Գլխավոր տեղեկություն
Համար
N 982-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.08.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.08.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 2007 թվականի N 982-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշման և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Շիրակի 2ա, Կիևյան 8, Մոլդովական 70/2 հասցեներում գտնվող հանրակացարաններում և Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 4-րդ նրբանցքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած քաղաքացիներին իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով անհատույց հանձնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միջնորդությանը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի տակ գտնվող հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը` առաջարկելով գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել սույն որոշման հավելվածի ցանկում նշված քաղաքացիների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. սեպտեմբերի 10
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 30-ի N 982-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

Անունը, ազգանունը Բնակտարածության հասցեն, սենյակների թիվը Հաշվառման կանգնելու տարեթիվը Հատկացման տարեթիվը ՀՀ քաղաքացիություն ստանալու տարեթիվը Վերադաս կառավարման մարմնի համաձայնությունը
Ստեփանյան Եվգենիա քաղ. Երևան, Շիրակի 2ա, N 7 հանրակացարան, NN 619 և 621 սենյակներ 1989 թ. 1992 թ. 16.03.2004 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
19.04.2007 թ.
N 1/7-455
Մարության Իլոնա քաղ. Երևան, Շիրակի 2ա, N 7 հանրակացարան, N 205 սենյակ 1989 թ. 1991 թ. 16.10.2000 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
19.04.2007թ.
N 1/7-455
Բաղդասարովա Սվետլանա քաղ. Երևան, Շիրակի 2ա, N 7 հանրակացարան, NN 602 և 605 սենյակներ 1989 թ. 1989 թ. 16.10.2000 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
19.04.2007թ.
N 1/7-455
Օսիպյան Համեստ քաղ. Երևան, Կիևյան 8, N 59 սենյակ 1988 թ. 2003 թ. 26.04.2001 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
19.04.2007 թ.
N 1/7-455
Օսիպովա Եվգենիյա քաղ. Երևան, Մոլդովական 70/2, Նոր Նորք ուսանողական ավանի 2-րդ մասնաշենք, N 313 սենյակ 1988 թ. 1990 թ. 21.04.2004 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
19.04.2007 թ.
N 1/7-455
Ավանեսյան Օլյա քաղ. Աբովյան, Հատիսի փող., 4-րդ նրբ., Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, N 819 սենյակ 1989 թ. 1989 թ. 24.07.2001 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
19.04.2007 թ.
N 1/7-455

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան