Գլխավոր տեղեկություն
Համար
N 802-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.07.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հուլիսի 2007 թվականի N 802-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՆԴՎԱԾ` ՄԱՐԶԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՈՒ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության տարածքում 2007 թվականի գարնանային հեղեղումների հետևանքով քանդված` մարզային նշանակության ավտոմոբիլային և համայնքային ճանապարհների ու արհեստական կառուցվածքների վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից մարզային նշանակության ավտոմոբիլային և համայնքային ճանապարհների ու արհեստական կառուցվածքների վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը 2007 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 28.0 մլն դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), իսկ շինարարական աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին 2007 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 483.19 մլն դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), այդ թվում` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին` 45.62 մլն դրամ, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին` 33.13 մլն դրամ, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին` 83.89 մլն դրամ, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 114.34 մլն դրամ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին՝ 53.35 մլն դրամ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 32.83 մլն դրամ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին` 120.03 մլն դրամ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` սահմանել վերահսկողություն սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատանքների սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպման նկատմամբ։

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` իրականացնել վերահսկողություն սույն որոշման 1-ին կետով նախատեսված շինարարական աշխատանքների կատարման որակի նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հուլիսի 19
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 12-ի N 802-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՆՅԻՆ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՆԴՎԱԾ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

 

(մլն. դրամ)

NN ը/կ Ավտոմոբիլային ճանապարհի և համայնքի անվանումները Վերականգնվող
հատվածը
Վերականգնման
արժեքը
1 2 3 4
  ԸՆԴԱՄԵՆԸ   511.19
 

այդ թվում`

   
Ա Շինարարական աշխատանքներ   483.19
  Արարատի մարզ   33.13
  ա) մարզային նշանակության ա/ճ-ներ   33.13
1. Տ-2-35, Հան. ճանապարհ-Կանաչուտ-Արևշատ (Արտաշատի տարածաշրջան) Ազատ գետի կամուրջ 17.44
2. Տ-2-56, Ուրցաձոր-Կարմրաշեն (Արարատի տարածաշրջան) կմ18+800-կմ18+850 6.53
3. Տ-2-56, Ուրցաձոր-Կարմրաշեն (Արարատի տարածաշրջան) կմ18+900 0.72
4. Տ-2-56, Ուրցաձոր-Կարմրաշեն (Արարատի տարածաշրջան) կմ19+900-կմ19+940 8.44
  Վայոց ձորի մարզ  

83890.0

 

ա) մարզային նշանակության ավտոճանապարհների

 

31378.7

1.

Միջպետական ճանապարհ-Գետափ (Եղեգնաձորի տարածաշրջան)

ճանապարհ

20368.7

2.

Միջպետական ճանապարհ-Հերհեր (Վայքի տարածաշրջան)

ճանապարհ

3790.0

3.

Վարդահովիտ-Սևաժայռ (Եղեգնաձորի տարածաշրջան)

համայնքային ճանապարհ

1351.9

4.

Վարդահովիտ-Հերմոն (Եղեգնաձորի տարածաշրջան)

համայնքային ճանապարհ

5868.1

  բ) համայնքային ճանապարհներ  

52511.3

1.

գ. Քարագլուխ (Եղեգնաձորի տարածաշրջան)

բաց-2,0մ խողովակ

10440.0

2.

գ. Թառաթումբ (Եղեգնաձորի տարածաշրջան)

բաց 2x4,0մ խողովակ

22207.8

3.

գ. Աղնջաձոր (Եղեգնաձորի տարածաշրջան)

բաց-2,0մ խողովակ

5823.3

4.

գ. Հերմոն (Եղեգնաձորի տարածաշրջան)

գաբիոնե հենապատ

6390.4

5.

գ. Քարագլուխ (Եղեգնաձորի տարածաշրջան)

բաց-2.0 մ խողովակ

7649.8

  Տավուշի մարզ   114.34
  բ) համայնքային ճանապարհներ   114.34
1. գ. Բաղանիս (Նոյեմբերյանի տարածաշրջան) բաց-5,0մ խողովակ 24.74
2. գ. Նորաշեն (Բերդի տարածաշրջան) կամուրջ 11.90
3. գ. Թեղուտ (Դիլիջանի տարածաշրջան) կամուրջ 27.20
4. ք. Իջևան Մյասնիկյան փողոց 34.00
5. ք. Բերդ Զորավար Անդրանիկ փողոցի հենապատեր Լ-60մ, հ-3մ 16.50
  Գեղարքունիքի մարզ   120.03
  ա) մարզային նշանակության ա/ճ-ներ   21.40
1. Վարդաձոր-Ձորագյուղ (Մարտունու տարածաշրջան) կամուրջ Լ -9մ 15.60
2. Ներքին Գետաշեն-Վերին Գետաշեն (Մարտունու տարածաշրջան) կամուրջ 5.80
  բ) համայնքային ճանապարհներ   98.63
1. գ. Գեղարքունիք (Գավառի տարածաշրջան) կամուրջ Լ-9մ 15.00
2.

գ. Ծաղկաշեն (Գավառի տարածաշրջան)

այդ թվում`

Գյուղապետարանի մոտ

Խանութի մոտ

կամուրջ Լ -9մ

36.73

 

19.73

17.0

3. գ. Ձորագյուղ (Մարտունու տարածաշրջան) 2 թաղամաս կապող կամուրջ 17.40
4. գ. Այգուտ (Ճամբարակի տարածաշրջան) կամուրջ 29.50
  Արագածոտնի մարզ   45.62
  ա) մարզային նշանակության ա/ճ-ներ   31.70
1. Տ-1-57, Արագած-Շենավան (Ապարանի տարածաշրջան) Գեղարոտ գետի կամուրջ 18.60
2. Տ-1-72, պետ. խճուղի-Մելիքգյուղ-պետ. խճուղի (Արագածի տարածաշրջան) Քասախ գետի կամուրջ 6.25
3. Տ-1-72, պետ. խճուղի-Մելիքգյուղ-պետ. խճուղի (Արագածի տարածաշրջան) Մելիքգյուղ մուտքի մոտի կամուրջ 6.85
  բ) համայնքային ճանապարհներ   13.92
1. ք. Ապարան ջրատար առուներ և մայթեր 13.92
  Շիրակի մարզ   32.83
  ա) մարզային նշանակության ա/ճ-ներ   6.35
1. Տ-7-67, Նոր կյանք-Փանիկ (Արթիկի տարածաշրջան) կմ9+020-ում կամուրջ 6.35
  բ) համայնքային ճանապարհներ   26.48
1. գ. Լուսակերտ (Արթիկի տարածաշրջան) 1 կամրջային անցում 12.30
2. գ. Հոռոմ (Արթիկի տարածաշրջան) 2 խողովակ 5.55
3. գ. Նոր կյանք (Արթիկի տարածաշրջան) գյուղամիջյան կամուրջ 6.42
4. գ. Պեմզաշեն (Արթիկի տարածաշրջան) խողովակ 2.21
  Լոռու մարզ   53.35
  ա) մարզային նշանակության ա/ճ-ներ   24.00
1. Ստեփանավան- Յաղդան (Ստեփանավանի տարածաշրջան) կմ1-ում մայթերի կառուցում 24.00
  բ) համայնքային ճանապարհներ   29.35
1. ք. Ախթալա (Թումանյանի տարածաշրջան) կամուրջ 29.35
Բ Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում   28.00

(Հավելվածը խմբ. 20.09.07 N 1084-Ա, 25.10.07 N 1243-Ա )

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.10.2007, N 1243-Ա 26.10.2007, N 802-Ա
20.09.2007, N 1084-Ա 21.09.2007, N 802-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան