Գլխավոր տեղեկություն
Համար
N 170-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.11.2007-25.11.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.12.03/32(272) Հոդ.396
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
20.11.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2011

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 նոյեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607396

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

20 նոյեմբերի 2007 թ.
ք. Երևան

  N 170-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿԱՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ԵՎ ՏՎՅԱԼ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 22-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածու առաջադրվող քաղաքացու վերաբերյալ`

ա) վերջին երկու տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) վերջին երկու տարում տվյալ համայնքում հաշվառված լինելու մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված տեղեկանքը (տեղեկանքները) դիմումատուին չի տրամադրվում, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերի և 123-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ և (կամ) 3-րդ ենթակետերի պահանջներին:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 22-ի «Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածու առաջադրվող քաղաքացու վերջին երկու տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և համայնքում, իսկ Երևան քաղաքի թաղային համայնքների դեպքում Երևան քաղաքում հաշվառված լինելու վերաբերյալ տեղեկանքներ տալու կարգի մասին» թիվ 22-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան

 

 

Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2007 թ. նոյեմբերի 20-ի
թիվ 170-Ն որոշման

 

_______________________________________________________

(լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը)

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

____ ___________ 20   թ.

N_____

 

Քաղաքացի ____________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

անձնագիր` _____________________, տրված`__________________________

(սերիան, համարը)

  (ամսաթիվը և ում կողմից)

 

վերջին երկու տարում հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

 

Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան

ստորաբաժանման ղեկավար

 

____________________

 

_________________

(ազգանունը)

 

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

 

Հավելված 2
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2007 թ. նոյեմբերի 20-ի
թիվ 170-Ն որոշման

 

_______________________________________________________

(լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը)

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ _____________ ՄԱՐԶԻ ____________ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

____ ___________ 20   թ.

N_____

 

Քաղաքացի ____________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

անձնագիր` _____________________, տրված`__________________________

(սերիան, համարը)

  (ամսաթիվը և ում կողմից)

 

վերջին երկու տարում հաշվառված է ____________մարզի __________համայնքում:

 

Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան

ստորաբաժանման ղեկավար

 

____________________

 

_________________

(ազգանունը)

 

(ստորագրությունը)

 

Կ.Տ.