ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 օգոստոսի 2007 թ. |
թիվ 246-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 730 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Նունե Երիցյանի 2007 թվականի հուլիսի 19-ի դիմումը՝ ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 43 հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ 730) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Նունե Երիցյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 730 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նունե Երիցյանին (հասցեն՝ ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 37 շ., բն. 10) հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական |
Ա. Ջավադյան |
|