Գլխավոր տեղեկություն
Համար
N 1146-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.10.2007-30.11.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.10.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 2007 թվականի N 1146-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վեդի և Ազատ գետերի հուների մաքրման ու ափապաշտպան կառուցվածքների վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով 2007 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 407200,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (397500,0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով, և 9700,0 հազ. դրամ՝ «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշմամբ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով նախատեսված հատկացումների հաշվին աշխատանքների ձեռքբերման գործընթացը կազմակերպվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` մրցակցային բանակցությունների ձևով, իսկ «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով նախատեսված հատկացումների հաշվին աշխատանքների ձեռքբերման գործընթացը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` մեկ անձից գնման ձևով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հոկտեմբերի 12
Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

հոկտեմբերի 4-ի N 1146-Ա որոշման

ՎԵԴԻ ԵՎ ԱԶԱՏ ԳԵՏԵՐԻ ՀՈՒՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ՈՒ ԱՓԱՊԱՇՏՊԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Մարզի, համայնքի և օբյեկտի անվանումները

Հատկացվող գումարը (հազ. դրամ)

Վեդի գետի հունի մաքրում և ափերի ամրացում

 

Ուրցաձորի համայնքի տարածքում

65200,0

Եղեգնավանի համայնքի տարածքում

52400,0

Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում և փորձաքննության անցկացում

2900,0

Աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն (1,5 տոկոս)

1700,0

ընդամենը` Վեդի գետի վրա

122200,0

Ազատ գետի հունի մաքրում և ափերի ամրացում

 

Ազատավանի և Բուրաստանի համայնքների տարածքում

22800,0

Արևշատի, Գետազատի, Դեղձուտի, Կանաչուտի և Նշավանի համայնքների տարածքում

251300,0

Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում և փորձաքննության անցկացում

6800,0

Աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն (1,5 տոկոս)

4100,0

ընդամենը` Ազատ գետի վրա

285000,0

Ընդամենը

407200,0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար     

Մ. Թոփուզյան