Գլխավոր տեղեկություն
Համար
N 1180-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.11.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.10.24/52(576) Հոդ.1093
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.10.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հոկտեմբերի 2007 թվականի N 1180-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ «2008» ԹՎԱԳՐՄԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐԸ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կիրառության մեջ դնել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքի դրոշմավորման համար «2008» թվագրմամբ «Ծխախոտ» և «Ալկոհոլային խմիչք» տեսակների ակցիզային դրոշմանիշները:

2. Սահմանել, որ «2007» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշների առկայության դեպքում ծխախոտի արտադրանք և ալկոհոլային խմիչք ներմուծողներին տրամադրվում են նաև «2007» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշներ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

4. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2007 թվականի հոկտեմբերի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հոկտեմբերի 15
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան