Գլխավոր տեղեկություն
Համար
N 345-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.12.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.12.17/33(273) Հոդ.430
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.10.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2007

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 նոյեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 05007423

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 հոկտեմբերի 2007 թ.

N 345-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ 114-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 90-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, 70-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի «Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար լինելու ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 114-Ն որոշման (այսուհետև՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1.1. որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար լինելու, ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, ապահովագրական ընկերությունում ղեկավար կամ ապահովագրական բրոքերային ընկերության պատասխանատու անձ լինելու ուղեցույցը հաստատելու մասին».

1.2. որոշման նախաբանը «ենթակետերը» բառից հետո լրացնել ««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 90-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը,» բառերով.

1.3. որոշման նախաբանի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Հաստատել «Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար լինելու, ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, ապահովագրական ընկերությունում ղեկավար կամ ապահովագրական բրոքերային ընկերության պատասխանատու անձ լինելու ուղեցույցը»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):».

1.4. ուղեցույցի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բանկում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, այլ մասնակցություն ձեռք բերելու կամ ղեկավար լինելու, ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, ապահովագրական ընկերությունում ղեկավար կամ ապահովագրական բրոքերային ընկերության պատասխանատու անձ լինելու ուղեցույց».

1.5. ուղեցույցի 1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի՝ ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու դիմումը մերժվում է, եթե նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը կամ նրա հետ փոխկապակցված անձն անցյալում կատարել է այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով հիմնավորված` Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձի` որպես Ընկերության բարձրագույն կառավարման մարմնի, որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի գործողությունները կարող են հանգեցնել Ընկերության սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը:».

1.6. ուղեցույցի 2-րդ կետը լրացնել նոր պարբերություններով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի Ընկերության ղեկավար կարող է լինել ցանկացած գործունակ անձ, որը անցյալում չի կատարել այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս եզրակացնելու, որ տվյալ անձը` որպես Ընկերության ղեկավար, չի կարող պատշաճորեն կառավարել Ընկերության գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել Ընկերության սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը:

Համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի՝ ապահովագրական միջնորդի պատասխանատու անձ կարող է լինել այն անձը, որը անցյալում չի կատարել այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի հաստատած ուղեցույցով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձը, որպես ապահովագրական միջնորդի պատասխանատու անձ, չի կարող պատշաճորեն կառավարել ապահովագրական միջնորդի գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել Ընկերության սնանկացմանը, ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը:».

1.7. ուղեցույցի 3-րդ կետը «առաջին մասով» բառերից հետո լրացնել «և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով և 90-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով.

1.8. ուղեցույցի 4-րդ կետի առաջին պարբերությունը «օրենքի» բառից հետո լրացնել ««, Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերով, «գրանցվելու» բառից հետո լրացնել «, ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, ապահովագրական ընկերությունում ղեկավար կամ ապահովագրական բրոքերային ընկերության պատասխանատու անձ գրանցվելու» բառերով, իսկ «գրանցելու» բառից հետո լրացնել «, ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, ապահովագրական ընկերությունում ղեկավար կամ ապահովագրական բրոքերային ընկերության պատասխանատու անձ գրանցելու» բառերով.

1.9. ուղեցույցի 5-րդ կետը «լինելու» բառից հետո լրացնել «, ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, ապահովագրական ընկերությունում ղեկավար կամ ապահովագրական բրոքերային ընկերության պատասխանատու անձ լինելու» բառերով.

1.10. ուղեցույցի 5.3 կետը «բանկերում» բառից հետո լրացնել «, ապահովագրական ընկերություններում կամ ապահովագրական բրոքերային ընկերություններում» բառերով, «բանկը» բառից հետո լրացնել «, ապահովագրական ընկերությունը կամ ապահովագրական բրոքերային ընկերությունը» բառերով և «բանկի» բառից հետո լրացնել «, ապահովագրական ընկերության կամ ապահովագրական բրոքերային ընկերության» բառերով.

1.11. ուղեցույցի 5.7 կետում « վարկային կազմակերպության» բառերը փոխարինել «այլ ֆինանսական կազմակերպության» բառերով.

1.12. ուղեցույցի 5.8 կետը «մասով» բառից հետո լրացնել «և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 148-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով.

1.13. ուղեցույցի 5.10 կետի 1-ին պարբերությունը «բանկի» բառից հետո լրացնել «, ապահովագրական ընկերության ղեկավար, ապահովագրական բրոքերային ընկերության պատասխանատու անձ» բառերով, իսկ «մասի» բառից հետո լրացնել ««և Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 148-րդ հոդվածի 1-ին մասի՝» բառերով.

1.14. ուղեցույցի 5.11 կետը «բանկում» և «բանկի» բառերից հետո լրացնել «կամ ապահովագրական ընկերությունում» բառերով՝ համապատասխան հոլովներով.

1.15. ուղեցույցի 5.12 կետը «բանկում» բառերից հետո լրացնել «կամ ապահովագրական ընկերությունում» բառերով.

1.16. ուղեցույցի 6-րդ կետը «գրանցվելու» բառից հետո լրացնել «, ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու, ապահովագրական ընկերությունում ղեկավար կամ ապահովագրական բրոքերային ընկերության պատասխանատու անձ գրանցվելու» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2007 թ. նոյեմբերի 7

Երևան