Գլխավոր տեղեկություն
Համար
N 917-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.08.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.08.29/43(567) Հոդ.918
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.08.2007
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 2007 թվականի N 917-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման 15.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 02 ենթախմբի «01. Երկրաբանահետախուզական աշխատանքներ» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Աբրահամյան


2007 թ. օգոստոսի 20
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
 օգոստոսի 16-ի N 917-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

NN
ը/կ
Բնագավառը, օգտակար հանածոն,
աշխատանքների փուլը և օբյեկտի
անվանումը
Աշխատանք-
ների կա-
տարման
սկիզբը
Երկրաբանական առաջադրանքը`
2007 թվականի համար
2007 թվականի
ֆինանսավորման
սահմանագումարը
(հազ. դրամ)
1-ին
կիսամյակ
ինն ամիս տարի
1 2 3 4 5 6 7
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
 ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ
ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ԸՆԴԱՄԵՆԸ
այդ թվում`
    6450.0 29600.0 69000,0
I. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ,
ԵՐԿՐԱՔԻՄԻԱԿԱՆ, ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ,
ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
այդ թվում`
    6450.0 29600.0 69000.0
1. Գեղամա լեռների հյուսիսային և արևմտյան
ստորոտների 1։50000 մասշտաբի
երկրաբանական հանույթ (K -38-126-B, Г,
 K – 38-138- А, Б, В, Г)
2003 թ.

դաշտային աշխատանքների շարունակություն
միջանկյալ հաշվետվության ներկայացում
(K – 38-138-В) թերթը

400.0 3200.0 8000.0
2. Հայաստանի Հանրապետության
հյուսիսարևմտյան մասերի (K-38-XXVI, XXVII
թերթերի) 1: 200000 մասշտաբի
երկրաբանական քարտեզի կազմում և
նախապատրաստում հրատարակության
2005 թ.

K – 38-XXVII թերթի  0.5 մասի և 1:200000
մասշտաբի երկրաբանական քարտեզների
կազմում և տպագրության նախապատրաստում

ամփոփ հաշվետվության ներկայացում

50.0 400.0 1000.0
3. Հայաստանի Հանրապետության 1:50000
մասշտաբի երկրաբնապահպանական
հետազոտություններ և քարտեզագրություն
Երևան քաղաքում և շրջակա տարածքներում
(K-38-137-Б, Г, K-38-138-А, В, թերթեր)
2007 թ. երկրաբանական և բնապահպանական վիճակի
ուսումնասիրություն
K – 38-137-Б, Г, թերթերի տարածքի 1/3-ի մասին
միջանկյալ հաշվետվության ներկայացում
250.0 2000.0 5000.0
4. Հայաստանի Հանրապետության
հանքահումքային հենքի զարգացման
ռազմավարության մշակում
2007 թ. «Հայաստանի Հանրապետության հանքահումքային
հենքի զարգացման ռազմավարություն»
փաստաթղթի նախագծի կազմում
3500.0 6000.0 10000.0
5. ՀՀ տարածքի արտածին (էկզոգեն)
երկրաբանական պրոցեսների (սողանքների)
մշտադիտարկումների իրականացում և
դրանց կադաստրի վարում
2007 թ.

նախապատրաստական փուլի (I փուլ)
շրջանակներում նախկինում կատարված
ուսումնասիրությունների գծով ստացված
արդյունքների հավաքագրում, ամփոփում և
վերլուծություն

միջանկյալ հաշվետվության ներկայացում

500.0 4000.0 10000.0
6

«ՀՀ պինդ օգտակար հանածոների
հանքավայրերի մասին համակարգչային
տեղեկատվական համակարգի ստեղծում»
ծրագրի երկրորդ փուլ`
Arc GIS միջավայրում ՀՀ պինդ օգտակար
հանածոների հանքավայրերի մասին
համակարգչային տեղեկատվական
համակարգի ստեղծում

2005 թ.

Arc GIS միջավայրում ՀՀ պինդ օգտակար
հանածոների հանքավայրերի մասին
համակարգչային համակարգի ստեղծում

միջանկյալ հաշվետվության ներկայացում

250.0 2000.0 5000.0
7. ՀՀ տարածքի ստորերկրյա քաղցրահամ
ջրերի հիդրոերկրաբանական մոնիթորինգի
վարման ծրագիր  
2007 թ.

ստորերկրյա ջրերի մակարդակի, ծախսի,
ջերմաստիճանի և քիմիական ու մանրէաբանական
կազմի որոշման համար մշտական
դիտարկումների իրականացում

միջանկյալ հաշվետվության ներկայացում

1500.0 12000.0 30000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան