Գլխավոր տեղեկություն
Համար
N 1554-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2008-20.09.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.16/3(593) Հոդ.63
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2007 թվականի N 1554-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ, ԴՐԱ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ (ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների սպայական, ենթասպայական և կրտսեր հրամանատարական կազմի պաշտոնային դրույքաչափերը (նվազագույն և առավելագույն)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման 5-րդ կետում «24360 դրամ» բառերը փոխարինել «35000 դրամ» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. դեկտեմբերի 29
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
դեկտեմբերի 13-ի N 1554-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ, ԴՐԱ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ (ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ)

 

Ոլորտը Պաշտոնային դրույքաչափերը (դրամ) Պաշտոնային դրույքաչափերը (դրամ)
նվազագույն առավելագույն
1 2 3
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատ
Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ 52830 102600
Գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 44023 85500
Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 38665 78280
Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 37544 64790
Բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 35359 55100
Խմբի պետ, մասի պետ և նրանց հավասարեցված պաշտոններ 32300 51870
Ավագ սպա 30913 50160
Սպա 30096 48450
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

Գլխավոր խմբի պաշտոններ

   
Գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 44023 85500
Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 41819 80560
Վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 38665 78280
Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 37544 64790

Ավագ խմբի պաշտոններ

   
Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 37544 63650
Վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 37050 62700
Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 35359 58900
Բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 34200 57000
Բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 33136 52440
Բաժանմունքի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 32300 51300

Միջին խմբի պաշտոններ

   
Ավագ օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ 30913 49400
Օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ 30096 47500
Կրտսեր օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ 29203 44270

Կրտսեր խմբի պաշտոններ

   
Ենթասպաներով զբաղեցրած պաշտոններ 28500 42940
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատ, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ

Գլխավոր խմբի պաշտոններ

   
Գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 44023 85500
Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 41819 80560
Վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 38665 78280
Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 37544 64790

Ավագ խմբի պաշտոններ

   
Վարչության կազմում բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 33820 52820
Վարչության (բաժնի) կազմում բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 33136 52440

Միջին խմբի պաշտոններ

   
Բաժանմունքի պետի տեղակալ, կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, հատուկ հանձնարարություններով ավագ տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ 31825 51870
Ավագ` օպերլիազոր, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ 30913 50160
Օպերլիազոր, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ 30096 48450
Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 29203 41610
Ավագ տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ 28557 39330
Տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ 28500 36100

Կրտսեր խմբի պաշտոններ

   
Կրտսեր տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ 28500 33820
Ավագ ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ 28500 31350
Ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ 28500 30210

Ոստիկանության զորքեր

   
Հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ 41819 80560
Հրամանատարի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 38893 78280
Գնդի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 37544 64790
Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 37544 59660
Գումարտակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 35359 55100
Բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ և նրանց հավասարեցված պաշտոններ 35359 53960
Առանձին գումարտակի շտաբի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 33820 52820
Ավագ սպա, վաշտի հրամանատար և նրանց հավասարեցված պաշտոններ 33136 51870
Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 31350 50730
Սպա և նրան հավասարեցված պաշտոններ 30400 48830

Ենթասպայական կազմ

   
Առաքիչ և նրան հավասարեցված պաշտոններ 30210 46550
Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 30020 47310
Ջոկի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 29203 45030
Հրաձիգ և նրան հավասարեցված պաշտոններ 28500 39330
Տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ 28500 38190
Բուժակ և նրան հավասարեցված պաշտոններ 28500 36100
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական միավորումներ և ստորաբաժանումներ
Բանակի հրամանատար 52830 102600
Բանակային կորպուսի հրամանատար 40200 82500
Դիվիզիայի հրամանատար 39340 78280
Բրիգադի հրամանատար 38865 69730
Գնդի հրամանատար 37544 64790
Գումարտակի հրամանատար 35359 55100
Վաշտի հրամանատար 33136 51870
Դասակի հրամանատար 31350 50730
Ջոկի հրամանատար 29203 45030
Այլ կրտսեր խմբի հրամանատարական պաշտոններ 28500 38190

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

 

* - Ծանոթություն-

համաձայն ՀՀ Արդարադատության նախարարության թիվ 47 պաշտոնական տեղեկատվության, սույն որոշումն ուժի մեջ է մտնում 17.01.2008 թ.