ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 2007 թվականի N 931-Ա
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 1-ին, 91-րդ և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով նախատեսված գետերի ջրերի վնասակար ներգործության կանխման և վերացման միջոցառումների կազմակերպման ու իրականացման պետական կառավարման լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետով սահմանված լիազորությունների կիրարկումն ապահովող միջոցառումների վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` 15-օրյա ժամկետում անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և աջակցել բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքներն ու բնակչության գույքը վարարումների և սելավների ռիսկից պաշտպանելու ծրագրի մշակման աշխատանքներին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|