«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
17 հունիսի 2004 թվականի N 867-Ա
ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ Դավիթ Գալստյանը կատարելագործվում է Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքի Քովենգարդեն թատրոնի թագավորական բալետային խմբում, ինչպես նաև հաշվի առնելով նրա բացառիկ ընդունակություններն ու բալետային կատարողական արվեստի բնագավառում խոստումնալից ապագան և միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային բարձր տեղեր նվաճելու հանգամանքն ու մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Դավիթ Վիլենի Գալստյանին (ծնված` 1985թ., քաղաք Երևան, Կիևյան 5, բնակարան 17) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2008 թվականի աշնանային զորակոչը:
(Որոշումը փոփ. 07.12.06 N 1738-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|