաստատելու մասին» N 762 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, որպեսզի ուղևորափոխադրումների իրականացման նպատակով մրցույթներ անցկացնելիս նախապատվությունը տրվի այն կազմակեպություններին, որոնց ավտոտրանսպորտային միջոցներն ունեն վնասակար արտանետումների չեզոքացուցիչներ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. հուլիսի 20
Երևան

     

  

 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 14-ի N 1033-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու կատարողը

Համակատարողը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը

1

2

3

4

5

6

1. Մթնոլորտի աղտոտվածության անբարենպաստ ազդեցությունները մարդկանց առողջության վրա և պրոբլեմային աղտոտիչները

1.1.

Մարդու առողջության վրա մթնոլորտի աղտոտվածության ազդեցության ուսումնասիրությունների և հետազոտությունների հիման վրա բացահայտել և ըստ կարևորության դասակարգել պրոբլեմները` ՀՀ առավել աղտոտված քաղաքներում

ՀՀ առողջապահության նախարարություն

 

2007-2008 թթ.

ՀՀ պետական բյուջե ծրագրային ֆինանսավորում*
միջազգային ֆինանսավորում**

2. Շրջակա միջավայրի վիճակի մոնիտորինգի բարելավման աշխատանքներ

2.1.

Մթնոլորտային օդի աղտոտվածության մոնիտորինգի արդիականացման նպատակով ձեռք բերել և տեղադրել ավտոմատ անալիզատորներ` 58 հատ, այդ թվում`
11 հատ
18 հատ
29 հատ

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2007 թ.
2008 թ.
2009 թ.

ՀՀ պետական բյուջե
ծրագրային ֆինանսավորում*
435.0 մլն դրամ
83.45 մլն դրամ
119.0 մլն դրամ
232.55 մլն դրամ*

2.2.

Ձեռք բերել ազոտի օքսիդների (NOx) և ծծմբի երկօքսիդի (SO2) պասսիվ նմուշառիչներ`

1200 հատ

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2007 թ.

ՀՀ պետական բյուջե
ծրագրային ֆինանսավորում*
8.0 մլն դրամ

2.3.

Ձեռք բերել մթնոլորտի աղտոտվածության մոնիտորինգի շարժական լաբորատորիաներ`
2 հատ

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2009 թ.

ՀՀ պետական բյուջե
ծրագրային ֆինանսավորում*
200.0 մլն դրամ

2.4.

Մթնոլորտի աղտոտվածության մոնիտորինգի նորմատիվային դաշտի կատարելագործում` մթնոլորտի աղտոտվածության որոշման մեթոդների մշակում

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

2007-2008 թթ.

ՀՀ պետական բյուջե
ծրագրային ֆինանսավորում*
միջազգային ֆինանսավորում**

3. Վնասակար արտանետումների հաշվառում

3.1.

Մշակել ավտոտրանսպորտի վնասակար արտանետումների հաշվառման մեթոդիկա

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

2007 թ.

ՀՀ պետական բյուջե
ծրագրային ֆինանսավորում*

3.2.

Իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավտոմոբիլների քանակների հաշվառում՝ ըստ ավտոմոբիլների մակնիշների, օգտագործվող վառելիքի տեսակի, թողարկման տարեթվի, վնասակար արտանետումների չեզոքացուցիչների առկայության` ըստ հանրապետության, ՀՀ մարզերի և Երևան, Գյումրի, Վանաձոր, Արարատ, Հրազդան և Ալավերդի քաղաքների

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

 

յուրաքանչյուր տարի սկսած
2007 թ.

ՀՀ պետական բյուջե
ծրագրային ֆինանսավորում*

4. Վնասակար արտանետումների կրճատում

4.1. Օրենսդրական դաշտի բարելավում

4.1.1.

Մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ` վերանայելով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և հանրապետությունում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների բնապահպանական վճարների դրույքաչափերը՝ կախված օգտագործվող վառելանյութի տեսակից, վառելանյութի տեսակարար ծախսից և վնասակար արտանետումների չեզոքացուցիչների առկայությունից` առավելությունը տալով բնապահպանական տեսակետից առավել նպաստավորներին

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային ծառայություն
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

2006 թ.

ՀՀ պետական բյուջե
պահպանման ծախսեր

4.1.2.

Մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել «Ավտոտրանսպորտի շահագործման համար հավաքագրվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի նախագիծ, հատկապես ավտոտրանսպորտից վնասակար արտանետումների նվազեցման կամ դրանց հետևանքների մեղմացմանը նպատակաուղղված բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման համար մասհանումներ կատարելու նպատակով, հատկապես կարևորելով մայրաքաղաքում էլեկտրատրանսպորտի զարգացումը

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Երևանի քաղաքապետարան

2006 թ.

ՀՀ պետական բյուջե
պահպանման ծախսեր

4.2. Հասարակական տրանսպորտի զարգացում

4.2.1.

Մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել Երևանի ներքաղաքային հասարակական տրանսպորտի համակարգի զարգացման ծրագիր, նրանում, մասնավորապես, ներառելով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսների թվի նվազեցման նպատակով մեծ և միջին տեղատարողությամբ ավտոբուսների ձեռքբերումը և էլեկտրատրանսպորտի զարգացումը (մասնավորապես, ներառելով մետրոպոլիտենի գծին զուգահեռ որոշ երթուղիների փակման և մետրոպոլիտենի ու էլեկտրատրանսպորտի միմյանց փոխլրացնող կամ համակցված երթուղիների կազմակերպման հնարավորությունները), ինչպես նաև Երևանի ներքաղաքային հասարակական տրանսպորտից օգտվող ուղևորների սպասարկման բարելավմանն ուղղված համալիր միջոցառումներ

Երևանի քաղաքապետարան

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2007 թ.

ՀՀ պետական բյուջե ծրագրային ֆինանսավորում*

միջազգային ֆինանսավորում**

4.2.2.

Մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել Երևան քաղաքի վերգետնյա էլեկտրատրանսպորտի պահպանման և զարգացման վերաբերյալ միջնաժամկետ ծրագիր

Երևանի քաղաքապետարան

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2005 թ.

2-րդ կիսամյակ

ՀՀ պետական բյուջե
պահպանման ծախսեր

4.2.3.

Ձևավորել մետրոպոլիտենի զարգացման արդյունավետ ֆինանսատնտեսական մեխանիզմ

Երևանի քաղաքապետարան

 

2007-2008 թթ.

ՀՀ պետական բյուջե
ծրագրային ֆինանսավորում*

միջազգային ֆինանսավորում**

4.3. Տրանսպորտային հոսքերի կառավարման բարելավում

4.3.1.

Մշակել հետիոտն և հեծանվային երթևեկության զարգացմանը և անվտանգությանը նպաստող միջոցառումներ:

Մասնավորապես, մշակել և իրականացնել Երևան քաղաքի մարդաշատ զբոսանքի վայրերին և հանգստյան գոտիներին հարակից փողոցներում տրանսպորտային երթևեկության մասնակի սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ միջոցառումներ

Երևանի քաղաքապետարան

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

2007 թ.

ՀՀ պետական բյուջե ծրագրային ֆինանսավորում*

4.3.2.

Ներդնել ճանապարհային երթևեկության կարգավորման ավտոմատացված համակարգեր

Երևանի քաղաքապետարան

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն

2007-2008 թթ.

ՀՀ պետական բյուջե ծրագրային ֆինանսավորում*
միջազգային ֆինանսավորում**

4.3.3.

Իրականացնել Երևան քաղաքում ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի ուսումնասիրում, չափագրում, առկա վիճակի գնահատում: Մշակել Երևան քաղաքում ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի կազմակերպման կարգը սահմանող գերատեսչական ակտ

Երևանի քաղաքապետարան

 

2005-2006 թթ.

ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր

4.3.4.

Մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել Երևան քաղաքի երթևեկության կազմակերպման սխեմա և Երևան քաղաքի ճանապարհային ցանցի զարգացման հեռանկարային ծրագիր

Երևանի քաղաքապետարան

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2007 թ. յուրաքաչյուր 5 տարին մեկ անգամ

ՀՀ պետական բյուջե
ծրագրային ֆինանսավորում*

4.3.5.

Մշակել մթնոլորտի աղտոտման անբարենպաստ օդերևութաբանական պայմանների ազդարարման և այդ պայմաններում ավտոտրանսպորտի օգտագործման սահմանափակման կարգ

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն

2007 թ.

ՀՀ պետական բյուջե ծրագրային ֆինանսավորում*

4.4. Չեզոքացուցիչների կիրառման խրախուսում

4.4.1.

(4.4.1. կետն ուծը կորցրել է 18.10.07 N 1216-Ն)

4.4.2.

Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին կոնվենցիայով և Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայով նախատեսվող տեխնոլոգիաների զարգացման և փոխանցման գործընթացների շրջանակներում կազմակերպել արտանետումների չեզոքացուցիչների վերանորոգում, ռեգեներացիա և սպասարկում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

ՀՀ բնապահպանության նախարարություն

2007-2008 թթ.

ՀՀ պետական բյուջե ծրագրային ֆինանսավորում*
միջազգային ֆինանսավորում**

4.5. Վերահսկողության ուժեղացում

4.5.1.

Մշակել և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել ՀՀ տարածքում գործող չափիչ կետերում ավտոտրանսպորտային միջոցներից արտանետվող չափման ենթակա աղտոտող նյութերի ցանկը և չափման կարգը

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2005 թ.

ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր

4.6. Վառելանյութի նախընտրելի տեսակների օգտագործում

4.6.1.

Մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել սեղմված բնական գազով աշխատող գազաբալոնային ավտոմոբիլների շահագործման, բենզինային ավտոմոբիլների գազաբալոնային տարբերակի վերասարքավորման համար անհրաժեշտ նորմատիվ փաստաթղթեր

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն

2005-2006 թթ.

ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր

4.6.2.

Այլընտրանքային «մաքուր» վառելիքի օգտագործումը խրախուսելու նպատակով ուսումնասիրել որպես վառելանյութ կենսագազի և սպիրտի կիրառման հնարավորությունները

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2008 թ.

ՀՀ պետական բյուջե ծրագրային ֆինանսավորում*

4.7. Այլ

4.7.1.

Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ֆինանսական մեխանիզմի շրջանակներում մշակել և իրականացնել ավտոտրանսպորտային սեկտորի շրջակա միջավայրի պահպանման տեսակետից առավել նախընտրելի և հեռանկարային ծրագիր, ուղղված էլեկտրատրանսպորտի շեշտակի զարգացմանը և տրանսպորտի գազաֆիկացմանը


ծրագրի նախապատրաստական փուլ
ծրագրի իրականացման փուլ

ՀՀ բնապահպանության նախարարություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
Երևանի քաղաքապետարան

2006-2007 թթ.
2008-2013 թթ.

գլոբալ էկոլոգիական ֆոնդ**
գլոբալ էկոլոգիական ֆոնդ**
այլ ֆինանսական աղբյուրներ**
դոնորներ**
ՀՀ պետական բյուջե
ծրագրային ֆինանսավորում*

5. Մարդկանց իրազեկության բարձրացում

5.1.

Կազմակերպել ուսուցողական դասընթացներ մթնոլորտային օդի վիճակի և առողջության վրա դրա ազդեցության վերաբերյալ` օրենսդիր, գործադիր իշխանության և այլ մարմինների ղեկավար անձնակազմի, լրագրողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար

ՀՀ առողջապահության նախարարություն

 

պարբերաբար

 

5.2.

Զանգվածային լրատվամիջոցներով համապատասխան տեղեկատվության տարածում

ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

պարբերաբար

 

5.3.

Լրամշակել ուսումնական հաստատությունների (միջնակարգ, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն) էկոլոգիական կրթության ծրագրերը` դրանցում ընդգրկելով ավտոտրանսպորտից մթնոլորտի աղտոտման և դրա դեմ պայքարի հիմնախնդիրը:

Վարորդական իրավունքի ստացման համար կազմակերպվող դասընթացներում և քննական ծրագրերում ընդգրկել ավտոտրանսպորտից մթնոլորտի աղտոտման և դրա դեմ պայքարի հարցը

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ բնապահ-պանության նախարարություն

2007 թ.

ՀՀ պետական բյուջե ծրագրային ֆինանսավորում*

*Միջոցառումների ծրագրի 1.1, 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.1, 3.2, 4.2.1, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.4, 4.3.5, 4.4.2, 4.6.2, 4.7.1 և 5.3-րդ կետերում նշված միջոցառումների կատարման պայմանները (ժամկետները և ֆինանսավորման գնահատականները) լրացուցիչ կքննարկվեն ՀՀ 2007-2009 թթ. և հետագա տարիների ՄԺԾ ծրագրերի մշակման և հաստատման շրջանակներում:
** Միջազգային ֆինանսավորմամբ իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորման հարցը լրացուցիչ կքննարկվի այդ ծրագրերի սահմաններում:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար     

Մ. Թոփուզյան