Գլխավոր տեղեկություն
Համար
N 1221-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.11.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.10.31/53(577) Հոդ.1131
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.10.2007
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2007 թվականի N 1221-Ն

 

ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 128-132-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում զինծառայողների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Աբրահամյան


2007 թ. հոկտեմբերի 24
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

հոկտեմբերի 18-ի N 1221-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով uահմանվում է պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում զինծառայողների (այսուհետ` զինծառայողներ) նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հետ կապված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ու այլ զորքերի զորամասերի և զինվորական կառավարման հիմնարկների հրամանատարների (պետերի) իրավունքներն ու պարտականությունները զինծառայողների հաշվառման ու նրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը:

 

II. ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

2. Զինծառայողների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմիններն են`

1) զորամասերը.

2) ռազմաուսումնական հաստատությունները.

3) զինված ուժերի և այլ զորքերի զինվորական կառավարման մարմինների վարչությունները, առանձին բաժինները և ծառայությունները.

4) Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը (այսուհետ` զորամաս):

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զինծառայողների նկատմամբ վերահսկողություն է իրականացնում օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

3. Զինծառայողների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պարտականությունը դրվում է սույն կարգի 2-րդ կետով սահմանված մարմինների հրամանատարների (պետերի, Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարի (այսուհետ` հրամանատար) վրա:

4. Հրամանատարը պարտավոր է`

1) իրականացնել զինծառայողների անհատական հաշվառում.

2) իրականացնել վերահսկողություն զինծառայողների վարքի, նրանց կողմից հասարակական կարգի, զինվորական կանոնագրքերով սահմանված ծառայողական հարաբերությունների կանոնների պահպանման և դատարանի կողմից նրանց վրա դրված պարտականությունները կատարելու նկատմամբ.

3) համագործակցել իրավասու պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ` զինծառայողների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու գործընթացն առավել արդյունավետ և նպատակային կազմակերպելու համար:

5. Հրամանատարն իրավունք ունի անձամբ ստանձնելու կամ իր գրավոր հրամանով տեղակալներից մեկի վրա դնելու համապատասխան պարտականություններ` սույն կարգի պահանջներն անշեղ և հստակ իրականացնելու համար:

 

III. ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

6. Զինծառայողների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է նրա ծառայության վայրի զորամասի հրամանատարը` անձամբ կամ սույն կարգի 5-րդ կետով նախատեսված կարգով:

7. Պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատարանի դատավճիռը կամ որոշումը և դրա օրինական ուժի մեջ մտնելը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային ստորաբաժանումների կողմից զորակոչիկի վերաբերյալ զինկոմիսարիատ ուղարկված` վերահսկողություն իրականացնելու համար սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում հրամանատարը զինծառայողի վերաբերյալ կազմում է անձնական գործ (ձև N 1):

Անձնական գործում ներառվում են տեղեկություններ զինծառայողի անձի, բնակության վայրի, նախկին ծառայության վայրերի, ինչպես նաև պատժի կատարման համար նշանակություն ունեցող այլ հարցերի մասին:

8. Հրամանատարը զինծառայողի անունով լրացնում է հաշվառման քարտ (ձև N 2), զինծառայողին պարզաբանում է նրա իրավունքները և պարտականությունները, դրանք խախտելու համար սահմանված պատասխանատվությունը, ինչի մասին նրանից վերցվում է ստորագրություն (ձև N 4): Հաշվառման քարտի օրինակը հրամանատարը 3-օրյա ժամկետում ուղարկում է ռազմական ոստիկանության կայազորային բաժին:

9. Հրամանատարը պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողին հաշվառման վերցնելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների իրականացման բաժնի` զինծառայողի բնակության վայրի բաժանմունքին հայտնել դրա մասին, իսկ զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում` զինծառայությունից նրա արձակվելու և փորձաշրջանի ընթացքում նրա վարքագծի մասին: Զինծառայողի` ծառայության վայրը փոխվելու դեպքում ծառայության նոր վայրի զորամասի հրամանատարը զինծառայողին հաշվառման վերցնելուց հետո դրա մասին տեղյակ է պահում ծառայության նախկին վայրի հրամանատարին: Զինծառայողի ծառայության նախկին վայրի հրամանատարը նրա ծառայության նոր վայր է ուղարկում զինծառայողի վարքագծի վերաբերյալ տեղեկություններ:

10. Զինվորական ծառայության ընթացքում դատապարտված և պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում զինծառայողին հաշվառելու մասին հրամանատարը 10 օրվա ընթացքում հայտնում է դատավճիռ (որոշում) կայացրած դատարանին:

11. Հրամանատարը զինծառայողին հաշվառման վերցնելուց հետո 3-օրյա ժամկետում հաղորդում է համապատասխան զինվորական կառավարման մարմնի իրավասու ծառայությանը (ձև N 5):

12. Փորձաշրջանի ժամկետը հաշվվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված կարգով: Զինծառայողի վարքագծի, ինչպես նաև դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների կատարման կամ սահմանափակումների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով հրամանատարը պարտավոր է առնվազն ամիսը մեկ անգամ ստուգել զինծառայողի վարքը և նրա կողմից ծառայողական պարտականությունները կատարելու կարգը:

13. Եթե զինծառայողը խուսափում է դատարանի դատավճռով կամ զինվորական ծառայություն անցնելու կարգ սահմանող օրենքներով իր վրա դրված պարտականությունները կատարելուց, կամ կատարել է այնպիսի արարք, որի համար նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, ապա հրամանատարը պարզում է դրանց պատճառները, անհրաժեշտության դեպքում նշանակում ծառայողական քննություն, որի արդյունքների մասին ստորագրությամբ ծանոթացվում է զինծառայողին:

Հարգելի պատճառների բացակայության դեպքում զինծառայողը գրավոր նախազգուշացվում է պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հարցով դատարան դիմելու հնարավորության մասին (ձև N 6), ինչի մասին կազմվում է արձանագրություն և ստորագրությամբ ծանոթացվում զինծառայողին:

14. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտումները կատարելու դեպքում, ինչպես նաև երկու և ավելի անգամ սույն կարգի 13-րդ կետով սահմանված ստորագրություն վերցնելուց հետո խախտում թույլ տալու դեպքում հրամանատարն իրավասու է պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու և դատարանի դատավճռով նշանակված պատիժը կատարելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան: Միջնորդություն ներկայացնելիս, միջնորդության մեջ նշվում են զինծառայողի կողմից համապատասխան խախտումը կատարելու մասին վկայող փաստեր, այդ թվում` նրան տրված գրավոր նախազգուշացման մասին:

Միջնորդությանը կարող են կցվել նաև բնութագրեր ծառայության վայրից:

Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող զինծառայողի նկատմամբ վերահսկողության իրականացման ավարտից հետո հրամանատարը զինծառայողին տալիս է պատժից ազատվելու մասին տեղեկանք (ձև N 3) և դրա մասին հայտնում զինվորական կառավարման համապատասխան մարմնի իրավասու ծառայությանը:

15. Սույն կարգի 4-րդ գլխով նախատեսված հիմքերով զինծառայողին հաշվառումից հանելուց հետո զինծառայողի անձնական գործը սահմանված կարգով արխիվացվում է:

 

IV. ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ԴԱԴԱՐՈՒՄԸ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

16. Զինծառայողը հաշվառումից հանվում է հետևյալ հիմքերով`

1) պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում փորձաշրջանի ժամկետը լրանալիս.

2) պատիժը պայմանականորեն չկիրառելը կամ պատիժը կրելու հետաձգումը դատարանի որոշմամբ վերացնելիս.

3) համաներման կամ ներման դեպքում.

4) օրենքով նախատեսված հիմքերով դատապարտյալին պատժից ազատելիս.

5) ծառայության վայրը փոխվելու կամ զինվորական ծառայությունից արձակվելիս:

Զինծառայողները հաշվառումից կարող են հանվել օրենքով նախատեսված այլ հիմքերով:

Զինվորական ծառայությունից արձակվելիս պատժի ժամկետը չլրանալու դեպքում զինծառայողների անձնական գործերը և հաշվառման քարտերն ուղարկվում են նրանց բնակության վայրերի այլընտրանքային պատիժների իրականացման բաժանմունքներ: Զինծառայողի բնակության վայրի բաժանմունքի ծառայողն անձնական գործն ու հաշվառման քարտն ստանալու մասին 7-օրյա ժամկետում տեղեկացնում է հրամանատարին:

17. Զինծառայողի մահվան դեպքում նա հաշվառումից հանվում է սույն կարգով սահմանված կարգով:

18. Պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու և դատավճռով նշանակված պատիժը կատարելու, ինչպես նաև նոր հանցագործություն կատարելու համար դատապարտվելու դեպքում զինծառայողներին հաշվառումից հանելը կատարվում է զորամասում դատարանի դատավճիռը կամ որոշումն ստացվելու օրը:

19. Զինծառայողին հաշվառումից հանելու հիմքերի և ժամանակի մասին անձնական գործում և հաշվառման քարտերում կատարվում են համապատասխան գրառումներ:

20. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված զինծառայողների վարքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է սույն կարգով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար     

Մ. Թոփուզյան 

 

Ձև N 1

 

Զորամաս N

 

ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾ N ______

 

____________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

Ծննդյան տարեթիվը և վայրը ____________________________________________

 

ՀՀ քրեական օրենսգրքի _______ հոդվածով _____ _______________ 200 թ.

 

դատապարտվել է _____________________________________________________

(պատիժն ու ժամկետը)

____________________________________________________________________

 

Հաշվառման է վերցվել _____ __________________ 200 թ.

 

Հաշվառումից հանվել է _____ __________________200 թ.

 

Հանձնված է արխիվ _____ __________________ 200 թ.

 

Արխիվային N ____________________________________

 

Պահպանման ժամկետը ______________________________

 

ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

 

Ց Ա Ն Կ

 

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ N ___________ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

NN

ը/կ

Փաստաթղթի անվանումը ամիսը, ամսաթիվը, տարեթիվը

Թերթերի համարները

Ծանոթագրություն

1.

 

 

 

2.

 

 

 

 

Հ Ս Կ Ո Ղ Ա Կ Ա Ն  Թ Ե Ր Թ Ի Կ

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԿԱՄ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ստուգման ժամանակը

Ստուգողի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը

Ստուգման արդյունքները, (թերությունները և առաջարկությունները)

Ստուգողի ստորագրությունը

 

 

 

 

 

ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

 

Անձնական գործի երկրորդ մասում գրանցվում են առկա փաստաթղթերի ցանկում նշված (ժամանակային հաջորդականությամբ կարվում են) հետևյալ փաստաթղթերը` զինծառայողի բնութագիրը, սպայական ժողովների նիստերի արձանագրությունները կամ դրանց քաղվածքները կամ այլ ակտեր` պայմանական վաղաժամկետ ազատելու մասին,

կողմնորոշիչ տեղեկանքներ` զինծառայողի նկատմամբ հատուկ հսկողություն սահմանելու անհրաժեշտության դեպքում (թմրադեղեր օգտագործելու և այլն),

խրախուսանքների և տույժերի մասին փաստաթղթեր,

վերադաս մարմիններին ուղարկվող դիմում-բողոքների ուղեկցող գրությունների պատճենները և ստացված պատասխանները,

զինծառայողին բնութագրող, ինչպես նաև այլ փաստաթղթեր:

 

Ս Տ Ո Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Պատժից ազատվելու մասին տեղեկանքն ստացա:

 

Ստացողի ստորագրությունը և ազգանունը _____________________________

 

_____ __________________ 200 թ.

 

Գործը բաղկացած է _________ թերթից:

 

Անձնական գործը կազմված է`

 

N _______ զորամասի ___________________________________________ -ի կողմից:

(պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

____________________ _____ __________________ 200 թ.

(ստորագրությունը)

 

Անձնական գործը վարեց

 

________________________________________________________________-ը:

(պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը)

____________________ _____ __________________ 200 թ.

(ստորագրությունը)

 

Անձնական գործն ավարտեց

 

________________________________________________________________-ը:

(պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը)

____________________ _____ __________________ 200 թ.

(ստորագրությունը)

 

Համաձայն եմ`

 

զորամասի հրամանատար ____________________________________________

(կոչումը, ստորագրությունը, ազգանունը)

_____ __________________ 200 թ.

 

Ձև N 2

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ

 

Ազգանունը ________________________

 

Անունը ___________________________ Անձնական գործի համարը _____

 

Հայրանունը ________________________

 

Ծննդյան տարեթիվն ու վայրը __________

 

Հասցեն և հեռախոսահամարը __________

 

Աշխատանքի վայրն ու պաշտոնը _______________________________________

(նշում պայմանական վաղաժամկետի վերաբերյալ)

Քաղաքացիությունը __________________

 

Դատապարտվել է _____ _________________ 200 թ.

 

_____________________________________

(դատարանի անվանումը, հոդվածը, պատժատեսակը և չափը)

_____________________________________ _____________________________

 

Լրացուցիչ պատժատեսակը _______________________________________________

 

Նշումներ պատժի ժամկետի փոփոխման մասին ___________________________________

 

___________________________________________________________________

 

Պատժի ժամկետի սկիզբը _________________________________________________

 

Պատժի ժամկետի ավարտը ________________________________________________

 

Հաշվառման է վերցվել _____ ___________ 200 թ.

 

___________________________________________________________________

 

Նախկին դատվածություններ ______________________________________________

 

___________________________________________________________________

 

___________________________________________________________________

 

Տեղեկություններ ընթացքի մասին ___________________________________________

 

___________________________________________________________________

 

Հաշվառումից հանվել է _____ __________________ 200 թ.

 

Քարտը լրացրեց

_____________

(պաշտոնը)

 

___________________

(կոչումը)

____________________

(ստորագրությունը)

_________________________

(ազգանունը)

 

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N _____

 

Տրվում է _____________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

Ծննդյան տարեթիվը ____________________________________________________

(օրը, ամիսը, տարեթիվը)

 

Ծնված ______________________________________________________________

(քաղաքը, մարզը, գյուղը)

 

Ազգությունը _________________________________________________________

 

Ընտանեկան դրությունը __________________________________________________

 

Զինապարտությունը ____________________________________________________

 

Դատապարտված ______________________________________________________

 

___________________________________________________________________

 

Նախկին դատվածություններ _______________________________________________

 

Այն մասին, որ պատիժ է կրել N ____________ զորամասում

 

_____ _____________ 200 թ. մինչև _____ _____________ 200 թ., որտեղից

 

ազատվել է ________________________________ հիման վրա:

 

Հրամանատար ______________________________

 

Տեղեկանքն ստացա ___________________________

 

Ձև N 4

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ես` _______________________________________________________________ ,

(դատապարտյալ զինծառայողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

ՀՀ քրեական օրենսգրքի _______________________ հոդվածի համաձայն ______

 

____ _____________ 200 թ. ________________________________________

(դատարանի անվանումը)

 

կողմից (որոշմամբ փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված)

 

դատապարտված ________________________________________________ -ի,

(նշել պատիժը)

 

ստորագրությամբ հավաստում եմ այն մասին, որ ինձ պարզաբանվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվությունը` դրանք չկատարելու համար:

____ ________________ 200 թ. _______________________________

(դատապարտվածի ստորագրությունը)

 

Ստորագրությունը վերցրեց

 

զորամասի հրամանատար _____________________________________________

(պաշտոնը, կոչումը)

_________________________

(ստորագրությունը)

____________________________

(ազգանունը)

 

____ __________________ 200 թ.

 

Ձև N 5

Լիազոր մարմնի _____________________________________ վարչության պետ

(կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

N ______ զորամասի կողմից հայտնվում է, որ ____________________________

 

(դատապարտյալի անունը, ազգանունը)

դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի ___ հոդվածով (հոդվածներով) ___ 200 թ.

_____________________________________________________________ կողմից

(դատարանի անվանումը)

___________________________________________________________________

(պատժի տեսակը և չափը, փորձաշրջանի կամ պատժաժամկետի հետաձգման

___________________________________________________________________

ժամկետը, դատապարտվածի մասին լրացուցիչ տեղեկություններ)

___________________________________________________________________

 

__________________________________________________________________ ։

 

N զորամասի հրամանատար

________________

(ստորագրությունը)

______________________

(անունը, ազգանունը, կոչումը)

 

_____ _______________ 200 թ.

 

Ձև N 6

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N ____ զորամաս

____ ____________ 200 թ.

 

Ես` N _______զորամասի հրամանատար ______________________________

 

(կոչումը, ազգանունը)

 

կազմեցի սույն արձանագրությունն այն մասին, որ դատապարտյալ ___________

___________________________________________________________________

(պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը)

թույլ է տվել ________________________________________________________

(նշել խախտման բնույթը)

___________________________________________________________________

 

___________________________________________________________________

 

__________________________________________________________________ :

 

Ելնելով վերը նշվածից և ղեկավարվելով ՀՀ քրեակատարողական օրենսգրքի ____ հոդվածի _______ մասով` դատապարտյալ _________________________ -ը նախազգուշացվում է, որ իր վրա դրված պարտականություններից հետագայում ևս խուսափելու կամ նոր իրավախախտում թույլ տալու դեպքում հնարավոր է դատարանի դատավճռով նրա նկատմամբ նշանակված պատիժն ի կատար ածվի (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերացվի պատժի հետաձգումը կամ պատիժը պայմանականորեն չկիրառելը):

 

Զորամասի հրամանատար___________________________________________

(կոչումը, ստորագրությունը)

 

Ծանոթացա _______________________________________________

(դատապարտյալի ստորագրությունը և ազգանունը)

 

_____ _____________ 200 թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան