Գլխավոր տեղեկություն
Համար
N 1550-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.01.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.16/3(593) Հոդ.62
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1550-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 589-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում մշակույթի զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 589-Ն որոշմամբ հաստատված ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին կետի «Միջոցառումները» սյունակից հանել «(փոփոխություններ և լրացումներ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում)» բառերը, իսկ «Ժամկետը» սյունակում «2007 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2008 թ. 2-րդ եռամսյակ» բառերով.

2) 2-րդ կետի «Ժամկետը» սյունակում «2007 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2008 թ. 2-րդ եռամսյակ» բառերով.

3) 4-րդ կետի «Միջոցառումները» սյունակում «Մասնագիտությունների չափորոշիչների (տարիֆաորակավորման բնութագրերի) կազմում» բառերը փոխարինել «Մշակույթի ոլորտի մասնագիտական որակավորման չափորոշիչների (տարիֆաորակավորման բնութագրերի) կազմում» բառերով, իսկ «Ժամկետը» սյունակում «2007 թ. 3-րդ եռամսյակ» բառերը` «2008 թ. 3-րդ եռամսյակ» բառերով.

4) 5-րդ կետի «Ժամկետը» սյունակում «2007 թ. 4-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2008 թ. 3-րդ եռամսյակ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. դեկտեմբերի 29
Երևան