Գլխավոր տեղեկություն
Համար
N 1361-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.05/60(584) Հոդ.1241
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.11.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 2007 թվականի N 1361-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 66,800.0 հազ. դրամ, որից`

1) 55,930.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի սողանքային գոտուց առաջնահերթ վերաբնակեցման ենթակա 10 բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու համար, համաձայն N 4 հավելվածի.

2) 7,230.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աչաջուր գյուղի սողանքային գոտուց առաջնահերթ վերաբնակեցման ենթակա Արփենիկ Աթաբեկյանի բնակելի տան բնակիչների բնակարանային խնդիրը լուծելու համար.

3) 3,640.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում գարնանային հեղեղումների հետևանքով քանդված` Վարդան Բոզոյանի բնակելի տան բնակիչների բնակարանային խնդիրը լուծելու համար.

3. Սահմանել, որ`

1) սույն որոշման 2-րդ կետում նշված անձանց (այսուհետ` աջակցություն ստանալու հավակնող) բնակարանային խնդիրները լուծվում են շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի (այսուհետ` վկայագիր) միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցության (այսուհետ` աջակցություն) տրամադրման միջոցով.

2) վկայագրի միջոցով աջակցությունը տրամադրվում է սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների քանդման պարտադիր պայմանով.

3) սողանքային գոտիներում բնակեցումից ազատված բնակելի տները ենթակա են քանդման` սեփականատերերի միջոցներով և ուժերով` աջակցության տրամադրման միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերումից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում.

4) սույն որոշման 2-րդ կետում նշված անձանց բնակելի տների քանդումից և սահմանված կարգով գույքային իրավունքների պետական գրանցումից հետո դրանց զբաղեցրած հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված` գյուղատնտեսականի, և քաղաքացիներն այդ հողամասի նկատմամբ պահպանում են բոլոր գույքային իրավունքները:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված անձանց վկայագրերի և դրանց միջոցով աջակցության տրամադրման գործընթացն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեներով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան` առանց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ վկայագրի միջոցով աջակցություն ստանալու հավակնող անձանց սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան առկայության մասին տեղեկատվության ճշտման: Ընդ որում, վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակելի տան (բնակարանի) արժեքը փոխանցվում է վաճառողի կողմից ընտրված բանկում բացված ցպահանջ ավանդային հաշվին` կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա` 60 տոկոսի և 40 տոկոսի համամասնությամբ, վաճառված բնակարանի արժեքի 40 տոկոսին համապատասխանող գումարը փոխանցելով վաճառողի կողմից վաճառված բնակելի տան (բնակարանի)` սահմանված կարգով ստորագրված հանձնման-ընդունման ակտն ստանալուց և վկայագրի միջոցով աջակցություն ստացողի կողմից` սողանքային գոտում գտնվող բնակելի տունը քանդելու մասին համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքը ներկայացվելուց հետո:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. նոյեմբերի 26
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 23-ի N 1361-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Խումբը Ենթա-
խումբը
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
տարի
     ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ -
    այդ թվում`  
06   ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ (66,800.0)
   

այդ թվում`

 
  05 Այլ սոցիալական ծրագրեր (66,800.0)
   

այդ թվում`

 
    13. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով (66,800.0)
    ՀՀ քաղաքաշինության նախարարություն (66,800.0)
   

այդ թվում`

 
     Կապիտալ ներքին տրանսֆերտներ (66,800.0)
14   ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ 66,800.0
   

այդ թվում`

 
  06 Այլ ծրագրեր 66,800.0
   

այդ թվում`

 
    01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 66,800.0
    ՀՀ կառավարություն 66,800.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 23-ի N 1361-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծրագրերի և կատարողների անվանումները Կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
այդ թվում` ըստ ծախսատեսակների
խումբը ենթա-
խումբը
կապիտալ շինարա-
րություն
կապիտալ նորոգում նախագծա-
հետազոտական, երկրաբանա-
հետախու-
զական և գեոդեզիաքար-
տեզագրական աշխատանքներ
այլ կապիտալ ծախսեր
    ԸՆԴԱՄԵՆԸ (66,800.0)       (66,800.0)
   

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

այդ թվում`

(66,800.0)       (66,800.0)
06 05 13. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով

այդ թվում`

(66,800.0)       (66,800.0)
    Փախստական ընտանիքներին վկայագրերի տրամադրում (66,800.0)       (66,800.0)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 23-ի N 1361-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Խումբը Ենթա-
խումբը
Ծրագրերի և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)
տարի
    ԸՆԴԱՄԵՆԸ (66,800.0)
   

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

այդ թվում`

(66,800.0)
06 05 13. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով

այդ թվում`

(66,800.0)
    Փախստական ընտանիքներին վկայագրերի տրամադրում (66,800.0)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 23-ի N 1361-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՂԿԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒՑ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

NN
ը/կ
Ազգանունը, անունը, հայրանունը Տրամադրվող աջակցության
չափը (հազ. դրամ)
  Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը 55,930.0
   այդ թվում`  
1. Մխիթարյան Ելենա Արշակի 4,340.0
2. Մեհրաբյան Զինա Սարգսի 7,230.0
3. Հարությունյան Մերուժան Էլիզբարի 6,270.0
4. Ռևազյան Սիրամարգ Վահանի 4,340.0
5. Գալստյան Արտուշ Աշոտի 6,270.0
6. Հարությունյան Մամիկոն Էլիզբարի 6,270.0
7. Ռևազյան Սիրանուշ Ալեքսանի 4,340.0
8. Մեհրաբյան Ռաֆիկ Իսկանդարի 7,230.0
9. Մելքումյան Էլիզբար Մարտիրոսի 5,300.0
10. Ղազարյան Համլետ Արամայիսի 4,340.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան