ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
14 հունիսի 2004 թ. N 10-Ա
ք. Երևան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37, 53 հոդվածների, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 31, 63 հոդվածների դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.
1. «Կաբելային Հեռուստատեսության Համակարգերի Հանրապետական Կենտրոն» ՓԲ ընկերությանը տալ Երևան քաղաքի տարածքում հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման լիցենզիա:
2. Երևան քաղաքի տարածքում հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման համար սահմանել լիցենզային վճար՝ չորս հարյուր հազար դրամ:
Գ. Ամալյան