ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 2007 թվականի N 917-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման 15.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 02 ենթախմբի «01. Երկրաբանահետախուզական աշխատանքներ» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ |
Բնագավառը, օգտակար հանածոն, աշխատանքների փուլը և օբյեկտի անվանումը |
Աշխատանք- ների կա- տարման սկիզբը |
Երկրաբանական առաջադրանքը` 2007 թվականի համար |
2007 թվականի ֆինանսավորման սահմանագումարը (հազ. դրամ) | ||
1-ին կիսամյակ |
ինն ամիս | տարի | ||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԸՆԴԱՄԵՆԸ այդ թվում` |
6450.0 | 29600.0 | 69000,0 | |||
I. | ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ, ԵՐԿՐԱՔԻՄԻԱԿԱՆ, ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ, ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ այդ թվում` |
6450.0 | 29600.0 | 69000.0 | ||
1. | Գեղամա լեռների հյուսիսային և արևմտյան ստորոտների 1։50000 մասշտաբի երկրաբանական հանույթ (K -38-126-B, Г, K – 38-138- А, Б, В, Г) |
2003 թ. |
դաշտային աշխատանքների շարունակություն |
400.0 | 3200.0 | 8000.0 |
2. | Հայաստանի Հանրապետության հյուսիսարևմտյան մասերի (K-38-XXVI, XXVII թերթերի) 1: 200000 մասշտաբի երկրաբանական քարտեզի կազմում և նախապատրաստում հրատարակության |
2005 թ. |
K – 38-XXVII թերթի 0.5 մասի և 1:200000 ամփոփ հաշվետվության ներկայացում |
50.0 | 400.0 | 1000.0 |
3. | Հայաստանի Հանրապետության 1:50000 մասշտաբի երկրաբնապահպանական հետազոտություններ և քարտեզագրություն Երևան քաղաքում և շրջակա տարածքներում (K-38-137-Б, Г, K-38-138-А, В, թերթեր) |
2007 թ. | երկրաբանական և բնապահպանական վիճակի ուսումնասիրություն K – 38-137-Б, Г, թերթերի տարածքի 1/3-ի մասին միջանկյալ հաշվետվության ներկայացում |
250.0 | 2000.0 | 5000.0 |
4. | Հայաստանի Հանրապետության հանքահումքային հենքի զարգացման ռազմավարության մշակում |
2007 թ. | «Հայաստանի Հանրապետության հանքահումքային հենքի զարգացման ռազմավարություն» փաստաթղթի նախագծի կազմում |
3500.0 | 6000.0 | 10000.0 |
5. | ՀՀ տարածքի արտածին (էկզոգեն) երկրաբանական պրոցեսների (սողանքների) մշտադիտարկումների իրականացում և դրանց կադաստրի վարում |
2007 թ. |
նախապատրաստական փուլի (I փուլ) միջանկյալ հաշվետվության ներկայացում |
500.0 | 4000.0 | 10000.0 |
6 |
«ՀՀ պինդ օգտակար հանածոների |
2005 թ. |
Arc GIS միջավայրում ՀՀ պինդ օգտակար միջանկյալ հաշվետվության ներկայացում |
250.0 | 2000.0 | 5000.0 |
7. | ՀՀ տարածքի ստորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական մոնիթորինգի վարման ծրագիր |
2007 թ. |
ստորերկրյա ջրերի մակարդակի, ծախսի, միջանկյալ հաշվետվության ներկայացում |
1500.0 | 12000.0 | 30000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |