Գլխավոր տեղեկություն
Համար
N 1587-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.02.2008-29.11.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.23/4(594) Հոդ.89
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2008

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1587-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. հունվարի 14

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1587-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքից ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով (այսուհետ` ավտոբուսներ) իրականացվող միջպետական հաղորդակցություններում ուղևորների և ուղեբեռների կանոնավոր ուղևորափոխադրումների (այսուհետ` միջպետական ուղևորափոխադրումներ) կազմակերպման և իրականացման գործընթացը:

 

II. ԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

2. Սույն կարգի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքից միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` փոխադրողներ), ինչպես նաև միջպետական ուղևորափոխադրումների ծառայություններից օգտվող ուղևորների վրա:

3. Հայաստանի Հանրապետության տարածքից միջպետական ուղևորափոխադրումները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի, սույն կարգի, ինչպես նաև միջազգային համաձայնագրերի պահանջներին համապատասխան: Եթե միջազգային համաձայնագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն կարգով, ապա կիրառվում են միջազգային համաձայնագրերի նորմերը:

 

III. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

1) միջպետական ավտոբուսային կանոնավոր փոխադրում՝ պետությունների միջև այլ պետությունների տարածքների տարանցումով կամ առանց տարանցման ուղևորների ու ուղեբեռների փոխադրում, որն իրականացվում է իրավասու մարմինների հետ համաձայնեցված երթուղու սխեմայով, չվացուցակով և ուղևորների ու ուղեբեռների համար սահմանված փոխադրավարձով.

2) ուղևորների տարանցիկ փոխադրում՝ ուղևորների փոխադրում, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության և այլ պետության միջև, մեկ այլ պետության տարածքի տարանցմամբ, որի երթուղու սկզբնակետը և վերջնակետը գտնվում են տարանցվող պետության տարածքից դուրս.

3) ուղևորների կաբոտաժային փոխադրում՝ որևէ պետությունում հաշվառված ավտոբուսով մեկ այլ պետության վարչական տարածքում տեղաբաշխված երկու կետերի միջև ուղևորների փոխադրում.

4) թույլտվություն՝ իրավասու մարմինների կողմից տրվող փաստաթուղթ, որն իրավունք է վերապահում իրականացնելու տվյալ պետության տարածքով անցնող որոշակի երթուղով ուղևորների և ուղեբեռների կանոնավոր փոխադրում.

5) պարիտետ՝ Հայաստանի Հանրապետության և այլ պետության փոխադրողների կողմից ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղու սպասարկման համահավասար պայման.

6) ուղետոմս՝ ավտոբուսից օգտվելու ուղևորի իրավունքը և ուղևորի ու փոխադրողի միջև փոխադրման պայմանագրի կնքումը հավաստող փաստաթուղթ:

5. Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացություններն ունեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված նշանակությունները:

6. Հայաստանի Հանրապետության տարածքում սույն կարգի իմաստով իրավասու մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն):

 

IV. ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7. Միջպետական ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիները կազմակերպվում են նախարարության և այլ պետության իրավասու մարմնի փոխհամաձայնությամբ:

8. Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար միջպետական ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների չվացուցակները և ուղեգծերը նախարարությունը համաձայնեցնում է այլ պետության իրավասու մարմնի հետ` մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը:

9. Հայաստանի Հանրապետության տարածքից (տարածքով) միջպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումներն իրականացվում են նախարարության կողմից այլ պետության փոխադրողին և այլ պետության իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության փոխադրողին տրված թույլտվությունների հիման վրա: Միջազգային համաձայնագրերով նախատեսված դեպքերում փոխադրողներին տրվում են նաև տարանցվող պետությունների իրավասու մարմինների թույլտվություններ:

10. Երթուղու հաստատված չվացուցակի, սխեմայի, փոխադրավարձի և կանգառների ցանկացած փոփոխություն իրականացվում է երթուղու սպասարկման համար թույլտվություն տված իրավասու մարմինների հետ նախապես համաձայնեցվելուց հետո:

11. Ուղևորների կաբոտաժային փոխադրումն արգելվում է:

12. Միջպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների ժամանակ ուղևորների նստեցումը և իջեցումն իրականացվում են միայն ավտոկայարաններում և ավտոկայաններում:

13. Հայաստանի Հանրապետության տարածքից միջպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումները, որպես հայկական փոխադրող, իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված, ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիա ունեցող և մրցույթով ընտրված կազմակերպությունների կողմից` սեփականության կամ օրենքով սահմանված կարգով օգտագործման իրավունքով իրենց պատկանող և Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով հաշվառված ավտոբուսներով:

14. Ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոբուսները պետք է ապահովեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ իրավական ակտերով և միջազգային համաձայնագրերով սահմանված չափի ուղեբեռների փոխադրումը, հակառակ դեպքում փոխադրողը պարտավոր է ապահովել ուղեբեռների փոխադրումը բեռնային կցորդով կամ ուղեկցող բեռնատար ավտոմոբիլով:

15. Ավտովարորդի աշխատանքային հերթափոխի` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված նորմատիվային տևողությունը գերազանցող միջպետական երթուղիների սպասարկումը պետք է կազմակերպվի երկու ավտովարորդով, ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն քնելու տեղով:

16. Միջպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի կառուցվածքով նախատեսված տեղում պետք է փակցված լինի երթուղու սկզբնակետի և վերջնակետի անվանմամբ հայերենով և անգլերենով գրված ցուցատախտակ:

17. Միջպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումն իրականացվում է միայն ուղետոմսի հիման վրա:

18. Միջպետական հաղորդակցության ավտոբուսի վարորդը և ուղևորները պետք է ունենան պետական սահմանն անցնելու իրավունք տվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան ձևակերպված փաստաթղթեր:

19. Միջպետական ավտոբուսային փոխադրումներ իրականացնող վարորդը պետք է ունենա տվյալ ավտոբուսը վարելու իրավունքի միջազգային վարորդական վկայական:

20. Միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներն իրականացնելիս ավտոբուսի վարորդն իր մոտ պետք է ունենա միջազգային երթևեկությանը մասնակցելու համար տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագիր, թույլտվության (պահանջվելու դեպքում նաև տարանցման թույլտվության), ճանապարհային թերթիկի և երթուղային թերթիկի բնօրինակները, երթուղու հաստատված չվացուցակի, սխեմայի և փոխադրավարձի վերաբերյալ փաստաթղթերի, ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիայի, իսկ համապատասխան միջազգային համաձայնագրի պահանջի դեպքում նաև փոխադրման պայմանագրի կրկնօրինակները:

 

V. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

21. Հայաստանի Հանրապետության տարածքից միջպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության փոխադրողների ընտրության մրցույթները կազմակերպվում և անցկացվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով ստեղծված` 5 անդամից բաղկացած մրցութային հանձնաժողովի կողմից:

22. Միջպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների ցանկը և մրցույթների անցկացման ժամանակացույցը (սահմանվում է ընթացիկ տարվա օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածը) հաստատում է նախարարը:

23. Սույն կարգի 51-րդ կետում սահմանված դեպքերում երթուղու հետագա սպասարկումը շարունակելու վերաբերյալ նախարարի կողմից որոշում ընդունվելիս հայտարարվում է Հայաստանի Հանրապետության փոխադրողի ընտրության արտահերթ մրցույթ:

24. Մրցութային հանձնաժողովը`

1) նախապատրաստում և նախարարի հաստատմանն է ներկայացնում միջպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների ցանկը և մրցույթների անցկացման ժամանակացույցը.

2) համաձայն հաստատված ժամանակացույցի` հրապարակայնորեն հայտարարում է մրցույթի անցկացման մասին` համաձայն N 1 ձևի, ներկայացնելով մրցույթին մասնակցելու վերաբերյալ սույն կարգի 27-րդ կետով սահմանված տեղեկատվությունը.

3) նախապատրաստում է մրցութային փաթեթը և տրամադրում այն մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած փոխադրողին.

4) իրականացնում է մրցույթին մասնակցող կազմակերպությունների ավտոբուսների գնահատում.

5) ամփոփում և նախարարի հաստատմանն է ներկայացնում մրցույթի արդյունքները:

25. Մրցութային փաթեթը պարունակում է հետևյալ փաստաթղթերը`

1) մրցույթին ներկայացված երթուղու չվացուցակը.

2) երթուղու սխեման.

3) մրցույթի մասնակցության հայտը՝ համաձայն N 2 ձևի։

26. Մրցութային հանձնաժողովը մրցույթի մասնակցության հայտերի և փաստաթղթերի ընդունումը դադարեցնում է մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ:

 

VI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

27. Մրցույթների անցկացման մասին տեղեկատվությունը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով` մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ՝ նշելով`

1) մրցույթի անցկացման օրը, ժամը և տեղը.

2) մրցույթին ներկայացված երթուղիների ցանկը և յուրաքանչյուր երթուղու սպասարկման համար պահանջվող ավտոբուսների թիվը (այդ թվում՝ պահուստային) և տեղատարողությունը.

3) երթուղիների սպասարկման ժամանակահատվածները.

4) տվյալ երթուղին սպասարկող ավտոբուսներին համաձայնագրի կողմ պետության (տարանցման դեպքում` նաև տարանցվող պետության) օրենսդրությամբ ներկայացվող պահանջները.

5) հայտը ներկայացնելու վայրը և վերջին ժամկետը.

6) հեռախոսահամարը` լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար:

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

28. Մրցույթին կարող են մասնակցել սահմանված ժամկետում պահանջվող փաստաթղթերը (N 1 ձև) ներկայացրած այն կազմակերպությունները, որոնք ունեն`

1) սեփականության և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման իրավունքով իրենց պատկանող՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվառված, ինչպես նաև սույն կարգի 27-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջներին համապատասխանող ավտոբուսներ.

2) ուղևորների երաշխավորված սպասարկման համար անհրաժեշտ թվով պահուստային ավտոբուսներ (սահմանվում է երթուղու սպասարկման համար անհրաժեշտ յուրաքանչյուր մեկից երեք ավտոբուսի դեպքում` մեկ պահուստային ավտոբուս):

29. Անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) պատճառով մրցույթի անցկացման օրը կազմակերպության կողմից ավտոբուսները չներկայացվելու դեպքում կազմակերպությունը պահպանում է մրցույթին մասնակցելու իրավունքը:

30. Մրցույթն անցկացվում է, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է նույնիսկ մեկ կազմակերպություն:

 

VIII. ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

31. Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մրցույթի ներկայացված ավտոբուսներին տված իր գնահատականները լրացնում է մրցութային թերթիկում՝ համաձայն N 3 ձևի:

32. Ավտոբուսների գնահատումը կատարվում է 5- բալանոց համակարգով:

33. Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից գնահատվում է ավտոբուսի փաստացի վիճակը և ամփոփվում միջին գնահատականով:

34. Մրցութային թերթիկում գրանցվում են`

1) 1-3-րդ սյունակներում` հերթական համարը և ավտոբուսը բնութագրող ընդհանուր տվյալները (մակնիշը և հաշվառման համարանիշը).

2) 4-5-րդ սյունակներում` ավտոբուսների գնահատականները՝ ըստ`

ա. արտաքին տեսքի,

բ. ուղևորասրահի կահավորման և հարմարադասման (օդափոխման և անհատական օդակարգավորման համակարգ, ծալովի անհատական սեղանիկներ, ոտնադիրներ, սառնարան և բարձրախոս).

3) 6-րդ սյունակում` ավտոբուսների ընդհանուր գնահատականը, որը ձևավորվում է 4-րդ և 5-րդ սյունակների գնահատականների գումարից:

35. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման N 2 հավելվածի տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկում նշված ակնհայտ անսարքությունների և պայմանների առկայության դեպքում ավտոբուսն ստանում է «0» գնահատական և հանվում մրցույթից:

 

IX. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

36. Մրցութային հանձնաժողովի աշխատանքի արդյունքներն ամփոփվում են մրցութային ամփոփ թերթիկում՝ համաձայն N 4 ձևի:

37. Առավելագույն ընդհանուր միավորներ հավաքած մասնակիցը ճանաչվում է մրցույթի հաղթող:

38. Մրցույթի արդյունքներով ընդհանուր հավասար միավորներ հավաքելու դեպքում մրցույթի հաղթողի նախապատվություն է տրվում հետևյալ առաջնահերթությամբ, երբ`

1) ցածր է ներկայացված ավտոբուսների միջին տարիքը.

2) ցածր է ուղևորների և ուղեբեռների առաջարկված փոխադրավարձը.

3) կազմակերպությունը նախկինում սպասարկել է տվյալ երթուղին:

39. Մրցութային հանձնաժողովը մրցութն անցկացնելու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի արդյունքներն ամփոփում է նիստի արձանագրությամբ: Այն կազմվում է 2 օրինակից ու ստորագրվում է մրցութային հանձնաժողովի անդամների կողմից և ուժի մեջ է մտնում նախարարի կողմից հաստատվելուց հետո:

 

X. ՉԿԱՅԱՑԱԾ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ

 

40. Մրցութային հանձնաժողովը մրցույթը հայտարարում է չկայացած, եթե`

1) սահմանված ժամկետում ոչ մի հայտ չի ներկայացվել.

2) մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված ավտոբուսները չեն բավարարում սույն կարգի 27-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները:

 

XI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

41. Մրցույթների արդյունքները երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են նախարարության ինտերնետային կայքում և գրավոր տեղեկացվում մրցույթի մասնակիցներին:

 

XII. ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴՐՈՂԻ ՀԱՄԱՐ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄՆԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

42. Մրցույթի արդյունքների հրապարակման օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում մրցույթում հաղթող ճանաչված Հայաստանի Հանրապետության փոխադրողը դիմում է նախարարին` տվյալ երթուղու համար ուղևորների և ուղեբեռների առաջարկված փոխադավարձը վավերացնելու և այլ պետության իրավասու մարմնի թույլտվություն ստանալու նպատակով իրեն միջազգային համաձայնագրով սահմանված կարգով ներկայացնելու համար:

43. Նախարարը դիմումն ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում վավերացնում է երթուղու համար առաջարկված ուղևորների և ուղեբեռների փոխադրավարձը և այն ներկայացնում միջազգային համաձայնագրի կողմ հանդիսացող պետության իրավասու մարմնի համաձայնեցմանը: Միաժամանակ, նախարարը միջազգային համաձայնագրով սահմանված պահանջների ապահովման և համապատասխան թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության փոխադրողին ներկայացնում է այլ պետության իրավասու մարմնին:

44. Տարանցման թույլտվության անհրաժեշտության դեպքում նախարարը ուղևորափոխադրման վայր հանդիսացող պետության իրավասու մարմնի թույլտվությունն ստանալուց հետո դիմում է տարանցվող պետության իրավասու մարմին՝ տարանցման թույլտվություն ստանալու համար՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:

45. Նախարարությունն ստանալով երթուղու սպասարկման համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները` դրանք երթուղու սպասարկման փաթեթի հետ միասին երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է Հայաստանի Հանրապետության փոխադրողին և պայմանագրի կողմ հանդիսացող պետության փոխադրողի համար թույլտվություններն ուղարկում է տվյալ պետության իրավասու մարմին:

 

XIII. ԵՐԹՈՒՂԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ

 

46. Երթուղին սպասարկող կազմակերպությունը կարող է երթուղում ընդգրկված ավտոբուսի փոփոխման նպատակով մրցութային հանձնաժողովի գնահատմանը ներկայացնել այլ ավտոբուս և այն համարժեք գնահատվելու ու նախարարի համաձայնությունն ստանալու դեպքում դրանով փոխարինել երթուղում ընդգրկված ավտոբուսը:

 

XIV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴՐՈՂԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

47. Միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղով ուղևորափոխադրումների դադարեցման մտադրություն ունենալու դեպքում Հայաստանի Հանրապետության փոխադրողը նախարարին պետք է տեղյակ պահի ոչ ուշ, քան ուղևորափոխադրումների դադարեցումը նախատեսվելու օրվանից առնվազն երկու ամիս առաջ:

48. Սույն կարգի 47-րդ կետով սահմանված դեպքում նախարարը դիմում է այլ պետության իրավասու մարմին` Հայաստանի Հանրապետության փոխադրողին տրված համապատասխան թույլտվությունը Հայաստանի Հանրապետության փոխադրողի դիմումում նշված օրվանից անվավեր ճանաչելու համար և դրա մասին տեղեկացնում է դիմող փոխադրողին: Նախարարը միաժամանակ հայտարարում է Հայաստանի Հանրապետության փոխադրողի ընտրության արտահերթ մրցույթ:

49. Մրցույթը կամ արտահերթ մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում տվյալ մրցույթի անցկացման օրվանից 45 օր անց անցկացվում է ևս մեկ արտահերթ մրցույթ, որը չկայանալու դեպքում այլ պետության փոխադրողին իրավունք է վերապահվում երթուղու սպասարկումն իրականացնել միակողմանի և անհրաժեշտության դեպքում նրան տրվում է համապատասխան թույլտվություն:

 

XV. ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

50. Միջպետական հաղորդակցության ավտոբուսներով ուղևորների կանոնավոր փոխադրումների հաշվառումն իրականացվում է նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության փոխադրողների կողմից տարվա յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 20-ը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմին ներկայացվող հետևյալ տեղեկատվությունը`

1) ըստ երթուղիների և օրերի՝ կատարված երթերի թիվը.

2) ըստ երթուղիների, երթերի և օրերի՝ փոխադրված ուղևորների թիվը:

51. Հայաստանի Հանրապետության տարածքից իրականացվող կանոնավոր միջպետական ավտոբուսային երթուղիների և դրանք սպասարկող փոխադրողների մասին ամփոփ տեղեկատվությունը հրապարակվում է նախարարության ինտերնետային կայքում:

 

XVI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

52. Ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների վերահսկողությունն իրականացվում է միջպետական ավտոմոբիլային հաղորդակցության մասին միջազգային համաձայնագրերի և այն պետությունների ազգային օրենսդրությունների հիման վրա, որոնց տարածքով իրականացվում է փոխադրումը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

 

________________ հայտարարում է ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների կանոնավոր

(մրցույթ հայտարարող մարմնի անվանումը)

 

փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` հետևյալ ավտոբուսային երթուղիների համար`

 

NN ը/կ Երթուղու
անվանումը Սկզբնակետը (ավտոկայան, ավտոկայարան) Վերջնակետը (ավտոկայան, ավտոկայարան) Տեսակը (ավտոբուսային/ միկրոավտոբուսային) սպասարկման համար պահանջվող ավտոբուսների թիվը (ներառյալ պահուստային ավտոբուսների թիվը)
1.          
2.          
3.          

 

Ց Ա Ն Կ

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1) հայտ,

2) ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիա,

3) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայական,

4) ավտոբուսների հաշվառման վկայագրեր,

5) ավտոբուսներին ամրակցված վարորդների վարորդական իրավունքի վկայականներ, սահմանված կարգով բժշկական հանձնաժողովի կողմից տրված` առողջական վիճակի մասին տեղեկանքներ,

6) ավտոբուսի վարձակալման դեպքում` վարձակալության պայմանագիր,

7) ավտոբուսն այլ տեսակի վառելիքով շահագործման համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման օրինականությունը հաստատող փաստաթուղթ,

8) ավտոբուսի վարորդի` սեղմված բնական կամ հեղուկ գազով աշխատելու դեպքում` օրինականությունը հաստատող փաստաթուղթ,

9) փակ ծրարով ներկայացվող՝ երթուղու սպասարկման համար առաջարկվող մեկ ուղևորի և ուղեբեռի փոխադրման գինը:

 

Մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը ________________________

Հայտը ներկայացնելու վայրը, օրերը, ժամերը, վերջին ժամկետը ___________

Հեռախոսահամարը` լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

 

Մրցութային հանձնաժողովի նախագահ

___________________

(ստորագրությունը)

____________________

(անունը, ազգանունը)

 

Ձև N 2

 

Հ Ա Յ Տ  N ______

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

Հայտատու ____________________________________________________

(կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը), հեռախոսահամարը)

 

Խնդրում եմ թույլատրել մասնակցելու _ ______ 200 թ. կայանալիք ավտոբուսային(միկրոավտոբուսային)____________________________________________________ մրցույթին։

(երթուղու անվանումը)

 

1. Ավտոբուսների մասին տվյալները՝

 

NN ը/կ Մակնիշը Հաշվառման համարանիշը Վարորդների անունները, ազգանունները Նստատեղերի թիվը Ինչ իրավունքով է պատկանում կազմակերպությանը
           
           
           
           
           
           
           
           

 

2. Լրացուցիչ տեղեկություններ` _________________________________________

_____________________________________________________________

Նախապես ծանոթացել եմ մրցութային կարգի պայմաններին և միջպետական ուղևորափոխադրումների գործընթացին ներկայացվող պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

Կից ներկայացնում եմ մրցութային կարգի ցանկով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը:

Ներկայացված փաստաթղթերի իսկությունը հավաստում եմ:

 

Հայտատու

________________

(ստորագրությունը)

_______________________________________

(կազմակերպության ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը)


__ _____________ 200 թ.

 


Կ.Տ.

   

Մրցութային հանձնաժողովը հայտն ընդունեց 
 

նախագահ

________________

(ստորագրությունը)

______________________________________

(անունը, ազգանունը)


__ _____________ 200 թ.
 


Կ.Տ.

   

 

Ձև N 3

 

Մ Ր Ց ՈՒ Թ Ա Յ Ի Ն  Թ Ե Ր Թ Ի Կ

 

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

Մրցութային հանձնաժողովի ___________

(պաշտոնը)

____________

(անունը, ազգանունը)

__ ________ 200 թ.

(մրցույթի անցկացման օրը)

 

NN ը/կ Ավտոբուսի Գնահատականը
մակնիշը հաշվառման համարանիշը արտաքին տեսքի ուղևորասրահի կահավորման և հարմարադասման (օդափոխման և անհատական օդակարգավորման համակարգ, ծալովի անհատական սեղանիկներ, ոտնադիրներ, սառնարան և բարձրախոս) ընդհանուր
1 2 3 4 5 6
Կազմակերպության անվանումը
Երթուղու անվանումը
1.          
2.          
3.          
4.          
5.          
6.          
7.          
8.          
9.          
10.          

 

___________________

(ստորագրությունը)

_____________________________

(անունը, ազգանունը)

 

Ձև N 4

 

Մ Ր Ց ՈՒ Թ Ա Յ Ի Ն  Ա Մ Փ Ո Փ  Թ Ե Ր Թ Ի Կ

 

_____ __________________ 200 թ.

(մրցույթի անցկացման օրը)

 

Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը Ավտոբուսների թիվը Հանձնաժողովի անդամների անունները, ազգանունները, գումարային գնահատականները Ընդհանուր միավորները
հայտով մրցույթին ներկայացված մրցույթին փաստացի ներկայացված երթուղու սպասարկման համար ընտրված                ընդամենը տրանսպորտային միջոցների միջին միավորը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
Երթուղու անվանումը
                       

 

Մրցութային հանձնաժողովի

___________________

(ստորագրությունը)

___________________________

(անունը, ազգանունը)

 

___________________

(ստորագրությունը)

___________________________

(անունը, ազգանունը)

 

___________________

(ստորագրությունը)

___________________________

(անունը, ազգանունը)

 

___________________

(ստորագրությունը)

___________________________

(անունը, ազգանունը)

 

___________________

(ստորագրությունը)

___________________________

(անունը, ազգանունը)

 

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան