Գլխավոր տեղեկություն
Համար
N 949-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.09.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.09.03/44(568) Հոդ.941
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.08.2007
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 օգոստոսի 2007 թվականի N 949-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ.2)» ենթակետով.

«ժ.2) ներմուծողների մոտ առկա` «2005» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը` համաձայն հավելվածի».

2) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա.6)» ենթակետով.

«ժա.6) 2007 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված` «2005» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը».

3) որոշման 61-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

«ե) մինչև 2007 թվականի սեպտեմբերի 1-ը հաստատել «2005» թվագրված` չօգտագործված և վնասված ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը և ապահովել այդ աշխատանքների կատարումը»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Աբրահամյան


2007 թ. օգոստոսի 24
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 23-ի N 949-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՆԵՐՄՈՒԾՈՂՆԵՐԻ ՄՈՏ ԱՌԿԱ` «2005» ԹՎԱԳՐՎԱԾ ՆՄՈՒՇԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ

1. Սույն կարգով կանոնակարգվում են ներմուծողների մոտ 2007 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ առկա` «2005» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման հետ կապված հարցերը:

2. 2007 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ներմուծողների մոտ առկա` «2005» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների (ինչպես չիրացված, այնպես էլ գնորդների կողմից վերադրոշմավորման նպատակով վերադարձված) քանակի, դրանց վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի համապատասխանությունը մաքսատնից սահմանված կարգով ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի հետ ճշտելու նպատակով դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծողները մինչև 2007 թվականի հոկտեմբերի 20-ը դիմում են ներկայացնում իրենց հաշվառման վայրի մաքսատուն և հարկային տեսչություն: Դիմումն ընդունվելուց հետո 2-օրյա ժամկետում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մնացորդները գույքագրվում են մաքսատան և հարկային տեսչության ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ «Ներմուծում մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված` դրոշմավորված ապրանքները` ներմուծողի, մաքսատան և մաքսային պահեստի ներկայացուցիչների մասնակցությամբ, և կազմվում է գույքագրման ակտ:

Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծողները վերադրոշմավորման նպատակով կարող են գնորդներից ընդունել իրենց տրամադրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված և իրենց կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրերով առաքված ապրանքները: Նշված ապրանքները պետք է ընդունվեն և վերադրոշմավորումից հետո վերադարձվեն գրավոր կազմված ընդունման-հանձնման ակտի համաձայն, որում պարտադիր պետք է նշվեն մինչև վերադրոշմավորումը և վերադրոշմավորումից հետո ապրանքային մնացորդների վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի սերիան ու համարը, ինչպես նաև առաքված ապրանքների հաշիվ-ապրանքագրերի համարները, ամսաթիվը և առաքումների գրանցման գրքի էջի համապատասխան տողի համարը: Ներմուծողների մոտ, գնորդների կողմից վերադրոշմավորման նպատակով վերադարձված ապրանքների մասով, իրականացվում է առանձնացված հաշվառում:

Գույքագրման արդյունքների հիման վրա կազմված ակտում նշված ապրանքների քանակը համարվում է նոր նմուշի ակցիզային դրոշմանիշերով վերադրոշմավորման ենթակա քանակ: «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մնացորդների գույքագրման ակտերի մեկական օրինակները պահվում են ներմուծողի մոտ, մաքսատանն ու հարկային տեսչությունում, իսկ «Ներմուծում մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների գույքագրման ակտերի մեկական օրինակները` ներմուծողի մոտ, մաքսատանն ու մաքսային պահեստում:

3. «2005» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների մնացորդները վերադրոշմավորելու նպատակով ներմուծողներն ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերը ձեռք են բերում վերադաս մաքսային մարմնից` ներկայացնելով դիմում` համաձայն N 1 ձևի, «2005» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների մնացորդների մասին տեղեկանք` համաձայն N 2 ձևի, գույքագրման ակտի ու մաքսային հայտարարագրերի պատճենները:

4. Վերադրոշմավորումը կատարվում է դրոշմավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Վերադրոշմավորումը կատարվում է մաքսատան և հարկային տեսչության ներկայացուցիչների մասնակցությամբ: Վերադրոշմավորումից հետո կազմվում է տեղեկանք` 3 օրինակից, վերադրոշմավորված ապրանքների քանակի (ինչպես նաև ըստ համարների և ըստ տարողությունների օգտագործված (վնասված) ակցիզային դրոշմանիշերի) մասին: Տեղեկանքի մեկական օրինակը` հաստատված մասնակիցների ստորագրություններով, տրվում է ներմուծողին, մաքսատան ու հարկային տեսչության ներկայացուցիչներին:

«Ներմուծում մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքների վերադրոշմավորումից հետո` «2007» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերի համար դրոշմանիշերի օգտագործման մասին հաշվետվությունը ներկայացվում է վերադրոշմավորված ապրանքների «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ձևակերպված մաքսային հայտարարագրի և սույն կետում նշված տեղեկանքի հետ միասին:

5. Վերադրոշմավորման համար հատկացված ակցիզային դրոշմանիշերը հաշվառվում են առանձին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

 

 

___________________________________

(վերադաս մաքսային մարմնի անվանումը)

 

Գրանցման N ____________

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՎԵՐԱԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

____________________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը)

____________________________________________________________

(բանկային տվյալները, ՀՎՀՀ-ն, պետական ռեգիստրում գրանցման համարը)


կազմակերպությունում «2005» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման համար խնդրում եմ տրամադրել ակցիզային դրոշմանիշեր` ընդամենը ______ հատ` ըստ կից ներկայացվող տեղեկանքում նշված տեսակների և քանակի, այդ թվում` անմիջական ներմուծված` չիրացված ապրանքային մնացորդի համար` _______ հատ, գնորդների կողմից վերադրոշմավորման նպատակով հանձնված ապրանքների համար` ___________ հատ:

Տվյալ ակցիզային դրոշմանիշերն անհրաժեշտ են կազմակերպությունում առկա` «2005» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման համար:

Կազմակերպության կողմից ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը մուտքագրվել է ______________ հաշվին` վճարային փաստաթղթով:
____ __________ 200 թ., ընդամենը ________________________________

(տառերով)

____________________________________ դրամ։

 

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին ծանոթ ենք:

 

Կազմակերպության տնօրեն

__________________

__________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Գլխավոր հաշվապահ

__________________

_______________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

 

Կ. Տ.

_____ ____________ 200  թ.

 

Ձև N 2

_______________________________________

(վերադաս մաքսային մարմնի անվանումը)

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

2007 ԹՎԱԿԱՆԻ ______ ____________________ -Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԿԱ`

«2005» ԹՎԱԳՐՎԱԾ ՆՄՈՒՇԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

(հիմք` գույքագրման ակտ N _____ ` կազմված _____ _______________200  թ.)

Գրանցման N _______________ _____ _____________________ 200  թ.

 

_____________________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը)

_____________________________________________________________

(բանկային տվյալները, ՀՎՀՀ-ն, պետական ռեգիստրում գրանցման համարը)

 

Ներմուծված` չիրացված ապրանքային մնացորդի համար

 

NN
ը/կ
Ապրանքի
անվանումը
ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը
Տարայի
տարողու-
թյունը
2007 թ. ____ _______-ի
դրությամբ ապրանքային
մնացորդը (շիշ, տուփ)
         
         
         
         
         

 

Գնորդի կողմից վերադրոշմավորման նպատակով հանձնված ապրանքների համար

 

NN
ը/կ
Ապրանքի
անվանումը
ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը
Տարայի
տարողու-
թյունը
2007 թ. ____ _______-ի
դրությամբ ապրանքային
մնացորդը (շիշ, տուփ)
         
         
         
         
         

 

Կազմակերպության տնօրեն

__________________

__________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

Գլխավոր հաշվապահ

__________________

___________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

 

Կ. Տ.

_____ ____________ 200  թ.