Գլխավոր տեղեկություն
Համար
N 1008-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.09.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.09.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2007

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

6 սեպտեմբերի 2007 թվականի N 1008-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 408 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 20-ի «Հրազդան-1» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին» N 408 որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. «Հրազդան-10» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2007 թ. սեպտեմբերի 18
Երևան