Գլխավոր տեղեկություն
Համար
N 295-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (16.07.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.04.07/20(319) Հոդ.463
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.03.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.03.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մարտի 2004 թվականի N 295-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 631, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 896, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1487-Ա ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1929-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 139285 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Այրարատ» կինոթատրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալ «Նարեկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ)` այն վերակազմակերպելով «Այրարատ» կինոթատրոն» փակ բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել «Այրարատ» կինոթատրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 136851 հազ. դրամ, որը համապատասխանում է 136851 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Սահմանել «Այրարատ» կինոթատրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 136851 հազ. դրամ:

1.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 500000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

1.5. «Այրարատ» կինոթատրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 2434 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 245 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1439 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 189 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 393 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 168 հազ. դրամ:

1.6. «Այրարատ» կինոթատրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`

ա) մասնավորեցումից հետո կատարել վարձակալական պայմանագրով նախատեսված պարտավորությունները.

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարել իր հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` հետևյալ փուլերով`

1-ին տարում` 200000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

2-րդ տարում` 100000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

3-րդ տարում` 100000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

4-րդ տարում` 100000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 19308 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սևանի սպորտային կոշիկների ֆաբրիկայի անավարտ շինարարություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Պարգև Սահակյանին (այսուհետ` գնորդ, անձնագիր` AA 0311202, տրված` 001-ի կողմից):

2.2. Սահմանել «Սևանի սպորտային կոշիկների ֆաբրիկայի անավարտ շինարարություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 18004 հազ. դրամ, որը համապատասխանում է 18004 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Սահմանել «Սևանի սպորտային կոշիկների ֆաբրիկայի անավարտ շինարարություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 18004 հազ. դրամ:

2.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 18004 հազ. դրամ:

2.5. «Սևանի սպորտային կոշիկների ֆաբրիկայի անավարտ շինարարություն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 1304 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 427 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 425 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 452 հազ. դրամ:

2.6. «Սևանի սպորտային կոշիկների ֆաբրիկայի անավարտ շինարարություն» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`

ա) 3 տարվա ընթացքում կատարել 5,0 մլն դրամի չափով ներդրում` յուրաքանչյուր տարում հավասարաչափ.

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարել իր հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 4908 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վարդենիսշին-2» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

(3.1-ին կետը լրաց. 31.03.05 N 856-Ն)

3.2. Սահմանել «Վարդենիսշին-2» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 2538 հազ. դրամ:

3.3. Սահմանել «Վարդենիսշին-2» փակ բաժնետիրական ընկերության մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 2030 հազ. դրամ:

3.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 508 հազ. դրամ:

3.5. «Վարդենիսշին-2» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 2370 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 594 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 306 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 1470 հազ. դրամ:

3.6. «Վարդենիսշին-2» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

3.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

3.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. «Հիդրոմասնագետշին» փակ բաժնետիրական ընկերության ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Վայոց ձորի մարզի Որոտանի լեռնանցքում գտնվող` 16278 հազ. դրամ գնահատված արժեքով, Որոտանի բանավանում (Թերփի բանավան) գտնվող կառուցվածքային միավորը, քաղ. Երևանում գտնվող` 159 հազ. դրամ գնահատված արժեքով ավտոճանապարհը «Հայ-ռուսական (սլավոնական)» պետական համալսարանից մինչև ընկերության վարչական տարածքը, 7680 հազ. դրամ գնահատված արժեքով վերհան մեքենան 2-Ց 3/1.5 (Որոտան) Սիսիանի 3 հորանցք, 8559 հազ. դրամ գնահատված արժեքով վերհան մեքենան 2-Ց 3/1.5 (Որոտան հանքահոր) Վայոց ձոր 4 հորանցք, և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխանաբար հանձնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տնօրինությանը` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

4.2. Սահմանել «Հիդրոմասնագետշին» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` ընկերության հաշվեկշռային մեթոդով 267073 հազ. դրամ գնահատված ակտիվների, և սույն որոշման 4.1-ին կետում նշված գույքի գնահատված արժեքի, գույքի օտարման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի ու ընկերության պարտավորությունների հանրագումարի տարբերության չափով` 194575 հազ. դրամ, որը համապատասխանում է 194575 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որում պետական բաժնեմասը կազմում է 194575 հազ. դրամ:

4.3. Սահմանել «Հիդրոմասնագետշին» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 201111 հազ. դրամ:

4.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 50279 հազ. դրամ:

4.5. Սույն որոշման 4.1-ին կետում նշված առանձնացումներից հետո հաշվեկշռային մեթոդով 234398 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հիդրոմասնագետշին» փակ բաժնետիրական ընկերության 145931 բաժնետոմսը` 37709 հազ. դրամով` ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Հենրիկ Սիմոնյանին (անձնագիր` AA 0317485, տրված` 005-ի կողմից), իսկ 48644 բաժնետոմսը` 12570 հազ. դրամով` ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Ռաֆիկ Հախնազարյանին (անձնագիր` AB 0446527, տրված` 013-ի կողմից) (այսուհետ` գնորդ):

4.6. «Հիդրոմասնագետշին» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 33287 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 5994 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 15368 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 12406 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 481 հազ. դրամ:

4.7. «Հիդրոմասնագետշին» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.9. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. 4820 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 8078 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» Ա/Մ-ի Սպիտակի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:

5.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող 34 տոկոս բաժնետոմսերի անվանական արժեքը կազմում է 1640 հազ. դրամ, որը համապատասխանում է 164 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

5.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը` 1000 դրամ:

5.4. «Ագրոսպասարկում» Ա/Մ-ի Սպիտակի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերությունը 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

5.5. «Ագրոսպասարկում» Ա/Մ-ի Սպիտակի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման մասին տեղեկագիրը հրապարակել մամուլում:

5.7. Աճուրդն իրականացնել «Ագրոսպասարկում» Ա/Մ-ի Սպիտակի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ հաստատված կարգի:

5.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. 9040 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 12144 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» Ա/Մ-ի Թումանյանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:

6.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող 33,966 տոկոս բաժնետոմսերի անվանական արժեքը կազմում է 3070 հազ. դրամ, որը համապատասխանում է 307 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 հազ. դրամ անվանական արժեքով:

6.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը` 1000 դրամ:

6.4. «Ագրոսպասարկում» Ա/Մ-ի Թումանյանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 3310 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 2858 հազ. դրամ,

կրեդիտորական պարտք` գնումների գծով` 133 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 100 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 219 հազ. դրամ:

6.5. «Ագրոսպասարկում» Ա/Մ-ի Թումանյանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման մասին տեղեկագիրը հրապարակել մամուլում:

6.7. Աճուրդն իրականացնել «Ագրոսպասարկում» Ա/Մ-ի Թումանյանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ հաստատված կարգի:

6.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. «Իջևանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ քաղաքում գտնվող` 1787 հազ. դրամ գնահատված արժեքով N 3 լցավորման կետը, Իջևան քաղաքում գտնվող` 1434 հազ. դրամ գնահատված արժեքով N 1 լցավորման կայանը, Լուսաձոր գյուղում գտնվող` 1282 հազ. դրամ գնահատված արժեքով N 2 լցավորման կայանը, Պառավաքար գյուղում գտնվող` 822 հազ. դրամ գնահատված արժեքով N 4 լցավորման կայանը, Չինարի գյուղում գտնվող` 822 հազ. դրամ գնահատված արժեքով N 5 լցավորման կայանը, Դիտավան գյուղում գտնվող` 822 հազ. դրամ գնահատված արժեքով N 1 յուղման կետը, Իջևան քաղաքում գտնվող` 905 հազ. դրամ գնահատված արժեքով N 2 յուղման կետը` համաձայն հավելվածի, և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

7.2. Սահմանել «Իջևանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` ընկերության հաշվեկշռային մեթոդով 257983 հազ. դրամ գնահատված ակտիվների և սույն որոշման 7.1-ին կետում նշված գույքի գնահատված արժեքի, գույքի օտարման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի ու ընկերության պարտավորությունների հանրագումարի տարբերության չափով` 242574 հազ. դրամ, որը համապատասխանում է 242574 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որում պետական բաժնեմասը կազմում է 242574 հազ. դրամ:

7.3. Սույն որոշման 7.1-ին կետում նշված առանձնացումներից հետո հաշվեկշռային մեթոդով 249929 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Իջևանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

7.4. Սահմանել «Իջևանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության` մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 244184 հազ. դրամ:

7.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 61046 հազ. դրամ:

7.6. «Իջևանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 5745 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 4432 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 210 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 974 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 129 հազ. դրամ:

7.7 «Իջևանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

7.8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

7.10. Մրցույթի մասնավորեցման նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

7.11. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

7.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. «Իջևանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացված` «Իջևանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության N 3 լցավորման կետը (ՀՀ, Տավուշի մարզ, քաղ. Բերդ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Հեղինե Սերյոժայի Վարդանյանին (անձնագիր` AA 0506650, տրված` 056-ի կողմից, այսուհետ` գնորդ):

8.2. Սահմանել մասնավորեցման ենթակա գույքի գնահատված արժեքը` 1787 հազ. դրամ:

8.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի գինը 300 հազ. դրամ:

8.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`

ա) առաջիկա 3 տարվա ընթացքում կատարել 2700 հազ. դրամի չափով ներդրումներ` վերանորոգման աշխատանքներ կատարելու համար.

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարել իր հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8.5. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված` սույն որոշման հավելվածում ընդգրկված «Իջևանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացված ստորաբաժանումներից յուրաքանչյուրի գույքը մասնավորեցնել ամբողջությամբ` դասական աճուրդով:

9.2. Գույքի մեկնարկային գինը սահմանել նրա գնահատված արժեքի 25 տոկոսը:

9.3. Աճուրդի հաղթողը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

9.4. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 631 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ուժը կորցրած ճանաչել որոշման 7.1-7.7-րդ կետերը:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 896 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ուժը կորցրած ճանաչել որոշման 16.1-16.7-րդ կետերը:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 1487-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ուժը կորցրած ճանաչել որոշման 1-9-րդ կետերը:

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 8-ի N 838, 2003 թվականի հուլիսի 23-ի NN 955-Ա ու 1047-Ն որոշումներում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N 1929-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 7.5-րդ կետից հանել «Լինսի» հիմնադրամի նկատմամբ 2003 թվականի նոյեմբերի 7-ի դրությամբ ընկերության պարտավորությունները կազմում են 56932,1 հազ. դրամ» բառերը:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2004 թ. մարտի 20
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 11-ի N 295-Ն որոշման

 

 Ց Ա Ն Կ


  «ԻՋԵՎԱՆԻ ՆԱՎԹԱՄԹԵՐՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN ը/կ

 Օբյեկտի անվանումը

Հասցեն

Գույքի գնահատված արժեքը (հազ. դրամ)

Գույքի մեկնարկային գինը (հազ. դրամ)
(գնահատված արժեքի 25%)

Շենքերի
զբաղեցրած մակերեսը
(քառ. մ)

1.

N 1 լցավորման կայան Տավուշի մարզ, քաղ. Իջևան

1434

359

117

2.

N 2 լցավորման կայան Տավուշի մարզ, գ. Լուսաձոր

1282

321

34.3

3.

N 4 լցավորման կայան Տավուշի մարզ, գ. Պառավաքար

822

206

4.0

4.

N 5 լցավորման կայան Տավուշի մարզ, գ. Չինարի

822

206

20.0

5.

N 1 յուղման կետ Տավուշի մարզ, գ. Դիտավան

822

206

16.0

6.

N 2 յուղման կետ

Տավուշի մարզ, քաղ. Իջևան

905

226

67

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.03.2005, N 856-Ն 16.07.2005, N 295-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան