Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 245-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.08.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.09.03/23(263) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.08.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

7 օգոստոսի 2007 թ.

թիվ 245-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 718 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արսեն Գրիգորյանի 2007 թվականի հուլիսի 26-ի դիմումը՝ գ. Փարաքար-Թաիրով, Ազնավուրի 31 հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ 718) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Արսեն Գրիգորյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 718 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արսեն Գրիգորյանին (հասցեն՝ ք. Աբովյան, 4-րդ միկրոշրջան, 18 շ., բն. 9) հանձնելու պահից։
 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահի տեղակալ՝

Ա. Ջավադյան


2007 թ. օգոստոսի 9
Երևան