Գլխավոր տեղեկություն
Համար
N 101-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.02.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.02.02/3(151) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
29.12.2003
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

29 դեկտեմբերի 2003 թ. N 101-Ա
ք. Երևան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37, 50 «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 30, 31 և 63 հոդվածների, «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հաստատելու մասին» ՀՌԱՀ 24.01.2002 թ. թիվ 4 որոշման 19-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հրազդան քաղաքի տարածքում 12-րդ  մետրային կապուղով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի արդյունքները` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

1. «Սիրակ» ՍՊ ընկերությանը ճանաչել Հրազդան քաղաքի տարածքում 12-րդ մետրային կապուղով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող:

2.  «Սիրակ» ՍՊ ընկերությանը տալ հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա:

Նախագահ`   

Գ. Ամալյան