Գլխավոր տեղեկություն
Համար
N 1092-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.10.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.10.10/50(574) Հոդ.1030
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.09.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 սեպտեմբերի 2007 թվականի N 1092-Ն

 

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1500-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեկի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ համաձայն հավելվածի, քաղաքացիների սեփականությունը հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության հողերից 3.94 հեկտարը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման համար:

2. Առաջարկել Արմավիրի մարզի Այգեկի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. սեպտեմբերի 24
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
սեպտեմբերի 20-ի N 1092-Ն որոշման

 

ժ ա մ ա ն ա կ ա վ ո ր  ս խ ե մ ա

 

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեկի գյուղական համայնքի հողերի օգտագործման

 

Ներմուծեք նկարագրությունը_19092

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան