Գլխավոր տեղեկություն
Համար
N 1181-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.10.2007-27.12.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.10.24/52(576) Հոդ.1094
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.10.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հոկտեմբերի 2007 թվականի N 1181-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ, ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ, ԱՅՐՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 18-րդ և 22-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքաբանության և ճառագայթաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` վերակազմակերպվող ընկերության անվանումը փոխելով «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության:

2. Բաժանիչ հաշվեկշռի համաձայն սահմանել վերակազմակերպվող ընկերության` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը` 241.485.000 դրամ (48297 սովորական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 5000 դրամ արժողությամբ) և նոր ստեղծվող (առանձնացվող) ընկերության` «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի կազմը` 51.160.000 դրամ (10232 սովորական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 5000 դրամ արժողությամբ):

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոն» և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների բաժանիչ հաշվեկշռի, փոխանցման ակտի կազմման ու հաստատման աշխատանքների կատարումը, հաստատել ու պետական գրանցման ներկայացնել դրանց կանոնադրութունները.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոն» և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների գույքային իրավունքների պետական գրանցումը` իրենց միջոցների հաշվին։

4. «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հոկտեմբերի 15
Երևան