Գլխավոր տեղեկություն
Համար
N 986-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.09.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.08.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 2007 թվականի N 986-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 896-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 17-ի «Ոսկան Երևանցի» տպագրատուն արտադրահրատարակչական բաց բաժնետիրական ընկերությանը հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրման լիցենզիա տալու մասին» N 896-Ա որոշման 1-ին կետում «ք. Երևան, Մելիք Ադամյան 1» բառերը փոխարինել «ք. Երևան, Նոր Նորքի 1-ին զանգված, Սաֆարյան 11/1ա» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` 3-օրյա ժամկետում «Ոսկան Երևանցի» տպագրատուն արտադրահրատարակչական բաց բաժնետիրական ընկերությանը հատկացնել վերաձևակերպված լիցենզիայի ձևաթուղթ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. սեպտեմբերի 10
Երևան