Գլխավոր տեղեկություն
Համար
N 1134-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.10.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.10.17/51(575) Հոդ.1058
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.10.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 2007 թվականի N 1134-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1302-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-116-Ն օրենքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստման կամ արտադրության լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1302-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշմամբ հաստատված` դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստման կամ արտադրության լիցենզավորման կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Լիցենզիան տրվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».

2) որոշմամբ հաստատված` դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստման կամ արտադրության լիցենզիայի ձևում «ՀՀ ոստիկանության պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հոկտեմբերի 4-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հոկտեմբերի 8
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան